Սեղմել Esc փակելու համար:
«ԳՐՔԻ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԵՆՏՐՈՆ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԳՐՔԻ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ Ա ...

 

 

040.0389.070418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 ապրիլի 2018 թվականի N 389-Ն

 

«ԳՐՔԻ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 685-րդ հոդվածների և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 273.210.05654, հասցեն` քաղ. Երևան, Իսահակյան փող., N 28):

2. «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Իսահակյան փողոցի N 28 հասցեում գտնվող` 163.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել:

3. Սահմանել, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցի N 28 հասցեում գտնվող` 163.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 44467286 դրամ կադաստրային արժեքով տարածքի`

1) 1-ին հարկից 108 քառ. մետր տարածքն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

2) 4-րդ հարկից 14.3 քառ. մետր տարածքն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

3) 4-րդ հարկից 40.7 քառ. մետր տարածքն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(3-րդ կետը փոփ. 26.09.2019 թիվ 1297-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչներին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2011 թվականի մարտի 10-ին կնքված` տարածքի անհատույց օգտագործման թիվ 06/0011 պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների դադարեցման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

3) սույն որոշման 3-րդ կետով նախատեսված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են նրանց միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`

1) «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի հանձնումը լուծարման հանձնաժողովին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն որոշման 1-ին կետով պայմանավորված` «Հայաստանի ազգային գրադարան» և «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրվող ֆինանսական միջոցների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն», «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» և «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում սույն որոշման 3-րդ կետից բխող և «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում սույն որոշման 7-րդ կետից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը` նրանց միջոցների հաշվին:

6. Սահմանել, որ`

1) «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, շարժական գույքը համապատասխանաբար ամրացվելու է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն», «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» և «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին.

2) «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշռի կազմման օրվա դրությամբ այդ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 886-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Սահմանել, որ «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) գրադարանային գործունեության իրականացումը.

բ) գրական ժառանգության պահպանման, տարածման ու գրավոր մշակույթի զարգացման նպաստավոր պայմանների ստեղծումը.

գ) ազգային և համաշխարհային դասական ու ժամանակակից լավագույն գրական ստեղծագործություններին հանրությանը հաղորդակից դարձնելը.

դ) հայ դասական ու ժամանակակից գրականության հանրահռչակումն օտարերկրյա պետություններում:»:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2156-Ն որոշման 1-ին կետում «Հաշմանդամ երեխաների ստեղծագործական կենտրոն» բառերը փոխարինել «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» բառերով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը հաստատելու մասին» N 1285-Ն որոշման հավելվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ և 11-րդ կետերում «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» բառերը փոխարինել «Հայաստանի ազգային գրադարան» բառերով:

10. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «իբ» պարբերությունը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ սույն որոշման 10-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունիսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.04.2018
N 389-Ն
Որոշում