Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

05.12.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.04.2001  -ից մինչեւ   05.12.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 28.09.01 թիվ 392/01 որոշում)

i

327.0008.201100

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 նոյեմբերի 2000 թվականի թիվ 8

 

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը

Առաջնորդվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 2 հոդվածով սահմանված կարգավորման նպատակով.

Հիմք ընդունելով Օրենքի 61 հոդվածի 1 և 3 կետերով, 62 հոդվածի 1 կետով, 63 հոդվածի 3 կետով հանձնաժողովին վերապահված իրավասությունը.

Հաշվի առնելով, որ մասնագիտացված անձանց գործունեության լիցենզավորումը կբարձրացնի վերջիններիս վերահսկելիության արդյունավետությունը և էականորեն կնվազեցնի արժեթղթերի շուկայում չարաշահումների հնարավորությունը, ինչն ուղղակիորեն բխում է արժեթղթերի շուկայում արդար և արդյունավետ գնագոյացման մեխանիզմների ապահովման և ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից.

Համարելով, որ մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմումով, առավել տեղեկատվություն պահանջելով, հնարավոր կլինի առավել լիարժեք դարձնել նրանց գործունեության վերահսկողությունը, արագ և արդյունավետ արձագանքել նրանց կազմում մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց կողմից թույլ տրված խախտումներին,

Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով, որոշում է.

1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 62.1-1, 62.1-2, 62.1ա-1, 62.1բ-1, 62.1բ-2, 62.1գ-1, 62.1դ-1, 62.1ե-1, 62.1զ-1 և 63.3-1 կանոնները և դրանցով սահմանված ձևերը:

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնները միավորել «Լիցենզիայի դիմում» վերնագրի ներքո, որը կազմում է Կանոնագրքի բաղկացուցիչ մասը:

3. Սահմանել, որ մասնագիտացված անձանց լիցենզիայի դիմումի տիտղոսաթերթը և տեղեկությունները ներառող ձևերը սահմանվում են վերոհիշյալ վերնագրի կանոններով:

 

Լիցենզիայի դիմում

 

Առարկան.

 

Մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմումի (այսուհետ` դիմում) կառուցվածքը, ձևերը և դիմումում ներառվող տեղեկությունները` սահմանված սույն վերնագրի կանոններով:

 

Աղբյուրը.

 

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 61 հոդվածի 1 և 3 կետերով, 62 հոդվածի 1 կետով և 63 հոդվածի 3 կետով` հանձնաժողովին վերապահված իրավասությամբ և դրանց համապատասխան:

 

Կանոն 62.1-1. Հասկացությունները

 

(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացությունները ունեն հետևյալ նշանակությունը`

(1) «Տնօրենների խորհուրդ (նման այլ մարմին)». ըստ կազմակերպական- իրավական տեսակի առանձնահատկության ` դիմորդի կանոնադրությամբ նախատեսված կառավարման իրավասու մարմինը (օրինակ` լիակատար ընկերակցության համար մասնակիցների ժողով կամ խորհուրդ, վստահության վրա հիմնված ընկերակցության համար` լիակատար ընկերների ժողով կամ խորհուրդ, կոոպերատիվների համար` դիտորդ խորհուրդ և այլն).

(2). «Գործադիր մարմին». դիմորդի կանոնադրությամբ նախատեսված ընթացիկ ղեկավարումն իրականացնող մարմին.

(3) «Այլ ղեկավար անձ (ստորաբաժանման ղեկավար)». դիմորդի, ներքին կանոններով հաստատված, գործառույթներն իրականացնող կառուցվածքային միավորի ղեկավար (օրինակ` բաժնի պետ, վարչության պետ և այլն).

(4) «Խորհրդատու». անձ, որի կողմից, բանավոր կամ գրավոր ձևով, տրված փորձագիտական կարծիքը, հաշվի է առնվում դիմորդի կողմից` հիմնական գործունեության մասով որոշումներ կայացնելիս.

