Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

06.02.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.10.2019  -ից մինչեւ   06.02.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 30.01.2020 թիվ 81-Ն որոշում)

i

040.1152.150805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2005 թվականի N 1152-Ն

 

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 939-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել, որ անտառների մոնիթորինգն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունն է:

(1-ին կետը փոփ. 17.01.2019 թիվ 10-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

2. Հիմնադրման միջոցով ստեղծել «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(2-րդ կետը փոփ. 17.01.2019 թիվ 10-Ն որոշում)

3. Սահմանել, որ`

i

ա) «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունն ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և այլ բացասական գործողությունների կանխարգելման նպատակով ուսումնասիրությունների իրականացումն է.

բ) «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակն անտառային մոնիթորինգի իրականացումն է.

գ) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանն են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները.

դ) «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կարող է սեփականության իրավունքով հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող ցանկացած գույք` բացառությամբ շենքերի և շինությունների.

ե) շենքերն ու շինությունները և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն է ամրացվում անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

(3-րդ կետը փոփ. 17.01.2019 թիվ 10-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

i

3.1. Թույլատրել «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը.

1) աշխարհատեղեկատվական համակարգի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացում:

(3.1-ին կետը լրաց. 17.01.2019 թիվ 10-Ն որոշում)

i

3.2. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենն իրավաբանական, ֆիզիկական անձանց, միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների հետ կնքում է պայմանագրեր և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում որոշում է սպառողների պատվերներով և նրանց ֆինանսավորմամբ իր կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության սակագները` նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի հետ:

(3.2-րդ կետը փոփ. 17.01.2019 թիվ 10-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

i

ա) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի ստեղծման կապակցությամբ.

բ) երկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն անտառների պետական մոնիտորինգի խորհրդի աշխատակարգի և կազմի վերաբերյալ.

գ) եռամսյա ժամկետում ապահովել`

«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմի հաստատումը,

«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումն ու պետական կազմակերպության` օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը.

i

դ) մինչև 2006 թվականի մարտի 1-ը անտառների պետական մոնիտորինգի համակարգի ներդրման աշխատանքների իրականացման նպատակով կազմել ծրագիր, ժամանակացույց, ինչպես նաև ապօրինի հատումների և անտառանյութի` անտառից դուրսբերման մոնիտորինգի չափորոշիչներ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հայտի հիման վրա` ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 17.01.2019 թիվ 10-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.07.2005
N 1152-Ն
Որոշում