Սեղմել Esc փակելու համար:
ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

05.12.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.04.2001  -ից մինչեւ   05.12.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 28.09.01 թիվ 392/01 որոշում)

i

327.0010.201100

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 նոյեմբերի 2000 թվականի թիվ 10

 

i

ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը

Առաջնորդվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 2 հոդվածով սահմանված կարգավորման նպատակով.

Հիմք ընդունելով Օրենքի 89 հոդվածի 3 կետով, 97 հոդվածի 1 կետով, 98 հոդվածի 4-րդ կետով հանձնաժողովին վերապահված իրավասությունը.

Հաշվի առնելով, որ ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցումը կնպաստի ինքնակարգավորվող կազմակերպությունների և դրանց անդամների վերաբերյալ բավարար տեղեկատվական բազայի ստեղծմանը, ինքնակարգավորվող կազմակերպությունների և դրանց անդամների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության ապահովմանը, ինչն ուղղակիորեն բխում է արժեթղթերի շուկայի կարգավորման և ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից.

Համարելով, որ ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման դիմումով մանրամասն տեղեկատվություն պահանջելով հնարավոր կլինի առավել լիարժեք դարձնել նրանց գործունեության վերահսկողությունը, առավել արագ և արդյունավետ արձագանքել նրանց անդամների և դրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց կողմից թույլ տրված խախտումներին.

Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով, որոշում է.

1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 97.1-1, 97.1-2, 97.1ա-1, 97.1բ-1, 97.1բ-2, 97.1գ-1, 97.1դ-1, 97.1ե-1, 97.1զ-1 և 98.4-1 կանոնները և դրանցով սահմանված ձևերը:

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնները միավորել «Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմում» վերնագրի ներքո, որը Կանոնագրքի բաղկացուցիչ մասն է:

3. Սահմանել, որ ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման դիմումի տիտղոսաթերթը և տեղեկությունները ներառող ձևերը սահմանվում են վերոհիշյալ վերնագրի կանոններով:

4. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կանոնների պաշտոնական հրապարակումից հետո, բայց մինչև դրանց ուժի մեջ մտնելը, դիմորդ կազմակերպությունները` ինքնակարգավորվող կազմակերպություն գրանցվելու համար, կարող են հիշյալ կանոններին համապատասխան դիմում ներկայացնել Հանձնաժողովին, որի գրանցման Օրենքով սահմանված ժամկետը հաշվվում է դիմումը ներկայացնելու պահից:

 

Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմում

 

Առարկան.

 

Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմումի (այսուհետ` դիմում) կառուցվածքը, ձևերը և դիմումում ներառվող տեղեկությունները` սահմանված սույն վերնագրի կանոններով:

 

Աղբյուրը.

 

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 89 հոդվածի 3 կետով և 97 հոդվածի 1 կետով Հանձնաժողովին վերապահված իրավասությամբ և դրանց համապատասխան:

 

Կանոն 97.1-1. Հասկացություններ

 

(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`

(1) «Գործադիր մարմին». դիմորդի կանոնադրությամբ նախատեսված ընթացիկ ղեկավարումն իրականացնող մարմին.

(2) «Այլ պաշտոնատար անձ». դիմորդի ներքին կանոններով հաստատված գործառույթներն իրականացնող կառուցվածքային միավորի ղեկավար (օրինակ` վարչության պետ, բաժնի պետ և այլն).

(3) «Արժեթուղթն ուղղակի կամ անուղղակի պատկանում է տվյալ անձին». նշանակում է տվյալ անձն արժեթղթերի սեփականատերն է, կամ որևէ գործարքի կամ համաձայնության (գրավոր կամ բանավոր, բացահայտ կամ թաքնված) ուժով իրավունք ունի տվյալ արժեթուղթը տիրապետել, օգտագործել կամ տնօրինել, բացառությամբ այն մասնագիտացված անձի, որն իր հաճախորդին ծառայություններ մատուցելու նպատակով տվյալ արժեթուղթը պահում է հաճախորդի առանձնացված հաշվում: Եթե անձը տվյալ արժեթղթի անվանատերն է և իրավունք ունի քվեարկել տվյալ արժեթղթով, ապա այդ արժեթուղթը պատկանում է ինչպես սեփականատիրոջը (ուղղակիորեն), այնպես էլ անվանատիրոջը (անուղղակիորեն):

 

i

Կանոն 97.1-2. Գրանցման դիմումի ձևերն ու տիտղոսաթերթը

 

(ա) Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմումը բաղկացած է սույն վերնագրի կանոններով սահմանված տեղեկությունները ներառող դիմումի տիտղոսաթերթիկից և ձևերից: Հանձնաժողովին ներկայացվող դիմումի յուրաքանչյուր էջը պետք է.

