Սեղմել Esc փակելու համար:
{28.09.2019 - 18.06.2021} ՀՀ 2014 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{28.09.2019 - 18.06.2021} ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.09.2019  -ից մինչեւ   18.06.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

28/09/2019 - 18/06/2021

040.0194.050314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 փետրվարի 2014 թվականի N 194-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից շենքի ներքին ինժեներական համակարգերի, արտաքին ինժեներական համակարգերի, ներքին հարդարման աշխատանքների և նշված աշխատանքների տեխնիկական վերահսկողության իրականացման նպատակով ընկերությանը 2014 թվականի պետական բյուջեից 2014 թվականի առաջին եռամսյակում տրամադրել 792,386.6 հազ. դրամ բյուջետային վարկ` 19 տարի մարման ժամկետով, կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, տարեկան Լիբոր+4 տոկոս տոկոսադրույքով, որպես գրավ նախատեսելով «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հողամասը` ապագայում կառուցվելիք անշարժ գույքով հանդերձ ու բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպությունից ձեռք բերվելիք «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնը` կանոնադրական կապիտալ ներդրումից հետո և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1424-Ն որոշմամբ հաստատված ծրագրի պայմաններով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսագումարների վճարումներն սկսած 2023 թվականի հունիսի 10-ից` յուրաքանչյուր տարվա հունիսի 10-ին և դեկտեմբերի 10-ին իրականացնելու պայմանով, ընդ որում, վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ մինչև 2023 թվականի հունիսի 10-ը հաշվարկված տոկոսների վճարումը կատարելով հավասարաչափ մարումներով:

(1-ին կետը փոփ. 19.09.2019 թիվ 1266-Ն, 17.06.2021 թիվ 995-Ն որոշումներ)

i

2. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը և վարկային միջոցները պետք է օգտագործվեն բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1424-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված նպատակներով և դրանից շեղումները կհամարվեն ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ իրականացում:

4. Շենքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը իրականացվելու են «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի փետրվարի 6-ի

N 194-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Պետական բյուջեի      |Ցուցանիշների փոփոխությունը (մուտքերի ավելացումը|

|դեֆիցիտի             |և  ելքերի նվազումը նշված է դրական նշանով, իսկ  |

|ֆինանսավորման        |մուտքերի նվազումը և  ելքերի ավելացումը`        |

|աղբյուրներն ու դրանց |փակագծերում)                                   |

|տարրերի անվանումները |_______________________________________________|

|                     |առաջին    |առաջին    |ինն ամիս    |տարի        |

|                     |եռամսյակ  |կիսամյակ  |            |            |

|_____________________|__________|__________|____________|____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ             |       0.0|       0.0|         0.0|         0.0|

