Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 329-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2019 թվականի N 1530-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա» N 329-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1.1. Սահմանել, որ`

1) Իրաքի քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում` նաև առանց հրավերի.

2) Հնդկաստանի քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում` նաև առանց հրավերի, իսկ Հնդկաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն կացության կարգավիճակ Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնի Թագավորությունում, Կատարի Պետությունում, Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում, կամ ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Կանադայի, Շենգենյան համաձայնագրի երկրների, Ռուսաստանի Դաշնության, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի գործող բազմակի մուտքի արտոնագրեր և (կամ) կացության կարգավիճակ, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշմամբ հաստատված կարգով:».

2) 1.2-րդ կետում «սահմանային» բառը փոխարինել «պետական սահմանի» բառերով.

i

3) 2-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «կառավարությանն առընթեր» բառերը:

i

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման մասին ծանուցել Հնդկաստանի Հանրապետությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 8

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.11.2019
N 1530-Ն
Որոշում