Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ԿԱՄ ՊԱՐԶԵՑՎԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ԿԱՄ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ Հ ...

11.06.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.05.2001  -ից մինչեւ   11.06.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 06.05.16 թիվ 44-Ն հրաման)

i

0124.0395.180401

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        04            2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12401079

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

11 ապրիլի 2001 թվականի N 02/395

 

i

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ԿԱՄ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 և «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկ կամ պարզեցված հարկ վճարող համարվելու կարգի մասին» հրահանգչական նամակը:

 

    Համաձայնեցված է                          Հաստատված է

 

    Հայաստանի Հանրապետության                 Հայաստանի Հանրապետության    

    ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար`       պետական եկամուտների նախարար`

    _________Վ. Խաչատրյան                    _____________ Ա. Մանուկյան  

                                             թիվ 02/395 հրաման           

    «11» ապրիլի 2001թ.                       «11» ապրիլի 2001թ.          

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ԿԱՄ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Սույն հրահանգչական նամակը հաստատված է համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի և «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի և կարգավորում է պարզեցված հարկ վճարող կամ ԱԱՀ վճարող համարվելու կարգը:

 

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան` ավելացված արժեքի հարկ վճարող են համարվելու

ա) այն անձինք, որոնք չեն բավարարում «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված` պարզեցված հարկ վճարող համարվելու պայմաններին,

բ) այն անձինք, որոնք իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին հայտարարություն են ներկայացրել ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Այդ անձինք ԱԱՀ վճարող են համարվում հայտարարության ներկայացման օրվանից` տվյալ եռամսյակում և դրան հաջորդող մեկ տարվա ընթացքում` անկախ այդ ժամանակահատվածում ստացված հասույթների ծավալից:

գ) տվյալ եռամսյակի և դրան նախորդող երեք եռամսյակների ընթացքում 10.0 մլն. դրամը գերազանցող ընդհանուր հասույթ ունեցող այն անձինք, որոնք բավարարում են «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված` պարզեցված հարկ վճարող համարվելու պայմաններին, սակայն օրենքով սահմանված ժամկետներում չեն ներկայացրել պարզեցված հարկ վճարող համարվելու հայտարարագիր:

Նշված անձինք ընթացիկ եռամսյակին հաջորդող մեկ տարվա ընթացքում կարող են դադարել համարվել ԱԱՀ վճարող, եթե նրանք «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կներկայացնեն հայտարարագիր պարզեցված հարկ վճարող համարվելու վերաբերյալ:

2. «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` պարզեցված հարկ վճարող են համարվում.

ա) այն անձինք, որոնք բավարարում են «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պայմաններին և «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում և կարգով ներկայացրել են պարզեցված հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարագիր:

Իրենց հայտարարագրի համաձայն պարզեցված հարկ վճարող համարված անձինք ԱԱՀ վճարող համարվելու մասին հայտարարություն չեն կարող ներկայացնել (այդ անձինք ներկայացնում են դիմում` պարզեցված հարկով հարկման համակարգից ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու վերաբերյալ` «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածին համապատասխան): Այդ անձինք հետագայում պարզեցված հարկ վճարող կարող են համարվել միայն «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում` պարզեցված հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարագրի ներկայացման դեպքում:

բ) տվյալ եռամսյակի և դրան նախորդող երեք եռամսյակների ընթացքում 10.0 մլն. դրամը չգերազանցող ընդհանուր հասույթ ունեցող այն անձինք, որոնք բավարարում են պարզեցված հարկ վճարող համարվելու պայմաններին, սակայն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չեն ներկայացրել պարզեցված հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարագիր:

Նշված անձինք կդադարեն համարվել պարզեցված հարկ վճարող (կհամարվեն ԱԱՀ վճարող)`

- երբ որևէ գործարքի իրականացմամբ տվյալ եռամսյակի և դրան նախորդող երեք եռամսյակների ընթացքում օրենքով սահմանված ժամանակահատվածում և կարգով որոշվող հասույթի ընդհանուր ծավալը գերազանցում է 10 միլիոն դրամը, կամ նրանց կողմից խախտվում են «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածով սահմանված պայմանները: Սույն ենթակետում նշված անձինք դադարում են համարվել պարզեցված հարկ վճարող` նույն հոդվածի 2 կետով սահմանված պահից:

Հետագայում` նշված անձինք պարզեցված հարկ վճարող կարող են համարվել միայն «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պարզեցված հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարագրի ներկայացման դեպքում:

- եթե «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի համաձայն ներկայացնում են դիմում ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ: Նշված անձինք ԱԱՀ վճարող են համարվում դիմում ներկայացնելու օրվանից` տվյալ եռամսյակում և դրան հաջորդող մեկ տարվա ընթացքում:

3. Միաժամանակ, գործունեության մի քանի տեսակներ իրականացնող անձինք, որոնք բավարարում են «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պայմաններին, սակայն նույն օրենքի 5 հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացրել են հայտարարագրի միայն գործունեության մեկ (կամ մի քանի) տեսակի (տեսակների) մասով պարզեցված հարկ վճարող համարելու վերաբերյալ, այդ մասով համարվում են պարզեցված հարկ վճարող, իսկ գործունեության մյուս տեսակների մասով համարվում են ԱԱՀ վճարող:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
11.04.2001
N 02/395
Հրաման