Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ Հ ...

 

 

040.0374.300401

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2001 թվականի N 374

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ԵՎ ՄԱՐՏԻ 30-Ի N 255 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առողջապահության բնագավառում նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով և «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (1-ին կետն ուժը կորցրել է 29.12.01 թիվ 1321 որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

i

3. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված գումարից 3,000,000.0 հազար դրամն ուղղել առողջապահության բնագավառում առաջացած պարտքերի մարմանը` համաձայն N 2 հավելվածի:

(3-րդ կետը փոփ. 29.12.01 թիվ 1321 որոշում)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 30-ի «2001 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 255 որոշման NN 1 և 3 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) (4-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 29.12.01 թիվ 1321 որոշում)

i

բ) N 3 հավելվածի 16-րդ կետի առաջին նախադասությունից հանել «80 տոկոսի» բառերը և 3-րդ պարբերությունը, 23-րդ ու 29-րդ կետերի առաջին նախադասություններից` «80 տոկոսի» բառերը և 2-րդ պարբերությունները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 30-ից:

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության 2001 թ.

ապրիլի 30-ի N 374 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 68 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(1-ին հավելվածը համարվել է չեղյալ 29.12.01 թիվ 1321 որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության 2001 թվականի

ապրիլի 30-ի N 374 որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 14 ԽՄԲԻ 06 ԵՆԹԱԽՄԲԻ «10. ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

.__________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի |   Գումարը     |

|և  ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք    |  (հազ. դրամ)  |

|իրականացնող մարմինների անվանումները               |               |

|__________________________________________________|_______________|

|ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ                                  |  3.000.000,0  |

|__________________________________________________|_______________|

|այդ թվում`                                        |               |

|__________________________________________________|_______________|

|Հիվանդանոցային բուժօգնություն                     |  1.850.000,0  |

|__________________________________________________|_______________|

|այդ թվում`                                        |               |

|__________________________________________________|_______________|

|1. Հիվանդանոցային բուժօգնություն                  |  1.850.000,0  |

|__________________________________________________|_______________|

|ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական   |  1.850.000,0  |

|գործակալություն                                   |               |

|__________________________________________________|_______________|

|Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական)             |  1.150.000,0  |

|բուժօգնություն                                    |               |

|__________________________________________________|_______________|

|1. Առողջության առաջնային պահպանում                |  1.150.000,0  |

|__________________________________________________|_______________|

|ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական   |  1.150.000,0  |

|գործակալություն                                   |               |

.__________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը խմբ. 18.09.01 թիվ 870, 29.12.01 թիվ 1321 որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2001
N 374
Որոշում