ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հոկտեմբերի 2019 թվականի N 1500-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1402-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածներով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի «Վ. Դավթյանի անվան N 149 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի մի մասը հետ վերցնելու և այն Ռուս-հայկական համալսարանում ներդնելու մասին» N 1402-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատության (այսուհետ` համալսարան) հետ կնքել համալսարանի հետ 2008 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 28/008 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` համալսարանի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 31-ի
N 1500-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի նոյեմբերի 29-ի
N 1402-Ա որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
._______________________________________________________________
|Տարեթիվը| 2013 թ.| 2014 թ.| 2015 թ.| 2016 թ.| 2017 թ.| 2018 թ.|
|________|________|________|________|________|________|________|
|Գումարը |80000000|80000000|24500000|10000000|50000000|21651753|
|(դրամ) | | | | | | |
._______________________________________________________________
____________________.
| 2019 թ. |Ընդամենը |
|_________|_________|
|118348247|384500000|
| | |
____________________.
«: