Սեղմել Esc փակելու համար:
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 5.7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 22 հոկտեմբերի 2019 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Գյուլումյանի (նախագահող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դ. Անանյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի հունիսի 28-ին Բրյուսելում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7-րդ հոդվածի համաձայն տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի օգոստոսի 26-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7-րդ հոդվածի համաձայն տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրությունը (Արձանագրություն) ստորագրվել է 2018 թվականի հունիսի 28-ին Բրյուսելում:

i

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրը, ելնելով Սահմանադրական դատարանի 2016 թվականի հունիսի 3-ի ՍԴՈ-1277 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից, վավերացվել է Ազգային ժողովի 2016 թվականի հունիսի 17-ի ԱԺՈ-223-Ն որոշմամբ:

Արձանագրությունն ունի անբաժանելի մաս կազմող երեք հավելված:

Արձանագրության 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: Արձանագրությունն ստորագրելիս Հայաստանի Հանրապետությունը կատարել է վերապահում, որ Հայաստանի Հանրապետության համար Արձանագրությունն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության կողմից դիվանագիտական ուղիներով Եվրասիական տնտեսական միությանը և Վիետնամին Հայաստանի Հանրապետության համապատասխան ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին ծանուցելու ամսաթվից:

2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`

- տեղեկությունների էլեկտրոնային փոխանակումն իրականացնել կանոնավոր կերպով` Արձանագրության` սահմանափակ հասանելիություն ունեցող (կոնֆիդենցիալ) փաստաթուղթ համարվող 1-ին հավելվածով սահմանված տեխնիկական մասնագրերի համաձայն, ապահովել այդ հավելվածում պարունակվող տեղեկությունների պաշտպանությունը` դրա համապատասխան կանոններին և կարգավորումներին համաձայն, ինչպես նաև ապահովել, որ այդ տեղեկությունները տրամադրվեն ոչ ուշ, քան արտահանվող ապրանքների բացթողումից 4 ժամ հետո,

- Արձանագրության շրջանակներում փոխանակվող ցանկացած տեղեկություն համարել կոնֆիդենցիալ, օգտագործել միայն մաքսային գործառնությունների նպատակով և չփոխանցել երրորդ կողմի` առանց այդ տեղեկությունը տրամադրած կողմի համաձայնության,

- ընդունել տվյալների ամբողջականությանն ուղղված պահանջներ և միջոցներ, որոնք կապահովեն փոխանցվող ու փոխանակվող տեղեկությունների ամբողջականությունը,

- Արձանագրությամբ սահմանված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը կանխվելու կամ հետաձգվելու պարագայում անհապաղ ծանուցել մյուս կողմերին` ներկայացնելով դեպքի բոլոր մանրամասները և Հայաստանի Հանրապետության` Արձանագրությամբ սահմանված պարտավորությունների կատարումը կանխող կամ հետաձգող պատճառները, և գործադրել բոլոր հնարավոր ջանքերը` նման դեպքի ազդեցությունը մեղմացնելու համար, իսկ այդպիսի դեպքը դադարելուց հետո վերսկսել Հայաստանի Հանրապետության` Արձանագրությամբ սահմանված պարտավորությունների կատարումը` դա գործնականում ողջամտորեն հնարավոր դառնալուն պես:

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և իրականացվում են կողմերի միջև տեղեկությունների էլեկտրոնային փոխանակման նկատմամբ` մաքսային գործառնությունների իրականացումը դյուրացնելու, ապրանքների բացթողումն արագացնելու և մաքսային օրենքների ու կարգավորումների խախտումները կանխելու նպատակով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2018 թվականի հունիսի 28-ին Բրյուսելում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7-րդ հոդվածի համաձայն տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

 

22 հոկտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1484

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 24 հոկտեմբերի 2019 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.10.2019
N ՍԴՈ-1484
Որոշում