Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 14.07.2018Թ. ԹԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 14.07.2018Թ. ԹԻՎ 2-Լ ՀՐԱՄԱՆՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 5-Լ

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 14.07.2018Թ. ԹԻՎ 2-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն ՀՀ վարչապետի 11.06.2018թ. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. ՀՀ ոստիկանության պետի 2018 թվականի հուլիսի 14-ի «ՀՀ ոստիկանության գործունեության բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգումը և Երևան քաղաքի ու մարզային վարչությունների սպասարկումը ՀՀ ոստիկանության պետի և նրա տեղակալների միջև բաշխելու, ՀՀ ոստիկանության պետի 31.05.2018թ. թիվ 1640-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 2-Լ հրամանի`

1) 1-ին հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ. Օսիպյան.

1) Բնագավառներ, ոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների գործունեության աջակցության ապահովում, ոստիկանության ստորաբաժանումների գործունեության օրինականության նկատմամբ հսկողություն, ծառայողական կարգապահության նկատմամբ ընդհանուր վերահսկողություն, ներքին աուդիտի իրականացում, կադրային քաղաքականության մշակում և վարում, հասարակայնության հետ կապեր և ԶԼՄ-ների հետ համագործակցություն, գործավարության կազմակերպում, գաղտնիության ռեժիմի ապահովում, հերթապահ մասերի գործունեության կազմակերպում, ձերբակալված և կալանավորված անձանց պահելու կազմակերպում:

Ստորաբաժանումներ. օպերատիվ-փնտրողական վարչություն, շտաբ (ոստիկանության պետի տեղակալների համակարգմանը չհանձնված մասով), ներքին անվտանգության վարչություն, կադրային քաղաքականության վարչություն, ոստիկանության պետի աշխատակազմ, ներքին աուդիտի վարչություն, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն:

2) Բնագավառներ. հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգության ապահովում, համայնքային ոստիկանության համակարգում, օբյեկտների պետական պահպանություն, պաշտպանության ենթակա անձանց պահպանություն, զորահավաքային աշխատանքներ և քաղաքացիական պաշտպանություն, լիցենզավորման և թույլտվության աշխատանքների կազմակերպում, դրանց նկատմամբ հսկողության իրականացում, ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցելու կազմակերպում ու իրականացում:

Ստորաբաժանումներ. պետական պահպանության գլխավոր վարչություն, հասարակական կարգի ապահովման վարչություն, ճանապարհային ոստիկանություն (ճանապարհապարեկային ստորաբաժանումների ընթացիկ գործունեության մասով), զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժին:

Գործառույթներ. ՀՀ ոստիկանության պետի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:»,

2) 1-ին հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ,»,

3) 2-րդ հավելվածի 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ,

5. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վ. Մովսիսյան.

1) ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն,

2) ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն,

3) ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն,

4) ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն:»:

2. Հրամանը հայտարարել ՀՀ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ                  Վ. ՕՍԻՊՅԱՆ

 

2019թ. մարտի 28

Երևան

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
28.03.2019
N 5-Լ
Հրաման