ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2019 թվականի N 1542-Ա
«ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Սերբիայի Հանրապետությունում գրանցված «ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ» ընկերությանը Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով նախատեսված` «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում «գործունեությունը` տրանսպորտային օբյեկտների նախագծային փաստաթղթերի` տրանսպորտային ուղիներ ու տրանսպորտային օբյեկտների արհեստական կառույցներ բնագավառում և «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեությունը` տրանսպորտային բնագավառում:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ տրամադրված թույլտվությունը գործում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկի և «ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ», «ՔՈՎԻ Այ/Էս» ՍՊԸ և «ՍՎԵՌՈՈՒԴ» ՍՊԸ» համատեղ ձեռնարկության միջև կնքված պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի
Երևան