Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԻ ԸՆԴՀԱՆՈՒ ...

05.12.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.12.2000  -ից մինչեւ   05.12.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 28.09.01 թիվ 392/01 որոշում)

i

327.0011.201100

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 նոյեմբերի 2000 թվականի թիվ 11

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը

Ելնելով Հանձնաժողովի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերը (կանոնները) կոդիֆիկացնելու և համակարգելու նպատակից, և

Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով, որոշում է.

1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 1, 2 և 3 կանոնները:

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնները միավորել «Ընդհանուր դրույթներ» վերնագրի ներքո, որը կազմում է Կանոնագրքի բաղկացուցիչ մասը:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Կանոն 1. Կանոնագիրքը: Անվանումը

 

(ա) Սույն Կանոնագիրքը ներառում է Հանձնաժողովի կողմից արժեթղթերի շուկայի կարգավորման նպատակով սահմանված Կանոնները` դրանց կոդիֆիկացիայի նպատակով:

(բ) Սույն Կանոնագրքի անվանումն է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք» , իսկ կրճատ անվանումը` «Արժեթղթերի շուկայի կանոնագիրք» կամ «ԱՇԿ»:

 

Կանոն 2. Կառուցվածքը: Կոդիֆիկացիան և հղումները

 

(ա) Սույն Կանոնագիրքը բաղկացած է հետևյալ բաժիններից` Բաժին Ա` «Ընդհանուր դրույթներ» , Բաժին Բ` «Արժեթղթերի գրանցում: Հաշվետվություններ» , Բաժին Գ` «Արժեթղթերը: Արժեթղթերի առևտուր» , Բաժին Դ` «Մասնագիտացված անձինք» և Բաժին Ե` «Ինքնակարգավորվող կազմակերպություններ»: Յուրաքանչյուր Բաժինը բաղկացած է Վերնագրերից:

(բ) Վերնագիրը միավորում են հանձնաժողովի կողմից սահմանված Կանոնները ըստ կարգավորման առարկայի: Վերնագրի անվանումը համառոտակի բնորոշում է դրանում միավորված Կանոնների կարգավորման առարկան: Յուրաքանչյուր վերնագրից հետո սահմանվում է դրանում միավորված Կանոնների կարգավորման առարկան («Առարկա») և Օրենքի այն դրույթները, որոնց ուժով` հանձնաժողովը սահմանել է տվյալ Վերնագրի կանոնները (»Աղբյուրը,):

(գ) Օգտագործման հարմարության և պարզության համար Կանոնագրքի կառուցվածքը և Կանոնների հերթականությունն ու համարակալումը հետևում է Օրենքի կառուցվածքի և հոդվածների հերթականության տրամաբանությանը:

(դ) Կանոնները (բացառությամբ սույն Վերնագրի Կանոններից) համարակալվում են Օրենքի այն հիմնական հոդվածի, դրա կետի և ենթակետի համարով, որից բխում է տվյալ կանոնը: Տվյալ համարին «գծիկից» հետո հետևում է Կանոնի հերթական համարը (Օրինակ` «Կանոն 61.1ա-3» Օրենքի 61 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետից բխող` կարգավորման նույն առարկային վերաբերվող երրորդ կանոնն է): Եթե Օրենքի նույն հոդվածի հիմքով մեկից ավելի կարգավորման առարկա ունեցող Կանոններ են սահմանվում, ապա դրանք միմյանցից տարբերվում են գծիկից առաջ դրված հայերեն մեծատառերով (Օրինակ` «Կանոն 62.1Ա-1» և «Կանոն 62.1Բ-1»` օրենքի նույն հոդվածի նույն կետից բխող, սակայն կարգավորման տարբեր առարկա ունեցող կանոններ են): Նման կանոնները տարբեր Վերնագրերի ներքո են միավորվում: Օգտագործման հարմարության համար կանոնները վերնագրվում են:

(ե) Կանոնն ունի հետևյալ կառուցվածքը`

(1) Կանոնը բաղկացած է ենթականոններից, որոնք համարակալվում են փակագծերում ներառվող հայերեն փոքրատառերով (օրինակ` (ա), (բ) և այլն).

(2) Ենթականոնը բաղկացած է կետերից, որոնք համարակալվում են փակագծերում ներառվող արաբական թվերով (օրինակ` (2)) կամ, եթե շարադրանքը առանձին տողերով չէ` հռոմեական փոքր թվերով (օրինակ` (II)), և

(3) Կետը բաղկացած է ենթակետերից, որոնք համարակալվում են փակագծերում ներառվող հայերեն մեծատառերով (օրինակ` (Բ)) կամ, եթե շարադրանքը առանձին տողերով չէ` հռոմեական փոքր թվերով (օրինակ` (ii)):

(զ) Սույն Կանոնագրքում հղումները կատարվում են հետևյալ կանոններով`

(1) Վերնագրին հղումը ենթադրում է տվյալ վերնագրի բոլոր Կանոնները:

(2) Այլ Կանոնի ենթականոնին, Կետին կամ ենթակետին հղելիս նշվում է առավել խոշոր միավորի անունը: Օրինակ` «61.1ա-3(բ)(5)(Ա) Կանոնի համաձայն» հղումը նշանակում է «61.1ա-3 Կանոնի (բ) Ենթականոնի 5-րդ Կետի (Ա) ենթակետի համաձայն»:

(3) Եթե հղում է կատարվում նույն Կանոնի Ենթականոնին, Կետին կամ Ենթակետին, կամ նույն Ենթականոնի Կետին կամ Ենթակետին, կամ նույն Կետի Ենթակետին, ապա հղելիս նշվում է առավել խոշոր միավորի անունը: Օրինակ` «(բ)(5)(Ա) ենթականոնի համաձայն» հղումը նշանակում է «սույն Կանոնի (բ) ենթականոնի 5-րդ Կետի (Ա) ենթակետի համաձայն»:

 

Կանոն 3. Նպատակն ու մեկնաբանությունը

 

(ա) Սույն Կանոնագրքի Կանոնները սահմանված են ելնելով արժեթղթերի շուկայի կարգավորման նպատակներից, Օրենքով Հանձնաժողովին վերապահված նորմաստեղծ իրավասության սահմաններում և ի կատարումն հանձնաժողովի` Օրենքով ամրագրված խնդիրների:

(բ) Սույն Կանոնագրքի Կանոնները մեկնաբանվում են ելնելով արժեթղթերի շուկայի կարգավորման նպատակների առավել լիարժեք իրագործման տեսանկյունից: Հանձնաժողովի կողմից ընդունված Կանոնների պաշտոնական մեկնաբանությունները պարտադիր ուժ ունի:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                      «20»       11         2000 Թ.

                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32700132

 

 

pin
Արժեթղթերի հանձնաժողով
20.11.2000
N 11
Որոշում