(5) «Արժեթուղթն ուղղակի կամ անուղղակի պատկանում է տվյալ անձին». նշանակում է տվյալ անձն արժեթղթերի սեփականատերն է, կամ որևէ գործարքի կամ համաձայնության (գրավոր կամ բանավոր, բացահայտ կամ թաքնված) ուժով իրավունք ունի տվյալ արժեթուղթը տիրապետել, օգտագործել կամ տնօրինել, բացառությամբ այն մասնագիտացված անձի, որն իր հաճախորդին ծառայություններ մատուցելու նպատակով տվյալ արժեթուղթը պահում է հաճախորդի առանձնացված հաշվում: Եթե անձը տվյալ արժեթղթի անվանատերն է և իրավունք ունի քվեարկել տվյալ արժեթղթով, ապա այդ արժեթուղթը պատկանում է ինչպես սեփականատիրոջը (ուղղակիորեն), այնպես էլ անվանատիրոջը (անուղղակիորեն):

 

Կանոն 62.1-2 Լիցենզավորման դիմումի ձևերն ու տիտղոսաթերթը

 

i

(ա) Մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմումը բաղկացած է սույն վերնագրի կանոններով սահմանված տեղեկությունները ներառող դիմումի տիտղոսաթերթից և ձևերից: Հանձնաժողովին ներկայացվող դիմումի յուրաքանչյուր էջը պետք է.

(1) ներառի դիմումի ներկայացման ամսաթիվը (օր/ամիս/տարի).

(2) վավերացված լինի դիմորդի լիազորված անձի ստորագրությամբ (ստորագրությունը կապույտ գույնով գրող գրիչով) և դիմորդի կնիքով.

(3) լինի համարակալված (էջերը կարված և կնքված այնպես, որ ապահովվի ընթեռնելիությունը).

(4) լրացված լինի A-4 չափսի սպիտակ թղթի վրա, հայերեն լեզվով, սև գույնի «Թայմզ Արմենիան» համակարգչային տառատեսակով, հիմնական տեքստը` 10-12 չափով:

Լիցենզիայի դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը հանձնաժողով են ներկայացվում 8 օրինակից (2 բնօրինակ, 6 պատճեն):

(բ) Դիմումի տիտղոսաթերթը պետք է ներառի.

(1) տիտղոսաթերթի անվանումը «Արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմում».

(2) հայցվող մասնագիտացված գործունեության տեսակը.

(3) տեղեկություններ դիմորդի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի մեծության, բաժնային արժեթղթերի սեփականատերերի թվի և արժեթղթերի դասի վերաբերյալ.

(4) սույն վերնագրի 62.1ա-1 կանոնով սահմանված տեղեկություններ դիմորդի ինքնության, գտնվելու վայրի (հասցեի) վերաբերյալ.

(5) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

(6) դիմորդի լիազորված անձի անունը, ազգանունը, պաշտոնը.

(7) դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Ես հավաստիացնում եմ, որ սույն դիմումում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում են, որ նրանում որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել դիմումի մերժմանը կամ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը»:

 

(գ) Սույն կանոնի (բ) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1-2(բ) ձևին համապատասխան:

(62.1-2 կանոնը փոփ. 01.12.00 թիվ 13, 30.01.01 թիվ 007/02 որոշումներ)

 

Կանոն 62. 1ա-1. Դիմորդի ինքնությունն ու գտնվելու վայրը

 

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները դիմորդի ինքնության և գտնվելու վայրի (հասցեի) վերաբերյալ.

(1) դիմորդի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).

(2) դիմորդի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(3) դիմորդին պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի):

 

Կանոն 62. 1բ-1.  Դիմորդի ղեկավարները

 

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները դիմորդի տնօրենների խորհրդի (նման այլ մարմնի) անդամների, գործադիր տնօրենի (գործադիր մարմնի անդամների), վերստուգիչ մարմնի անդամների, այլ ղեկավար անձանց (ստորաբաժանման ղեկավարի) վերաբերյալ:

(1) 3 x 4 չափի լուսանկար.

(2) անունը, ազգանունը, հայրանունը, եթե վերջինս օգտագործվում է.

(3) սեռը.

(4) ծննդյան ամսաթիվը` թվերով (օր/ամիս/տարի).

(5) ծննդավայրը` նշելով երկիրը, մարզը (շրջան, նահանգ կամ այլ), քաղաքը (ավան կամ գյուղ).

(6) քաղաքացիությունը` երկրի անվանմամբ.

(7) ընտանեկան դրությունը տվյալ պահին, նշելով ամուսնու և չափահաս երեխաների (կամ) խնամակալների) անունն ու ազգանունը, եթե այդպիսիք կան.