(1) ներառի դիմումի ներկայացման ամսաթիվը (օր/ամիս/տարի).

(2) վավերացված լինի դիմորդի լիազորված անձի ստորագրությամբ (ստորագրությունը կապույտ գույնով գրող գրիչով) և դիմորդի կնիքով.

(3) լինի համարակալված (էջերը կարված և կնքված այնպես, որ ապահովվի ընթեռնելիությունը).

(4) լրացված լինի A-4 չափսի սպիտակ թղթի վրա, հայերեն լեզվով, սև գույնի «Թայմզ Արմենիան» համակարգչային տառատեսակով, հիմնական տեքստը` 10-12 չափով:

Գրանցման դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը հանձնաժողով են ներկայացվում 8 օրինակից (2 բնօրինակ, 6 պատճեն):

(բ) Դիմումի տիտղոսաթերթը պետք է ներառի.

(1) տիտղոսաթերթի անվանումը` «Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմում».

(2) ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության տեսակը.

(3) սույն վերնագրի 97.1ա-1 կանոնով սահմանված տեղեկություններ դիմորդի ինքնության գտնվելու վայրի (հասցեի) վերաբերյալ.

(4) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

(5) դիմորդի լիազորված անձի անունը, ազգանունը և պաշտոնը.

(6) դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Ես հավաստիացնում եմ, որ սույն դիմումում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում են, որ դրանում որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել դիմումի մերժմանը կամ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը»:

(գ) Սույն կանոնի (բ) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1-2(բ) ձևին համապատասխան:

(կանոն 97.1-2 փոփ. 30.01.01 թիվ 007/01 որոշում)

 

Կանոն 97.1ա-1. Դիմորդի ինքնությունն ու գտնվելու վայրը

 

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները դիմորդի ինքնության և գտնվելու վայրի (հասցեի) վերաբերյալ.

(1) դիմորդի անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով անվանումներ, ապա նաև դրանք).

(2) դիմորդի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(3) դիմորդին պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի/:

 

Կանոն 97.1բ-1. Դիմորդի անդամները

 

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկություններն ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող մասնագիտացված անձանց վերաբերյալ.

(1) անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).

(2) գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի/.

(4) մասնագիտական գործունեության լիցենզիայի համարը և տրման ամսաթիվը.

(5) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը, բաժնային արժեթղթերի դասը և սեփականատերերի թիվը.

(6) դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` տվյալ անձի բաժնային արժեթղթերի քանակը և դասը:

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1բ-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 97.1բ-2. Դիմորդի ղեկավարները

 

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները դիմորդի դիտորդ խորհրդի անդամների և նախագահի, գործադիր տնօրենի (գործադիր մարմնի անդամների), վերահսկիչ ծառայության ղեկավարի, անդամների կամ այլ պաշտոնատար անձանց վերաբերյալ.

(1) 3 x 4 չափի լուսանկար.

(2) անունը, ազգանունը, հայրանունը, եթե վերջինս օգտագործվում է.

(3) սեռը.

(4) ծննդյան ամսաթիվը թվերով (օր/ամիս/տարի).

(5) ծննդավայրը` նշելով երկիրը, մարզը (շրջան, նահանգ կամ այլ), քաղաքը (ավան կամ գյուղ).

(6) քաղաքացիությունը երկրի անվանմամբ.

(7) ընտանեկան դրությունը տվյալ պահին, նշելով ամուսնու և չափահաս երեխաների (կամ խնամարկյալների) անունն ու ազգանունը.

