Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2019 թվականի N 1533-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Պետական գույքի կառավարման կոմիտեին իր ենթակայության` 40925.1 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» դուստր փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, ք. Իջևան, Երևանյան փող. 8-րդ նրբանցք 8) 100 տոկոս պետական բաժնետոմսերը (100 հատ հասարակ (սովորական) բաժնետոմս, յուրաքանչյուրը` 23000 դրամ անվանական արժեքով) մասնավորեցնել դասական աճուրդով:

2. Սահմանել (հաշվետու ժամանակահատվածի` 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2019 թվականի հունվարի 10-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` 39156.1 հազ. դրամ:

3. Սահմանել, որ ընկերության գնահատված պարտավորությունները 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1769.0 հազ. դրամ, այդ թվում`

1) կարճաժամկետ կրեդիտորական պարտք համայնքային բյուջեին` 1423.0 հազ. դրամ.

2) այլ ընթացիկ պարտավորություններ` 346.0 հազ. դրամ:

4. Սահմանել, որ ընկերության պարտավորությունները 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 2287.7 հազ. դրամ, այդ թվում`

1) կարճաժամկետ կրեդիտորական պարտք համայնքային բյուջեին` 1423.0 հազ. դրամ.

2) կարճաժամկետ կրեդիտորական պարտք պետական բյուջեին` 7.0 հազ. դրամ.

3) կարճաժամկետ կրեդիտորական պարտք աշխատավարձի գծով` 386.5 հազ. դրամ.

4) այլ պարտավորություններ` 471.2 հազ. դրամ:

5. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել երկու աճուրդ, ընդ որում` երկրորդ աճուրդն անցկացնել առաջին աճուրդը չկայանալու դեպքում` 15 օր հետո` նույն պայմաններով.

2) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդների անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդների մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, ինչպես նաև բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված` 268.1 հազ. դրամի (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ`

ա. գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները,

բ. մասնավորեցման մասին պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում` բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարել բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում:

6. Աճուրդին մասնակցության նախավճարը սահմանել աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ և չի վերադարձվում, եթե հաղթող մասնակիցը սահմանված ժամկետում չի կատարում հետագա վճարումները:

7. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունը ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.11.2019
N 1533-Ա
Որոշում