(8) անձնագիր (օտարերկրյա անձանց համար` անձը հաստատող այլ փաստաթղթի, անձնագրի բացակայության դեպքում) սերիան և համարը.

(9) հասցեն (մշտական և բնակության պահին), կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(10) զբաղեցրած պաշտոնը, իրավասությունների և պարտականությունների մանրամասն նկարագիրը.

(11) կրթությունը` նշելով ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը, ուսման ժամկետը և ուսման արդյունքում ստացված որակավորումը, կոչումը և դրանք հավաստող փաստաթղթերի անվանումը, տրման ամսաթիվը (օր/ամիս/տարի), համարը և սերիան.

(12) տվյալ անձի մասնագիտական որակավորումը (առկայության դեպքում), մասնագիտական որակավորման հավաստագրի համարը և տրման ամսաթիվը (օր/ամիս/տարի).

(13) աշխատանքային փորձը վերջին 3 (երեք) տարիների ընթացքում, նշելով կազմակերպության և ստորաբաժանման անվանումը, գտնվելու վայրը, զբաղեցրած պաշտոնը և պարտականությունների համառոտ նկարագրությունը, աշխատանքի ժամկետները, աշխատանքից ազատվելու պատճառները (առկայության դեպքում).

(14) դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվածության մասին (առկայության դեպքում).

(15) դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու մասին (առկայության դեպքում).

(16) ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող այլ կազմակերպության կողմից մասնագիտացված անձի կազմում կամ նրա անունից ֆոնդային բորսայում գործարքներ կատարելու իրավունքից կամ տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունից զրկվելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու վերաբերյալ (առկայության դեպքում).

(17) օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների պահանջները պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ խախտելու կամ խախտելը շարունակելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու վերաբերյալ (առկայության դեպքում).

(18) հարուցված որևէ քրեական գործի, ինչպես նաև Օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքների և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման համար հարուցված վարչական գործի վերաբերյալ (առկայության դեպքում).

(19) տվյալ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող դիմորդի բաժնային արժեթղթի դասը և քանակը.

(20) եթե տվյալ անձը հանդիսանում է որևէ հաշվետու թողարկողի (պետական գրանցման երկրի օրենսդրության համապատասխան), բանկի կամ ապահովագրական ընկերության բաժնային արժեթղթերի 10 և ավելի տոկոսի սեփականատեր, ապա տվյալ հաշվետու թողարկողի, բանկի կամ ապահովագրական ընկերության անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք), գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն), պետական գրանցման երկիրը, տվյալ անձին պատկանող բաժնային արժեթղթի դասը և քանակը.

(21) եթե տվյալ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է որևէ մասնագիտացված անձի (պետական գրանցման երկրի օրենսդրության համապատասխան) բաժնային արժեթուղթ, ապա տվյալ մասնագիտացված անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք), գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն), պետական գրանցման երկիրը, տվյալ անձին պատկանող բաժնային արժեթղթի դասը և քանակը:

 

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1բ-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 62.1բ-2. Դիմորդի բաժնային արժեթղթերի սեփականատերերն

ու խորհրդատուները

 

(ա) Դիմումում ներառվում են սույն վերնագրի 62.1բ-1(ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները, 62.1բ-1 ձևին համապատասխան, այն ֆիզիկական անձանց վերաբերյալ, որոնց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է դիմորդի որևէ դասի բաժնային արժեթղթերի 5-ից ավելի տոկոսը կամ որոնք հանդիսանում են դիմորդի խորհրդատու:

(բ) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները այն իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է դիմորդի որևէ դասի բաժնային արժեթղթերի 5-ից ավելի տոկոսը կամ որոնք հանդիսանում են դիմորդի խորհրդատու.

(1) տվյալ անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).

(2). տվյալ անձի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (այդ թվում էլեկտրոնային, մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի).

(4) տվյալ անձի գործունեության տեսակները` տալով դրանց նկարագիրը.

(5) տվյալ անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը և բաժնային արժեթղթերի սեփականատերերի թիվը.

(6) տվյալ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` դիմորդի բաժնային արժեթղթի դասը և քանակը:

 

Կանոն 62.1գ-1. Դիմորդի մասնակցությունը այլ անձանց կապիտալում

 

i

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները այն իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնց որևէ դասի բաժնային արժեթուղթ ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է դիմորդին.