(8) անձնագրի (օտարերկրյա անձանց համար` անձը հաստատող այլ փաստաթղթի, անձնագրի բացակայության դեպքում) սերիան և համարը.

(9) հասցեն (մշտական և բնակության տվյալ պահին), կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(10) զբաղեցրած պաշտոնը, իրավասությունների և պարտականությունների մանրամասն նկարագիրը.

(11) կրթությունը` նշելով ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը, ուսման ժամկետը և ուսման արդյունքում ստացված մասնագիտությունը (որակավորումը), կոչումը և դրանք հավաստող փաստաթղթերի անվանումը, տրման ամսաթիվը (օր/ամիս/տարի), համարը և սերիան.

(12) մասնագիտական որակավորումը (առկայության դեպքում), մասնագիտական որակավորման հավաստագրի համարը և տրման ամսաթիվը (օր/ամիս/տարի).

(13) աշխատանքային փորձը վերջին 3 (երեք) տարիների ընթացքում, նշելով կազմակերպության և ստորաբաժանման անվանումը, գտնվելու վայրը, զբաղեցրած պաշտոնը և պարտականությունների համառոտ նկարագրությունը, աշխատանքի ժամկետները, աշխատանքից ազատվելու պատճառները.

(14) դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվածության վերաբերյալ (առկայության դեպքում).

(15) դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու վերաբերյալ (առկայության դեպքում).

(16) ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող այլ կազմակերպության կողմից մասնագիտացված անձի կազմում կամ նրա անունից ֆոնդային բորսայում գործարքներ կատարելու իրավունքից կամ տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունից զրկվելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու վերաբերյալ (առկայության դեպքում).

(17) Օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների պահանջները պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ խախտելու կամ խախտելը շարունակելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու վերաբերյալ (առկայության դեպքում).

(18) հարուցված որևէ քրեական գործի, ինչպես նաև Օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքների և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման համար հարուցված վարչական գործի վերաբերյալ (առկայության դեպքում).

(19) դիմորդի այն արժեթղթերի դասը և քանակը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում են տվյալ անձին.

(20) եթե տվյալ անձը հանդիսանում է որևէ հաշվետու թողարկողի (պետական գրանցման երկրի օրենսդրության համապատասխան), բանկի կամ ապահովագրական ընկերության բաժնային արժեթղթերի 10 և ավելի տոկոսի սեփականատեր, ապա տվյալ հաշվետու թողարկողի, բանկի կամ ապահովագրական ընկերության անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք), գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն), պետական գրանցման երկիրը, տվյալ անձին պատկանող բաժնային արժեթղթի դասը և քանակը.

(21) եթե տվյալ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է որևէ մասնագիտացված անձի (պետական գրանցման երկրի օրենսդրության համապատասխան) բաժնային արժեթուղթ, ապա տվյալ մասնագիտացված անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք), գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն), պետական գրանցման երկիրը, տվյալ անձին պատկանող բաժնային արժեթղթի դասը և քանակը:

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1բ-2 ձևին համապատասխան:

 

Կանոն 97.1գ-1. Դիմորդի մասնակցությունն այլ անձանց կապիտալում

 

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկություններն այն իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնցում դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է որևէ դասի բաժնային արժեթուղթ կամ որևէ այլ մասնակցություն.

(1) տվյալ անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).

(2) տվյալ անձի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի).

(4) տվյալ անձի գործունեության տեսակները, տալով դրանց նկարագիրը.

(5) տվյալ անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը և բաժնային արժեթղթերի սեփականատերերի թիվը.

(6) դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` տվյալ անձի բաժնային արժեթղթերի դասը և քանակը:

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1գ-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 97.1դ-1. Դիմորդի կապիտալն ու ֆինանսական ցուցանիշները

 

(ա) Դիմումում ներառվում են դիմորդի կապիտալի և ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) ակտիվների վերաբերյալ. (Ա) հիմնական միջոցների մեծություն (I բաժին, տող 010). (Բ) ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մեծություն (I բաժին, տող 020). (Գ) ոչ նյութական ակտիվների (ներառյալ գուդվիլը) մեծություն (I բաժին, տող 040). (Դ) ոչ ընթացիկ ակտիվների մեծություն (I բաժնի հանրագումար, տող 120). (Ե) ընթացիկ ֆինանսական ներդրումների մեծություն (II բաժին, տող 230). (Զ) դրամական միջոցների մեծություն (II բաժին, տող 240). (Է) դրամական միջոցների համարժեքների մեծություն (II բաժին, տող 250). (Ը) ընթացիկ ակտիվների մեծություն (II բաժնի հանրագումար, տող 270).

