ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2019 թվականի N 1538-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 87-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 6-ի «Անհատույց սեփականության իրավունքով գույք հանձնելու և քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ կազմակերպելու մասին» N 87-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման 1-ին և 3-րդ կետերում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.
i
2) որոշման 4-րդ կետը «քաղաքապետին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն որոշման հավելվածում ներառված համայնքների ղեկավարներին» բառերով.
i
3) որոշման 5-րդ կետը «տարածքային կառավարման և զարգացման նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին» բառերով.
i
4) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-23-րդ կետերով.
«._____________________________________________________________________.
|7. |«Երևանի Ալ. Բլոկի անվան N 122 հիմնական |ՀՀ քաղ. Երևան, |
| |դպրոց» ՊՈԱԿ |Արզումանյան 5 |
|___|_____________________________________________|___________________|
|8. |«Երևանի Ջ. Աբրահամյանի անվան հիմնական դպրոց»|ՀՀ քաղ. Երևան, |
| |ՊՈԱԿ |Լուկաշինի 1-ին |
| | |փող., 5 շենք |
|___|_____________________________________________|___________________|
|9. |«Երևանի Մ. Գալշոյանի անվան N 148 ավագ դպրոց»|ՀՀ քաղ. Երևան, |
| |ՊՈԱԿ |Սունդուկյան փող., |
| | |78 շենք |
|___|_____________________________________________|___________________|
|10.|«Պտղունքի Տիգրան Մեծի անվան դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Արմավիրի մարզ, |
| | |գ. Պտղունք, |
| | |Հ. Շիրազի 46 |
|___|_____________________________________________|___________________|
|11.|«Արթիկի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Շիրակի մարզ, |
| | |Անկախության փող., |
| | |15 |
|___|_____________________________________________|___________________|
|12.|«Գեղհովիտի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Գեղարքունիքի |
| | |մարզ, |
| | |Գեղհովիտի համայնք |
|___|_____________________________________________|___________________|
|13.|«Հրազդանի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Կոտայքի մարզ, |
| | |Սպանդարյան փող., |
| | |72, քաղ. Հրազդան, |
|___|_____________________________________________|___________________|
|14.|«Վանաձորի Րաֆֆու անվան N 19 հիմնական դպրոց» |ՀՀ Լոռու մարզ, |
| |ՊՈԱԿ |քաղ. Վանաձոր, |
| | |Չուխաջյան 24-1 |
|___|_____________________________________________|___________________|
|15.|«Աբովյանի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Կոտայքի մարզ, |
| | |քաղ. Աբովյան |
| | |Տարտուի փող., |
| | |1/15 շենք |
|___|_____________________________________________|___________________|
|16.|«Ճամբարակի N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Գեղարքունիքի |
| | |մարզ, |
| | |քաղ. Ճամբարակ |
|___|_____________________________________________|___________________|
|17.|«Մասիսի N 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Արարատի մարզ, |
| | |քաղ. Մասիս, |
| | |Դպրոցականների փող.,|
| | |24 շենք |
|___|_____________________________________________|___________________|
|18.|«Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Արմավիրի մարզ, |
| | |Երևանյան փող., 37,|
| | |գ. Փարաքար, |
|___|_____________________________________________|___________________|
|19.|«Գանձաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Տավուշի մարզ, |
| | |գ. Գանձաքար, |
| | |18 փող., շենք 1 |
|___|_____________________________________________|___________________|
|20.|«Փոքր Վեդու միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Արարատի մարզ, |
| | |գ. Փոքր Վեդի |
|___|_____________________________________________|___________________|
|21.|«Ալավերդու N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Լոռու մարզ, |
| | |քաղ. Ալավերդի |
| | |Ջրավազանի փող., |
| | |7/1 շենք |
|___|_____________________________________________|___________________|
|22.|«Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ |ՀՀ Արագածոտնի |
| |դպրոց» ՊՈԱԿ |մարզ, |
| | |գ. Օհանավան |
|___|_____________________________________________|___________________|
|23.|«Հովտաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |ՀՀ Արարատի մարզ, |
| | |գ. Հովտաշատ, |
| | |Բաղրամյան 110 |
._____________________________________________________________________.
«:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 11
Երևան