(1) տվյալ անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).

(2) տվյալ անձի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի).

(4) տվյալ անձի գործունեության տեսակները` տալով դրանց նկարագիրը.

(5) տվյալ անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը, բաժնային արժեթղթերի դասը.

(6) դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող տվյալ անձի բաժնային արժեթղթի դասը և քանակը:

 

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1գ-1 ձևին համապատասխան:

(62.1գ-1 կանոնը փոփ. 01.12.00 թիվ 13, 30.01.01 թիվ 007/01 որոշումներ)

 

Կանոն 62.1դ-1. Մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք

 

(ա) Դիմումում ներառվում են սույն վերնագրի 62.1բ-1(ա) ենթականոնով սահմանված տեղեկություններն այն անձանց վերաբերյալ, որոնք դիմորդի կազմում կամ նրա անունից, մասնագիտական որակավորման հիման վրա, մասնագիտացված գործունեություն են իրականացնելու:

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1բ-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 62.1ե-1. Դիմորդի կապիտալն ու ֆինանսական ցուցանիշները

 

(ա) Դիմումում ներառվում են դիմորդի կապիտալի և ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) ակտիվների վերաբերյալ.

(Ա) հիմնական միջոցների մեծություն (I բաժին, տող 010).

(Բ) ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մեծություն (I բաժին, տող 020).

(Գ) ոչ նյութական ակտիվների (ներառյալ գուդվիլը) մեծություն (I բաժին, տող 040).

(Դ) ոչ նյութական ակտիվների մեծություն (I բաժնի հանրագումար, տող 120).

(Ե) ընթացիկ ֆինանսական ներդրումների մեծություն (II բաժին, տող 230).

(Զ) դրամական միջոցների մեծություն (II բաժին, տող 240).

(Է) դրամական միջոցների համարժեքների մեծություն (II բաժին, տող 250).

(Ը) ընթացիկ ակտիվների մեծություն (II բաժնի հանրագումար, տող 270.

(2) պասիվների վերաբերյալ.

(Ա) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի մեծություն (III բաժին, տող 290).

(Բ) սեփական կապիտալի մեծություն (III բաժնի հանրագումար, տող 350).

(Գ) երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների մեծություն (IY բաժին, տող 360).

(Դ) ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունների մեծություն (IY բաժին, տող 370).

(Ե) ոչ ընթացիկ պարտավորությունների մեծություն (IY բաժնի հանրագումար, տող 400).

(Զ) կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների մեծություն (Y բաժին, տող 410).

(Է) երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների կարճաժամկետ մասի մեծություն (Y բաժին, տող 420).

(Ը) հիմնադիրներին կարճաժամկետ կրեդիտորական պարտքի մեծություն (Y բաժին, տող 500).

(Թ) նպատակային ֆինանսավորումների և մուտքերի մեծություն (պասիվների 3-րդ բաժնի 2-րդ և 3-րդ ենթաբաժինների հանրագումար, տող 510).

(Ժ) ընթացիկ պարտավորությունների մեծություն (Y բաժնի հանրագումար, տող 540):

 

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները պետք է դիմումում բացահայտվեն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին (ՀՀՀՀՍ), ՀՀ ֆինանսների նախարարության 19.07.99թ. թիվ 263 հրամանով հաստատված հաշվային պլանի և ՀՀ ֆինանսների նախարարության 20.12.99թ. թիվ 433 հրամանով հաստատված ֆինանսական հաշվետվությունների ձևերին համապատասխան:

 

(գ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1ե-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 62.1զ-1. Դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքը

 

(ա) Դիմումում ներառվում են դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքի, դրա պայմանների և հագեցվածության վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) այն հասցեները, որտեղ դիմորդը իրականացնելու է իր գործունեությունը, աշխատանքային տարածքի նկարագրությունը (մակերեսը).

(2) աշխատանքային տարածքը այլ անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում` աշխատանքային տարածքի օգտագործման ժամկետը և դրա դադարեցման պայմանները.