(2) պասիվների վերաբերյալ. (Ա) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի մեծություն (III բաժին, տող 290). (Բ) սեփական կապիտալի մեծություն (III բաժնի հանրագումար, տող 350). (Գ) երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների մեծություն (IY բաժին, տող 360). (Դ) ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունների մեծություն (IY բաժին, տող 370). (Ե) ոչ ընթացիկ պարտավորությունների մեծություն (IY բաժնի հանրագումար, տող 400). (Զ) կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների մեծություն (Y բաժին, տող 410). (Է) երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների կարճաժամկետ մասի մեծություն (Y բաժին, տող 420). (Ը) հիմնադիրներին կարճաժամկետ կրեդիտորական պարտքի մեծություն (Y բաժին, տող 500). (Թ) նպատակային ֆինանսավորումների և մուտքերի մեծություն (պասիվների 3-րդ բաժնի 2-րդ և 3-րդ ենթաբաժինների հանրագումար, տող 510). (Ժ) ընթացիկ պարտավորությունների մեծություն (Y բաժնի հանրագումար, տող 540):

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները պետք է դիմումում բացահայտվեն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին (ՀՀՀՀՍ), ՀՀ ֆինանսների նախարարության 19.07.99թ. թիվ 263 հրամանով հաստատված հաշվային պլանին և ՀՀ ֆինանսների նախարարության 20.12.99թ. թիվ 433 հրամանով հաստատված ֆինանսական հաշվետվությունների ձևերին համապատասխան:

(գ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1դ-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 97.1ե-1. Դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքը

 

(ա) Դիմումում ներառվում են դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքի, դրա պայմանների և հագեցվածության վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) այն հասցեները, որտեղ դիմորդն իրականացնելու է իր գործունեությունը, տարածքի նկարագրությունը (մակերեսը).

(2) տարածքը այլ անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում տարածքի օգտագործման ժամկետը և դրա դադարեցման պայմանները.

(3) ՀՀ օրենսդրությամբ սահմանված ներքին հաշվառման փաստաթղթերի և գրանցամատյանների անվտանգ պահպանության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված` օգտագործվող սարքավորումների (համակարգիչներ, ազդանշանային և հակահրդեհային միջոցներ, չհրկիզվող պահարաններ և այլն) և համակարգչային ծրագրերի առկայությունը:

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1ե-1 ձևին համապատասխան:

 

i

Կանոն 97.1զ-1. Լրացուցիչ տեղեկություններ

 

(ա) Ֆոնդային բորսա կամ կենտրոնական դեպոզիտարիա գրանցվելու համար Հանձնաժողով է ներկայացվում նաև.

(1) Ֆոնդային բորսա գրանցվելու համար` դիմորդի կողմից հաստատված կանոնները` Օրենքի 47 հոդվածի 1 կետի, 48 հոդվածի 2 կետի և 110 հոդվածի 1 կետի և դրանց հիման վրա Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներին համապատասխան.

(2) Կենտրոնական դեպոզիտարիա գրանցվելու համար` դիմորդի կողմից հաստատված կանոնները` Օրենքի 27, 112, 114, 115, 116 հոդվածների և դրանց հիման վրա Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներին համապատասխան:

(97.1զ-1 կանոնը փոփ. 01.12.00 թիվ 13 որոշում)

 

i

Կանոն 98.4-1. Լրացումներ դիմումում

 