|_____________________|__________|__________|____________|____________|

|այդ թվում`           |          |          |            |            |

|_____________________|__________|__________|____________|____________|

|Ա. Ներքին            |       0.0|       0.0|         0.0|         0.0|

|աղբյուրներ - ընդամենը|          |          |            |            |

|_____________________|__________|__________|____________|____________|

|այդ թվում`           |          |          |            |            |

|_____________________|__________|__________|____________|____________|

|2. Ֆինանսական զուտ   |       0.0|       0.0|         0.0|         0.0|

|ակտիվներ             |          |          |            |            |

|_____________________|__________|__________|____________|____________|

|այդ թվում`           |          |          |            |            |

|_____________________|__________|__________|____________|____________|

|2.4 Վարկերի և        |(792386.6)|(792386.6)|  (792386.6)|  (792386.6)|

|փոխատվությունների    |          |          |            |            |

|տրամադրում           |          |          |            |            |

|_____________________|__________|__________|____________|____________|

|գ) կայունացման       |(792386.6)|(792386.6)|  (792386.6)|  (792386.6)|

|դեպոզիտային հաշվի    |          |          |            |            |

|միջոցներից վարկի     |          |          |            |            |

|տրամադրում           |          |          |            |            |

|«Ռադիոիզոտոպների     |          |          |            |            |

|արտադրության         |          |          |            |            |

|կենտրոն»» ՓԲԸ-ին     |          |          |            |            |

|_____________________|__________|__________|____________|____________|

|ՀՀ ֆինանսների        |(792386.6)|(792386.6)|  (792386.6)|  (792386.6)|

|նախարարություն       |          |          |            |            |

|_____________________|__________|__________|____________|____________|

|2.6. Այլ             | 792386.6 | 792386.6 |   792386.6 |   792386.6 |

|_____________________|__________|__________|____________|____________|

|կայունացման          | 792386.6 | 792386.6 |   792386.6 |   792386.6 |

|դեպոզիտային հաշվից   |          |          |            |            |

|օգտագործում          |          |          |            |            |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի փետրվարի 6-ի

N 194-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.11 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները

._________________________________________________________________________.

|Չափորոշիչներ       |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են   |

|                   |դրական նշանով)                                       |

|                   |_____________________________________________________|

|                   |ոչ ֆինանսական    |ֆինանսական ցուցանիշներ             |

|                   |ցուցանիշներ      |                                   |

|                   |_________________|___________________________________|

|                   |առա- |առա|ինն|տա-|առաջին  |առաջին  |ինն ամիս|տարի    |

|                   |ջին  |ջին|ա- |րի |եռամսյակ|կիսամյակ|        |        |

|                   |եռամս|կի-|մ  |   |        |        |        |        |

|                   |յակ  |սամ|ի  |   |        |        |        |        |

|                   |     |յակ|ս  |   |        |        |        |        |

|_________________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                      |

|դասիչը   |«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի շենքի ներքին      |

|         |ինժեներական համակարգերի, արտաքին ինժեներական համակարգերի,      |

|         |ներքին հարդարման աշխատանքների և  նշված աշխատանքների տեխնիկական |

|         |վերահսկողության իրականացման աշխատանքներ                        |

|_________|                                                               |

|1165|ՎՏ01|Նկարագրությունը                                                |

|    |    |«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի շենքի ներքին      |

|    |    |ինժեներական համակարգերի, արտաքին ինժեներական համակարգերի,      |

|    |    |ներքին հարդարման աշխատանքների և  նշված աշխատանքների տեխնիկական |

|    |    |վերահսկողության իրականացման աշխատանքներ                        |

|_________|_______________________________________________________________|

|Քանակական|Մշակված  | X  | X | X | X |   X    |   X    |    X    |   X    |

|         |չէ       |    |   |   |   |        |        |         |        |

|_________|_________|____|___|___|___|________|________|_________|________|

|Որակական |Մշակված  | X  | X | X | X |     0.0|     0.0|      0.0|     0.0|

|         |չէ       |    |   |   |   |        |        |         |        |

|_________|_________|____|___|___|___|________|________|_________|________|

|Ժամկետայ-|Մշակված  | X  | X | X | X |     0.0|     0.0|      0.0|     0.0|

|նության  |չէ       |    |   |   |   |        |        |         |        |

|___________________|____|___|___|___|________|________|_________|________|

|Մատուցված          | X  | X | X | X |792386.6|792386.6| 792386.6|792386.6|

|ծառայության վրա    |    |   |   |   |        |        |         |        |

|կատարվող ծախսը     |    |   |   |   |        |        |         |        |

|(հազ. դրամ)        |    |   |   |   |        |        |         |        |

|_________________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է             |

|քաղաքականության միջոցառումը                                              |

|Կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկի տրամադրում                |

|«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն»» ՓԲԸ-ին                           |

|_________________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                      |

|Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծում                           |

|_________________________________________________________________________|

|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)           |

|ՀՀ ֆինանսների նախարարություն                                             |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.02.2014
N 194-Ն
Որոշում