(3) ՀՀ օրենսդրությամբ սահմանված ներքին հաշվառման փաստաթղթերի և գրանցամատյանների անվտանգ պահպանության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված օգտագործվող սարքավորումների (համակարգիչներ, ազդանշանային և հակահրդեհային միջոցներ, չհրկիզվող պահարաններ և այլն) և համակարգչային ծրագրերի առկայությունը:

 

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1զ-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 63.3-1. Լրացումներ դիմումում

 

i

(ա) Լիցենզիայի դիմումը բավարարելուց հետո դրանում ներառված տեղեկությունների (բացառությամբ (բ) ենթականոնով սահմանված տեղեկությունների) փոփոխման դեպքում մասնագիտացված անձը պարտավոր է այդ մասին տեղեկանալու օրվանից` 15 օրվա ընթացքում դիմումում լրացում կատարելու նպատակով հանձնաժողովին ներկայացնել սույն վերնագրի կանոններով սահմանված այն ձևը, որը փոփոխված տեղեկություններ է ներառում: Ձևի վերևի աջ անկյունում տպագրական եղանակով նշվում է «Լրացում» բառն ու այն օրը, երբ մասնագիտացված անձը տեղեկացել է լրացման հիմք հանդիսացող փոփոխությանը:

 

(բ) Լիցենզիայի դիմումում ներառված հետևյալ տեղեկությունների փոփոխման դեպքում (ա) ենթականոնով սահմանված լրացումները չեն ներկայացվում.

(1) 62.1ե-1 կանոնի համաձայն պահանջվող տեղեկությունները, բացառությամբ նույն կանոնի (ա)(2)(Ա) ենթականոնով սահմանված տեղեկությանը:

(63.3-1 կանոնը փոփ. 01.12.00 թիվ 13 որոշում)

 

Ձև 62.1-2(բ)

i

_____________

(Տիտղոսաթերթ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԻՄՈՒՄ

 

Դիմումով հայցվում է ստանալու`

.__. բրոքերային (դիլերային)

.__.

.__. դիլերային

.__.

.__. արժեթղթերի հավատարմագրային կառավարում

.__.

.__. արժեթղթերի պահառուի

.__.

գործունեության (գործունեությունների) լիցենզիան (լիցենզիաները) դիմորդի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք) _________________________ դիմորդի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) _____ __________________________ դիմորդին պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի) _________________________________ դիմորդի կանոնադրական կապիտալի չափը, բաժնային արժեթղթերի սեփականատերերի թիվը, բաժնային արժեթղթերի դասը _______

_________________________________________________________________________

դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը _______________________

Դիմորդի լիազորված անձ ________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

Ես հավաստիացնում եմ, որ սույն դիմումում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել դիմումի մերժմանը կամ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:

 

Դիմորդի լիազորված անձ _________________________

(ստորագրություն)

 

«____» _____________»_____ թ.

.____.

|Կ.Տ.|

.____.

(62.1-2 ձևը փոփ. 30.01.01 թիվ 007/02 որոշում)

 

Ձև 62.1բ-1

i

___________

(դիմորդի ղեկավարները, բաժնային արժեթղթերի սեփականատերերը և

       խորհրդատուները)                                   .__________.

|    (1)   |

(2) անունը, ազգանունը, հայրանունը, եթե վերջինս           |լուսանկարը|

օգտագործվում է ______________________________________    |(3 x 4    |

(3) սեռը ____________________________________________    | չափսի)   |

(4) ծննդյան ամսաթիվը`  թվերով  (օր/ամիս/տարի) _______    .__________.

(5) ծննդավայրը`  նշելով երկիրը, մարզը (շրջանը, նահանգը կամ այլ), քաղաքը (ավան կամ գյուղ) ________________________________________________________ (6) քաղաքացիությունը երկրի անվանմամբ ____________________________________ (7) ընտանեկան դրությունը տվյալ պահին, նշելով ամուսնու և չափահաս երեխաների (կամ խնամակալների) անունն ու ազգանունը, եթե այդպիսիք կան ________________ (8) անձնագրի (օտարերկրյա անձանց համար անձը հաստատող այլ փաստաթղթի անձնագրի բացակայության դեպքում) սերիան և համարը _______________________ (9) հասցեն (մշտական և բնակության տվյալ պահին), կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) _______________ (10) զբաղեցրած պաշտոնը, իրավասությունների և պարտականությունների մանրամասն նկարագիրը _______________________________________________________________ (11) կրթությունը

 

.___________________________________________________________.

| Ուսումնական  | Գտնվելու| Ուսման  | Որակավորումը, կոչումը  |

| հաստատության | վայրը   | ժամկետը | և  դրանք հավաստող      |

| անվանումը    |         |         | փաստաթղթերի անվանումը, |

|              |         |         | տրման ամսաթիվը, համարը |

|              |         |         | և  սերիան              |

|______________|_________|_________|________________________|

|______________|_________|_________|________________________|

|______________|_________|_________|________________________|

.___________________________________________________________.