(ա) Գրանցման դիմումը բավարարելուց հետո դրանում ներառված տեղեկությունների (բացառությամբ (բ) ենթականոնով սահմանված տեղեկությունների) փոփոխման դեպքում ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է այդ մասին տեղեկանալու օրվանից` 15 օրվա ընթացքում դիմումում լրացում կատարելու նպատակով հանձնաժողովին ներկայացնել սույն վերնագրի կանոններով սահմանված այն ձևը, որը փոփոխված տեղեկություններ է ներառում: Ձևի վերևի աջ անկյունում տպագրական եղանակով նշվում է «Լրացում» բառն ու այն օրը, երբ ինքնակարգավորվող կազմակերպությունը տեղեկացել է լրացման հիմք հանդիսացող փոփոխությանը:

(բ) Լիցենզիայում ներառված հետևյալ տեղեկությունների փոփոխման դեպքում (ա) ենթականոնով սահմանված լրացումները չեն ներկայացվում.

(1) 62.1ե-1 կանոնի համաձայն պահանջվող տեղեկությունները, բացառությամբ նույն կանոնի (ա)(2)(Ա) ենթականոնով սահմանված տեղեկությանը:

(98.4-1 կանոնը փոփ. 01.12.00 թիվ 13 որոշում)

 

Ձև 97.1-2(բ)

______________

(Տիտղոսաթերթ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմում

 

Դիմումով հայցվում է գրանցել _____________________________________________

լրիվ անվանումը

 

_________________________________________________________________________

ոչ առևտրային կազմակերպությանը որպես`

.__. Ֆոնդային բորսա

.__.

.__. Կենտրոնական դեպոզիտարիա

.__.

.__. Այլ ______________________________________________________________

.__.                    նշել գործունեության տեսակը

 

ինքնակարգավորվող կազմակերպություն դիմորդի անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով անվանումներ, ապա նաև դրանք) _________________________________ դիմորդի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) _______________________________ դիմորդին պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման վկայականի կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի)__

_________________________________________________________________________

դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը _______________________

 

Դիմորդի լիազորված անձ ________________________________

(անունը, ազգանունը և պաշտոնը)

 

Ես հավաստիացնում եմ, որ սույն դիմումում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել դիմումի մերժմանը կամ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:

 

Դիմորդի լիազորված անձ ________________________________

(անունը, ազգանունը և պաշտոնը)

 

       Կ.Տ.                    «___»__________»___ թ.

 

Ձև 97.1բ-1

___________________

(դիմորդի անդամները)

 

(1) անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են

հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք)

_____________________________________________________________________

(2) գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները  (մասնավորապես`

հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) ___________________________ (3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրանք համարժեք

վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի) _____________

_____________________________________________________________________

(4) մասնագիտական գործունեության լիցենզիայի համարը և տրման ամսաթիվը _____ (5) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը, բաժնային արժեթղթերի դասը

և սեփականատերերի թիվը ______________________________________________ (6) դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` տվյալ անձի բաժնային

արժեթղթերի քանակը և դասը ___________________________________________

 

Դիմորդի լիազորված անձ ________________________________

(անունը, ազգանունը և պաշտոնը)

 

       Կ.Տ.                    «___»__________»___ թ.

 

i

   Ձև  97.1բ-2                               ._______________.

____________________                      |    (1)        |

(դիմորդի ղեկավարները)                     | լուսանկարը    |

| (3 x 4 չափսի) |

|               |

|               |

._______________.

(2) անունը, ազգանունը, հայրանունը, եթե վերջինս օգտագործվում է __________________________________________________________ (3) սեռը ________________________________________________________________ (4) ծննդյան ամսաթիվը թվերով (տարի/ամիս/օր) ______________________________ (5) ծննդավայրը` նշելով երկիրը, մարզը (շրջանը, նահանգը կամ այլ), քաղաքը (ավանը կամ գյուղը) ______________________________________________________ (6) քաղաքացիությունը` երկրի անվանմամբ: Եթե անձը քաղաքացիություն չունի, ապա լրացուցիչ նշվում է նրա հիմնական կամ մշտական բնակության վայրը ________

_________________________________________________________________________

(7) ընտանեկան դրությունը տվյալ պահին, նշելով ամուսնու և չափահաս երեխաների (կամ խնամարկյալների) անունն ու ազգանունը, եթե այդպիսիք կան ______________ (8) անձնագրի (օտարերկրյա անձանց համար` անձը հաստատող այլ փաստաթղթի, անձնագրի բացակայության դեպքում) սերիան և համարը _______________________ (9) հասցեն (մշտական և բնակության` տվյալ պահին), կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) _______________

