Սեղմել Esc փակելու համար:
«ԶԻԿԱՏԱՐ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԶԻԿԱՏԱՐ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐ ...

26.03.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.10.2019  -ից մինչեւ   26.03.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 19.03.2020 թիվ 334-Ն որոշում)

i

040.1587.161002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» հոկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2002 թվականի N 1587-Ն

 

i

«ԶԻԿԱՏԱՐ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Սահմանել, որ`

i

ա) «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`

«Զիկատար» պետական արգելավայրի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, բնության տարեգրության վարման, ինչպես նաև պետական արգելավայրի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումը,

անտառաշինական աշխատանքների իրականացումը,

անտառ-էկոլոգիական գիտափորձարարական ուսումնասիրությունների և անտառի գենետիկական պաշարների պահպանության ու վերարտադրության գիտաներդրական փորձարկումների կազմակերպումն ու իրականացումը,

անտառային պաշարների մասին տեղեկատվական բանկի ստեղծումը և օգտագործման արդյունավետ ձևերի մշակումը,

կենսաբազմազանության պահպանման նպատակով արժեքավոր և հազվագյուտ տեսակների հավաքածուների կազմումը,

անտառագիտասփյուռ աշխատանքները, անտառատնտեսության բնագավառի համար կադրերի վերապատրաստումը և ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպումը.

բ) համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության բնագավառում տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի` «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) գիտական նպատակներով պտուղների, հատապտուղների և ընկուզենու աճեցում,

բ) անտառի նյութական գնահատում և անտառի գնահատում,

գ) տնկանյութի աճեցում,

դ) մասնագիտական գիտելիքների վճարովի դասընթացների կազմակերպում:

(2-րդ կետը փոփ. 08.04.10 թիվ 380-Ն որոշում)

3. (3-րդ կետը չեղյալ է ճանաչվել 08.04.10 թիվ 380-Ն որոշում)

i

4. «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմավորման պահին դրա տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը` համաձայն N 1 հավելվածի, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

5. «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը` համաձայն N 2 հավելվածի, «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքվելիք պայմանագրի հիման վրա:

i

6. «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

(6-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել նշված կազմակերպության պետական գրանցումը և սույն որոշմամբ սեփականության իրավունքով նրան հանձնվող անշարժ գույքի ու անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող տարածքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 14.04.11 թիվ 383-Ն որոշում, բացառությամբ «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության» բառերի, որոնք չեն փոփոխվել և չէին էլ կարող փոփոխվել)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2002 թվականի սեպտեմբերի 26-ի

N 1587-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ԶԻԿԱՏԱՐ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________.

|NN |Գույքի անվանումը        |Քանակը|Գումարը  |

|ը/կ|                        |(հատ) |(դրամ)   |

|___|________________________|______|_________|

|1. |Ավտոմեքենա «ԳԱԶ-24»     |     1|   160000|

|___|________________________|______|_________|

|2. |Սուրճի սեղան            |    10|   256170|

|___|________________________|______|_________|

|3. |Աթոռ` բանակցային        |   168|  2818872|

|___|________________________|______|_________|

|4. |Խոհանոցային աթոռ        |    80|  1427760|

|___|________________________|______|_________|

|5. |Բազկաթոռ                |     4|   104400|

|___|________________________|______|_________|

|6. |Խոհանոցային սեղան       |    20|   590640|

|___|________________________|______|_________|

|7. |Բազմոց                  |     3|   683433|

|___|________________________|______|_________|

|8. |Պահարան                 |    43|   931853|

|___|________________________|______|_________|

|9. |Երկար սեղան             |     1|   258100|

|___|________________________|______|_________|

|10.|Մահճակալ                |    43|  2879710|

|___|________________________|______|_________|

|11.|Զգեստապահարան           |    17|  1323365|

|___|________________________|______|_________|

|12.|Գրապահարան              |     5|   364435|

|___|________________________|______|_________|

|13.|Բանակցային սեղան        |     1|   228132|

|___|________________________|______|_________|

|14.|Համակարգչային սեղան     |     4|   165300|

|___|________________________|______|_________|

|15.|Գրասեղան                |     5|   256165|

|___|________________________|______|_________|

|16.|Սպասք լվացող մեքենա     |     1|   268733|

|___|________________________|______|_________|

|17.|Վառարան                 |     2|   372166|

|___|________________________|______|_________|

|18.|Սառնարան «HITACHI»      |     2|   477534|

|___|________________________|______|_________|

|19.|Սառնարան «Panasonic I»  |     5|   788800|

|___|________________________|______|_________|

|20.|Հեռուստացույց «Philips» |     4|   603200|

|___|________________________|______|_________|

|21.|Լվացքի մեքենա           |     1|   248433|

|___|________________________|______|_________|

|22.|Համակարգիչ              |     4|  1517668|

|___|________________________|______|_________|

|23.|Անխափան սնուցման աղբյուր|     4|    60000|

|___|________________________|______|_________|

|24.|Լազերային տպիչ          |     2|    49164|

|___|________________________|______|_________|

|25.|Պրոյեկտոր               |     1|   566467|

|___|________________________|______|_________|

|   |     Ընդամենը           |      | 17400500|

._____________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 08.04.10 թիվ 380-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2002 թվականի սեպտեմբերի 26-ի

N 1587-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ԶԻԿԱՏԱՐ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

.__________________________________________________________.

|NN |            Անվանումը                |Քանակը|Գումարը  |

|ը/կ|                                     |(հատ) |(հազ.    |

|   |                                     |      |դրամ)    |

|___|_____________________________________|______|_________|

|1. |Նոր  ջրագիծ (մ)                      |     1|  22792.0|

|___|_____________________________________|______|_________|

|2. |Գլխավոր մասնաշենք                    |     1|  20665.0|

|___|_____________________________________|______|_________|

|3. |Ճաշարան                              |     1|  27306.0|

|___|_____________________________________|______|_________|

|4. |Տնակ (քոթեջ)                         |     2|  11766.0|

|___|_____________________________________|______|_________|

|5. |Տնակ (քոթեջ)                         |     1|  16807.0|

|___|_____________________________________|______|_________|

|6. |Ջրամբար-լողավազան                    |     1|    661.0|

|___|_____________________________________|______|_________|

|7. |Ջրամբար (փակ)                        |     1|    100.0|

|___|_____________________________________|______|_________|

|8. |Ստորգետնյա պոմպակայան                |     1|   1359.0|

|___|_____________________________________|______|_________|

|9. |Բաց ջրավազան                         |     1|    150.0|

|___|_____________________________________|______|_________|

|10.|Ջրավազանի վրա գտնվող դասասենյակ      |     1|    204.0|

|___|_____________________________________|______|_________|

|11.|Սպասարկող անձնակազմի տնակ            |     1|   1782.0|

|___|_____________________________________|______|_________|

|12.|Հսկիչ սենյակ և  գլխավոր մուտքի տարածք|     1|   1893.0|

|___|_____________________________________|______|_________|

|13.|Արտաքին` գյուղական տիպի զուգարան     |     1|    213.0|

|___|_____________________________________|______|_________|

|14.|Կեղտաջրերի կուտակման հոր             |     1|   4720.0|

|___|_____________________________________|______|_________|

|15.|Հացի ինքնաշեն փուռ                   |     1|     50.0|

|___|_____________________________________|______|_________|

|   |     Ընդամենը                        |    16| 110468.0|

.__________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը փոփ. 08.04.10 թիվ 380-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.09.2002
N 1587-Ն
Որոշում