 

(12) տվյալ անձի մասնագիտական որակավորումը (առկայության դեպքում), մասնագիտական որակավորման հավաստագրի համարը և տրման ամսաթիվը (օր/ամիս/տարի) __________________________________________________________

 

._______________________________________________________________________.

|Կազմակերպության, | Գտնվելու | Զբաղեցրած   | Աշխատանքի    | Աշխատանքից  |

|ստորաբաժանման    | վայրը    | պաշտոնը և   | ժամկետները   | ազատվելու   |

|անվանումը        |          | պարտականու- | (թվականներով)| պատճառները  |

|                 |          | թյունների   |              |             |

|                 |          | համառոտ     |              |             |

|                 |          | նկարագիրը   |              |             |

|_________________|__________|_____________|______________|_____________|

|_________________|__________|_____________|______________|_____________|

|_________________|__________|_____________|______________|_____________|

._______________________________________________________________________.

 

Դիմորդի լիազորված անձ ________________________

(ստորագրություն)

 

«____»____________» ____ թ.

.____.

|Կ.Տ.|

.____.

 

(14) դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար

._. այո ._. ոչ

                                       ._.      ._.

                                      ___________________________________

                                                  նշել վանդակում

 

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը ________________________________ (15) դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվելու հետևանքով զրկվել է

մասնագիտական որակավորումից            ._. այո   ._. ոչ

                                      ._.       ._.

                                     ____________________________________

                                                   նշել վանդակում

 

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը ________________________________ (16) ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող կազմակերպության կողմից մասնագիտացված անձի կազմում կամ նրա անունից ֆոնդային բորսայում գործարքներ կատարելու իրավունքից կամ տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունից զրկվելու հետևանքով զրկվել է մասնագիտական որակավորումից

._.այո ._. ոչ

                                       ._.     ._.

                                      ___________________________________

                                                   նշել վանդակում

 

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը ________________________________ (17) Օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների պահանջները պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ խախտելու կամ խախտելը շարունակելու հետևանքով զրկվել է մասնագիտական որակավորումից

._. այո ._. ոչ

                                       ._.      ._.

                                      ___________________________________

                                                     նշել վանդակում

 

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը ________________________________ (18) հարուցվել է որևէ քրեական կամ Օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքների և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման համար վարչական գործ

._. այո ._. ոչ

                                       ._.      ._.

                                      ___________________________________

                                                      նշել վանդակում

 

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը ________________________________ (19) տվյալ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` դիմորդի բաժնային արժեթղթի դասը և քանակը _________________________________________________

 

Դիմորդի լիազորված անձ ________________________

(ստորագրություն)

 

«____»____________» ____ թ.

.____.

|Կ.Տ.|

.____.

 

(20) տեղեկություններ այն հաշվետու թողարկողի, ապահովագրական ընկերության կամ բանկի վերաբերյալ, որոնց բաժնային արժեթղթերի 10 և ավելի տոկոսի սեփականատեր է տվյալ անձը

 

._________________________________________________________________________.

|   | անվանումը,     | գտնվելու վայրը,  | պետական   |տվյալ անձին պատկանող |

|   | ֆիրմային       | փոստային հասցեն, | գրանցման  |արժեթղթերի դասը և    |

|   | անվանումը      | կապի միջոցները   | երկիրը    |քանակը               |

|   | (եթե հիմնադիր  | (այդ թվում       |           |                     |

|   | փաստաթղթի մեջ  | էլեկտրոնային,    |           |                     |

|   | տրված են       | մասնավորապես`    |           |                     |

|   | հայերենից բացի | հեռախոս, ֆաքս,   |           |                     |

|   | այլ լեզուներով | էլեկտրոնային     |           |                     |

|   | ֆիրմային       | փոստ և  այլն)    |           |                     |

|   | անվանումներ,   |                  |           |                     |

|   | ապա նաև  դրանք)|                  |           |                     |

|___|________________|__________________|___________|_____________________|

|1  |                |                  |           |                     |

|___|________________|__________________|___________|_____________________|

|2  |                |                  |           |                     |

|___|________________|__________________|___________|_____________________|

|3  |                |                  |           |                     |

|___|________________|__________________|___________|_____________________|

|4  |                |                  |           |                     |

._________________________________________________________________________.