_________________________________________________________________________

(10) զբաղեցրած պաշտոնը, իրավասությունների և պարտականությունների մանրամասն նկարագիրը _______________________________________________________________ (11) կրթությունը

 

.___________________________________________________________.

| Ուսումնական  | Գտնվելու| Ուսման  | Մասնագիտությունը       |

| հաստատության | վայրը   | ժամկետը | (որակավորումը),        |

| անվանումը    |         |         | կոչումը և  դրանք       |

|              |         |         | հավաստող փաստաթղթերի   |

|              |         |         | անվանումը, տրման       |

|              |         |         | ամսաթիվը, համարը և     |

|              |         |         | սերիան                 |

|______________|_________|_________|________________________|

|______________|_________|_________|________________________|

|______________|_________|_________|________________________|

.___________________________________________________________.

 

(12) մասնագիտական որակավորումը (առկայության դեպքում), մասնագիտական որակավորման հավաստագրի համարը և տրման ամսաթիվը (օր/ամիս/տարի) __________ (13) աշխատանքային փորձը վերջին 3 (երեք) տարիների ընթացքում

 

._______________________________________________________________________.

|Կազմակերպության, | Գտնվելու | Զբաղեցրած   | Աշխատանքի    | Աշխատանքից  |

|ստորաբաժանման    | վայրը    | պաշտոնը և   | ժամկետները   | ազատվելու   |

|անվանումը        |          | պարտականու- | (թվականներով)| պատճառները  |

|                 |          | թյունների   |              |             |

|                 |          | համառոտ     |              |             |

|                 |          | նկարագիրը   |              |             |

|_________________|__________|_____________|______________|_____________|

|_________________|__________|_____________|______________|_____________|

|_________________|__________|_____________|______________|_____________|

._______________________________________________________________________.

 

Դիմորդի լիազորված անձ ________________________________

(անունը, ազգանունը և պաշտոնը)

 

       Կ.Տ.                    «___»__________»___ թ.

 

(14) դատապարտվել է արդյոք դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար

.__. այո       .__. ոչ

.__.           .__.

____________________________

                                                նշել վանդակում

 

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը ________________________________ (15) զրկվել է արդյոք մասնագիտական որակավորումից դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվելու հետևանքով

.__. այո       .__. ոչ

.__.           .__.

____________________________

                                               նշել վանդակում

 

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը ________________________________ (16) զրկվել է արդյոք մասնագիտական որակավորումից օրենքը, դրան համապատասխան ընդունված որոշումները (նորմատիվ իրավական ակտերը) և ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող այլ կազմակերպության կանոնները խախտելու կամ դրանց խախտմամբ գործելու համար ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող կազմակերպության կողմից մասնագիտացված անձի կազմում կամ նրա անունից ֆոնդային բորսայում գործարքներ կատարելու իրավունքից զրկվելու հետևանքով

.__. այո       .__. ոչ

.__.           .__.

____________________________

                                               նշել վանդակում

 

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը ________________________________ (17) զրկվել է արդյոք մասնագիտական որակավորումից օրենքը և դրան համապատասխան ընդունված որոշումները պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ խախտելու կամ խախտելը շարունակելու հետևանքով

.__. այո       .__. ոչ

.__.           .__.

____________________________

                                               նշել վանդակում

 

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը ________________________________ (18) հարուցվել է արդյոք որևէ քրեական կամ արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքների և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման համար վարչական գործ

.__. այո       .__. ոչ

.__.           .__.

____________________________

                                               նշել վանդակում

 

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը ________________________________ (19) դիմորդի այն արժեթղթերի դասը և քանակը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում են տվյալ անձին __________________________________

 

Դիմորդի լիազորված անձ ________________________________

(անունը, ազգանունը և պաշտոնը)

 

       Կ.Տ.                    «___»__________»___ թ.

 

(20) տեղեկություններ այն հաշվետու թողարկողի, ապահովագրական ընկերության կամ բանկի վերաբերյալ, որոնցում տվյալ անձը հանդիսանում է բաժնային արժեթղթերի 10 և ավելի տոկոսի սեփականատեր.

 

._________________________________________________________________________.

|   | անվանումը,     | գտնվելու վայրը,  | պետական   |տվյալ անձին պատկանող |

|   | ֆիրմային       | փոստային հասցեն, | գրանցման  |արժեթղթերի դասը և    |

|   | անվանումը      | կապի միջոցները   | երկիրը    |քանակը               |

|   | (եթե հիմնադիր  | (մասնավորապես`   |           |                     |

|   | փաստաթղթի մեջ  | հեռախոս, ֆաքս,   |           |                     |

|   | տրված են       | էլեկտրոնային     |           |                     |

|   | հայերենից բացի | փոստ և  այլն)    |           |                     |

|   | այլ լեզուներով |                  |           |                     |

|   | ֆիրմային       |                  |           |                     |

|   | անվանումներ,   |                  |           |                     |

|   | ապա նաև  դրանք)|                  |           |                     |

|___|________________|__________________|___________|_____________________|

|1  |                |                  |           |                     |

|___|________________|__________________|___________|_____________________|

|2  |                |                  |           |                     |

|___|________________|__________________|___________|_____________________|

|3  |                |                  |           |                     |

|___|________________|__________________|___________|_____________________|

|4  |                |                  |           |                     |

._________________________________________________________________________.

 

(21) տեղեկություններ այն մասնագիտացված անձանց վերաբերյալ, որոնցում տվյալ անձը հանդիսանում է բաժնային արժեթղթերի սեփականատեր.

 

._________________________________________________________________________.

|   | անվանումը,     | գտնվելու վայրը,  | պետական   |տվյալ անձին պատկանող |

|   | ֆիրմային       | փոստային հասցեն, | գրանցման  |արժեթղթերի դասը և    |

|   | անվանումը      | կապի միջոցները   | երկիրը    |քանակը               |

|   | (եթե հիմնադիր  | (մասնավորապես`   |           |                     |

|   | փաստաթղթի մեջ  | հեռախոս, ֆաքս,   |           |                     |

|   | տրված են       | էլեկտրոնային     |           |                     |

|   | հայերենից բացի | փոստ և  այլն)    |           |                     |

|   | այլ լեզուներով |                  |           |                     |

|   | ֆիրմային       |                  |           |                     |

|   | անվանումներ,   |                  |           |                     |

|   | ապա նաև  դրանք)|                  |           |                     |

|___|________________|__________________|___________|_____________________|

|1  |                |                  |           |                     |

|___|________________|__________________|___________|_____________________|

|2  |                |                  |           |                     |

|___|________________|__________________|___________|_____________________|

|3  |                |                  |           |                     |

|___|________________|__________________|___________|_____________________|

|4  |                |                  |           |                     |

._________________________________________________________________________.

 

Դիմորդի լիազորված անձ ________________________

(ստորագրություն)

 

«____»____________» ____ թ.

.____.

|Կ.Տ.|

.____.

 

(97.1բ-2 ձևը փոփ. 01.12.00 թիվ 13 որոշում)

 

Ձև 97.1դ-1

_____________

(դիմորդի կապիտալն ու ֆինանսական ցուցանիշները)

 

.__________________________________.    ._________________________________.