 

(21) տեղեկություններ տվյալ անձին որևէ մասնագիտացված անձի բաժնային արժեթղթերի ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանելու վերաբերյալ

 

._________________________________________________________________________.

|   | անվանումը,     | գտնվելու վայրը,  | պետական   |տվյալ անձին պատկանող |

|   | ֆիրմային       | փոստային հասցեն, | գրանցման  |արժեթղթերի դասը և    |

|   | անվանումը      | կապի միջոցները   | երկիրը    |քանակը               |

|   | (եթե հիմնադիր  | (այդ թվում       |           |                     |

|   | փաստաթղթի մեջ  | էլեկտրոնային,    |           |                     |

|   | տրված են       | մասնավորապես`    |           |                     |

|   | հայերենից բացի | հեռախոս, ֆաքս,   |           |                     |

|   | այլ լեզուներով | էլեկտրոնային     |           |                     |

|   | ֆիրմային       | փոստ և  այլն)    |           |                     |

|   | անվանումներ,   |                  |           |                     |

|   | ապա նաև  դրանք)|                  |           |                     |

|___|________________|__________________|___________|_____________________|

|1  |                |                  |           |                     |

|___|________________|__________________|___________|_____________________|

|2  |                |                  |           |                     |

|___|________________|__________________|___________|_____________________|

|3  |                |                  |           |                     |

|___|________________|__________________|___________|_____________________|

|4  |                |                  |           |                     |

._________________________________________________________________________.

 

Դիմորդի լիազորված անձ ________________________

(ստորագրություն)

 

«____»____________» ____ թ.

.____.

|Կ.Տ.|

.____.

 

(62.1բ-1 ձևը փոփ. 01.12.00 թիվ 13 որոշում)

 

Ձև 62.1բ-2

_____________

(դիմորդի բաժնային արժեթղթերի սեփականատերերը և խորհրդատուները)

 

(1) տվյալ անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք) __________________________________________________________________ (2) տվյալ անձի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) _______________ (3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի) ____________________ (4) տվյալ անձի գործունեության տեսակները, տալով դրանց նկարագիրը __________ (5) տվյալ անձի կանոնադրական կապիտալի չափը և բաժնային արժեթղթերի սեփականատերերի թիվը _____________________________________________________ (6) տվյալ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` դիմորդի բաժնային արժեթղթի դասը և քանակը _________________________________________________

 

Դիմորդի լիազորված անձ ________________________

(ստորագրություն)

 

«____»____________» ____ թ.

.____.

|Կ.Տ.|

.____.

 

Ձև 62.1գ-1

i

_____________

(դիմորդի մասնակցությունն այլ անձանց կապիտալում)

 

(1) տվյալ անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք) __________________________________________________________________ (2) տվյալ անձի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) _______________ (3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի) ____________________ (4) տվյալ անձի գործունեության տեսակները, տալով դրանց նկարագիրը __________ (5) տվյալ անձի կանոնադրական կապիտալի չափը _______________________________ (6) դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` տվյալ անձի բաժնային արժեթղթի դասը և քանակը _________________________________________________

 

Դիմորդի լիազորված անձ ________________________

(ստորագրություն)

 

«____»____________» ____ թ.

.____.

|Կ.Տ.|

.____.

 

(62.1գ-1 ձևը փոփ. 30.01.01 թիվ 007/02 որոշում)

 

Ձև 62.1ե-1

_____________

(դիմորդի կապիտալն ու ֆինանսական ցուցանիշները)

 

.__________________________________.    ._________________________________.

|ակտիվների վերաբերյալ  | գումարը   |    |պասիվների վերաբերյալ| գումարը    |

|                      |(հազ. դրամ)|    |                    | (հազ.      |

|                      |           |    |                    |  դրամ)     |

|______________________|___________|    |____________________|____________|

|հիմնական միջոցներ     |           |    |կանոնադրական կապիտալ|            |

|______________________|___________|    |____________________|____________|

|ֆինանսական            |           |    |սեփական կապիտալ     |            |

|վարձակալությամբ       |           |    |                    |            |

|ստացված հիմնական      |           |    |                    |            |

|միջոցներ              |           |    |                    |            |

|______________________|___________|    |____________________|____________|

|ոչ նյութական          |           |    |երկարաժամկետ        |            |

|ակտիվներ (ներառյալ    |           |    |բանկային վարկեր և   |            |

|գուդվիլը)             |           |    |փոխառություններ     |            |

|______________________|___________|    |____________________|____________|

|ոչ ընթացիկ ակտիվներ   |           |    |ֆինանսական          |            |

|                      |           |    |վարձակալության գծով |            |

|                      |           |    |երկարաժամկետ        |            |

|                      |           |    |պարտավորություններ  |            |

|______________________|___________|    |____________________|____________|

|ընթացիկ ֆինանսական    |           |    |ոչ ընթացիկ          |            |

|ներդրումներ           |           |    |պարտավորություններ  |            |

|______________________|___________|    |____________________|____________|

|դրամական միջոցներ     |           |    |կարճաժամկետ բանկային|            |

|                      |           |    |վարկեր և            |            |

|                      |           |    |փոխառություններ     |            |

|______________________|___________|    |____________________|____________|

|դրամական միջոցների    |           |    |երկարաժամկետ բանկային|           |

|համարժեքներ           |           |    |վարկերի և           |            |

|                      |           |    |փոխառությունների    |            |

|                      |           |    |կարճաժամկետ մաս     |            |

|______________________|___________|    |____________________|____________|

|ընթացիկ ակտիվներ      |           |    |հիմնադիրներին       |            |

|                      |           |    |կարճաժամկետ         |            |

|                      |           |    |կրեդիտորական պարտք  |            |

|                      |           |    |____________________|____________|

|                      |           |    |ընթացիկ             |            |

|                      |           |    |պարտավորություններ  |            |

.__________________________________.    ._________________________________.

 

Դիմորդի լիազորված անձ ________________________

(ստորագրություն)

 

«____»____________» ____ թ.

.____.

|Կ.Տ.|

.____.

 

Ձև 62.1գ-1

_____________

(դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքը)

 

(1) այն հասցեները, որտեղ դիմորդը իրականացնելու է իր գործունեությունը

_________________________________________________________________________

աշխատանքային տարածքի նկարագրությունը (մակերես) __________________________ (2) աշխատանքային տարածքն այլ անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում տվյալ աշխատանքային տարածքի օգտագործման ժամկետը և դրա դադարեցման պայմանները ______________________________________________________________ (3) ՀՀ օրենսդրությամբ սահմանված ներքին հաշվառման փաստաթղթերի և գրանցամատյանների անվտանգ պահպանման, ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված օգտագործվող սարքավորումները

 

- համակարգիչներ                       .__.այո         .__.ոչ

.__.            .__.

                                     _________________________

                                            նշել վանդակում

 

- ազդանշանային համակարգ               .__. այո        .__. ոչ

.__.            .__.

                                     _________________________

                                             նշել վանդակում

 

- հակահրդեհային միջոցներ              .__. այո        .__. ոչ

.__.            .__.

                                     __________________________

                                              նշել վանդակում

 

- չհրկիզվող պահարաններ                .__. այո        .__. ոչ

.__.            .__.

                                     __________________________

                                               նշել վանդակում

 

- համակարգչային ծրագրեր               .__.այո         .__. ոչ

.__.            .__.

                                     ___________________________

                                                նշել վանդակում

 

համակարգչային ծրագրերի առկայության դեպքում տալ դրանց համառոտ նկարագիրը

_________________________________________________________________________

________________________________________________________________________ :

 

Դիմորդի լիազորված անձ ________________________

(ստորագրություն)

 

«____»____________» ____ թ.

.____.

|Կ.Տ.|

.____.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                      «20»       11         2000 Թ.

                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32700134

 

 

pin
Արժեթղթերի հանձնաժողով
20.11.2000
N 8
Որոշում