|ակտիվների վերաբերյալ  | գումարը   |    |պասիվների վերաբերյալ| գումարը    |

|                      |(հազ. դրամ)|    |                    | (հազ.      |

|                      |           |    |                    |  դրամ)     |

|______________________|___________|    |____________________|____________|

|հիմնական միջոցներ     |           |    |կանոնադրական կապիտալ|            |

|______________________|___________|    |____________________|____________|

|ֆինանսական            |           |    |սեփական կապիտալ     |            |

|վարձակալությամբ       |           |    |                    |            |

|ստացված հիմնական      |           |    |                    |            |

|միջոցներ              |           |    |                    |            |

|______________________|___________|    |____________________|____________|

|ոչ նյութական          |           |    |երկարաժամկետ        |            |

|ակտիվներ (ներառյալ    |           |    |բանկային վարկեր և   |            |

|գուդվիլը)             |           |    |փոխառություններ     |            |

|______________________|___________|    |____________________|____________|

|ոչ ընթացիկ ակտիվներ   |           |    |ֆինանսական          |            |

|                      |           |    |վարձակալության գծով |            |

|                      |           |    |երկարաժամկետ        |            |

|                      |           |    |պարտավորություններ  |            |

|______________________|___________|    |____________________|____________|

|ընթացիկ ֆինանսական    |           |    |ոչ ընթացիկ          |            |

|ներդրումներ           |           |    |պարտավորություններ  |            |

|______________________|___________|    |____________________|____________|

|դրամական միջոցներ     |           |    |կարճաժամկետ բանկային|            |

|                      |           |    |վարկեր և            |            |

|                      |           |    |փոխառություններ     |            |

|______________________|___________|    |____________________|____________|

|դրամական միջոցների    |           |    |երկարաժամկետ բանկային|           |

|համարժեքներ           |           |    |վարկերի և           |            |

|                      |           |    |փոխառությունների    |            |

|                      |           |    |կարճաժամկետ մաս     |            |

|______________________|___________|    |____________________|____________|

|ընթացիկ ակտիվներ      |           |    |հիմնադիրներին       |            |

|                      |           |    |կարճաժամկետ         |            |

|                      |           |    |կրեդիտորական պարտք  |            |

|                      |           |    |____________________|____________|

|                      |           |    |ընթացիկ             |            |

|                      |           |    |պարտավորություններ  |            |

.__________________________________.    ._________________________________.

 

Դիմորդի լիազորված անձ ________________________

(ստորագրություն)

 

«____»____________» ____ թ.

.____.

|Կ.Տ.|

.____.

 

Ձև 97. 1ե-1

__________________________________________________

(դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքը)

 

(1) այն հասցեները, որտեղ դիմորդն իրականացնելու է իր գործունեությունը ____

_________________________________________________________________________

տարածքի նկարագրությունը (մակերես) _______________________________________ (2) տարածքն այլ անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում տարածքի օգտագործման ժամկետը դրա դադարեցման պայմանները ___________________________

_________________________________________________________________________

(3) ՀՀ օրենսդրությամբ սահմանված ներքին հաշվառման փաստաթղթերի և գրանցամատյանների անվտանգ պահպանման ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված` օգտագործվող սարքավորումները.

- համակարգիչներ                                .__. այո        .__. ոչ

.__.            .__.

                                                        նշել վանդակում

 

- ազդանշանային համակարգ

.__. այո        .__. ոչ

.__.            .__.

նշել վանդակում

 

- հակահրդեհային միջոցներ

.__. այո        .__. ոչ

.__.            .__.

նշել վանդակում

 

- համակարգչային ծրագրեր

.__. այո        .__. ոչ

.__.            .__.

նշել վանդակում

 

համակարգչային ծրագրերի առկայության դեպքում տալ դրանց համառոտ նկարագիրը __

_________________________________________________________________________

 

Դիմորդի լիազորված անձ ________________________

(ստորագրություն)

 

«____»____________» ____ թ.

.____.

|Կ.Տ.|

.____.

 

Ձև 97.1գ-1

_____________

(դիմորդի մասնակցությունն այլ անձանց կապիտալում)

 

(1) տվյալ անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք) __________________________________________________________________

_________________________________________________________________________

(2) տվյալ անձի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) _______________ (3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի) ___________________ (4) տվյալ անձի գործունեության տեսակները, տալով դրանց նկարագիրը __________ (5) տվյալ անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը և բաժնային արժեթղթերի սեփականատերերի թիվը __________________________________________ (6) դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող տվյալ անձի բաժնային արժեթղթի դասը և քանակը _________________________________________________

 

Դիմորդի լիազորված անձ ________________________

(ստորագրություն)

 

«____»____________» ____ թ.

.____.

|Կ.Տ.|

.____.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                      «20»       11         2000 Թ.

                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32700131

 

 

pin
Արժեթղթերի հանձնաժողով
20.11.2000
N 10
Որոշում