Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ, ԳՈՐԾ ...

04.12.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.03.2019  -ից մինչեւ   04.12.2019  -ը:
 

30.03.2019 -

(ուժը կորցրել է 03.12.2019 թիվ 25-Լ հրաման)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

14 հուլիսի 2018 թվականի թիվ 2-Լ

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ, ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 31.05.2018Թ. ԹԻՎ 1640-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՀ ոստիկանության գործունեության բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ու մարզային վարչությունների գործունեության համակարգումը կազմակերպելու և անմիջական հսկողություն իրականացնելու նպատակով, հիմք ընդունելով «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 11.06.2018թ. թիվ 751-Լ որոշման 20-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ. Օսիպյան.

i

1) Բնագավառներ, ոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների գործունեության աջակցության ապահովում, ոստիկանության ստորաբաժանումների գործունեության օրինականության նկատմամբ հսկողություն, ծառայողական կարգապահության նկատմամբ ընդհանուր վերահսկողություն, ներքին աուդիտի իրականացում, կադրային քաղաքականության մշակում և վարում, հասարակայնության հետ կապեր և ԶԼՄ-ների հետ համագործակցություն, գործավարության կազմակերպում, գաղտնիության ռեժիմի ապահովում, հերթապահ մասերի գործունեության կազմակերպում, ձերբակալված և կալանավորված անձանց պահելու կազմակերպում:

Ստորաբաժանումներ. օպերատիվ-փնտրողական վարչություն, շտաբ (ոստիկանության պետի տեղակալների համակարգմանը չհանձնված մասով), ներքին անվտանգության վարչություն, կադրային քաղաքականության վարչություն, ոստիկանության պետի աշխատակազմ, ներքին աուդիտի վարչություն, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն:

2) Բնագավառներ. հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգության ապահովում, համայնքային ոստիկանության համակարգում, օբյեկտների պետական պահպանություն, պաշտպանության ենթակա անձանց պահպանություն, զորահավաքային աշխատանքներ և քաղաքացիական պաշտպանություն, լիցենզավորման և թույլտվության աշխատանքների կազմակերպում, դրանց նկատմամբ հսկողության իրականացում, ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցելու կազմակերպում ու իրականացում:

Ստորաբաժանումներ. պետական պահպանության գլխավոր վարչություն, հասարակական կարգի ապահովման վարչություն, ճանապարհային ոստիկանություն (ճանապարհապարեկային ստորաբաժանումների ընթացիկ գործունեության մասով), զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժին:

Գործառույթներ. ՀՀ ոստիկանության պետի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:

(1-ին կետը փոփ. 28.03.2019 թիվ 5-Լ հրաման)

2. Հաստատել ՀՀ ոստիկանության պետի տեղակալներին ամրակցված ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ցանկը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 31.05.2018 թ. «ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների համակարգումը ՀՀ ոստիկանության պետի ու նրա տեղակալների միջև բաշխելու և ՀՀ ոստիկանության պետի 06.10.2014 թ. թիվ 3232-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1640-Ա հրամանը:

4. Հրամանը հայտարարել ՀՀ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ

 

Հավելված 1

ՀՀ ոստիկանության պետի

2018 թվականի հուլիսի 14-ի

թիվ 2-Լ հրամանի

 

ՑԱՆԿ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ

 

1. ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ. Օսիպյան.

Բնագավառներ, ոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների գործունեության աջակցության ապահովում, ոստիկանության ստորաբաժանումների գործունեության օրինականության նկատմամբ հսկողություն, ծառայողական կարգապահության նկատմամբ ընդհանուր վերահսկողություն, ներքին աուդիտի իրականացում, կադրային քաղաքականության մշակում ու վարում, հասարակայնության հետ կապեր և ԶԼՄ-ների հետ համագործակցություն, գործավարության կազմակերպում, գաղտնիության ռեժիմի ապահովում, հերթապահ մասերի գործունեության կազմակերպում, ձերբակալված և կալանավորված անձանց պահելու կազմակերպում:

Ստորաբաժանումներ, օպերատիվ-փնտրողական վարչություն, շտաբ (ոստիկանության պետի տեղակալների համակարգմանը չհանձնված մասով), ներքին անվտանգության վարչություն, կադրային քաղաքականության վարչություն, ոստիկանության պետի աշխատակազմ, ներքին աուդիտի վարչություն, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն:

Գործառույթներ. ՀՀ ոստիկանության պետի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:

2. ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Սարգսյան.

Բնագավառներ. ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեություն, ինտերպոլի գծով և իրավական փոխօգնության հարցերով միջազգային համագործակցություն, փորձաքննությունների և գիտատեխնիկական հետազոտությունների կատարում, հանցավորության պետական վիճակագրության և տեղեկատվական հաշվառումների վարում, հանցավորության քրեաբանական վերլուծություն և քրեածին իրավիճակի զարգացման կանխատեսում, հետաքննության կազմակերպում, հաշվառված անչափահասների մշտադիտարկում և ընտանիքում բռնության կանխարգելում:

Ստորաբաժանումներ. քրեական հետախուզության գլխավոր վարչություն, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրո, փորձաքրեագիտական վարչություն, ինֆորմացիոն կենտրոն, շտաբ (հանցավորության վիճակի ուսումնասիրության և հետաքննության մեթոդական օգնության մասով):

Գործառույթներ. ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:

3. ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ.

Բնագավառ. ՀՀ ոստիկանության զորքերի գործունեության կազմակերպում և ղեկավարում:

Ստորաբաժանում. ՀՀ ոստիկանության զորքեր:

Գործառույթներ. ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:

4. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ. Քոչարյան.

Բնագավառներ, միջազգային համագործակցություն (բացառությամբ Ինտերպոլի ԱԿԲ-ի և իրավական փոխօգնության հարցերի), իրավաստեղծ գործունեություն, ստորաբաժանումների իրավական խորհրդատվություն, վարչաիրավական գործունեություն, դատական ներկայացուցչության ապահովում, տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթական գործունեություն, երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում քաղաքականության մշակում, ճանապարհային ոստիկանության գործառույթների համակարգում (բացառությամբ ճանապարհապարեկային ստորաբաժանումների ընթացիկ կառավարման հարցերի), ՀՀ քաղաքացիության, օտարերկրացու կացության կարգավիճակի, մուտքի վիզայի տրամադրման, ընտրողների ռեգիստրի վարման հարցերով վարչարարության կազմակերպում:

Ստորաբաժանումներ. շտաբ (միջազգային համագործակցության մասով), իրավաբանական վարչություն, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն, ճանապարհային ոստիկանություն (բացառությամբ ճանապարհապարեկային ստորաբաժանումների ընթացիկ կառավարման հարցերի գործունեության մասի), անձնագրային և վիզաների վարչություն, ոստիկանության կրթահամալիր:

Գործառույթներ. ՀՀ ոստիկանության պետի տեղակալի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:

5. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ:

i

(5-րդ կետը փոփ. 28.03.2019 թիվ 5-Լ հրաման)

6. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վ.Մովսիսյան.

Բնագավառներ, ֆինանսական գործունեություն, հաշվապահական հաշվառում, ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովություն, գնումների կազմակերպում, գերատեսչական գույքի կառավարում, մարտական և ֆիզիկական պատրաստականություն, բժշկական օգնության կազմակերպում, ոստիկանության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ ոստիկանության կրթահամալիրի) կառավարում:

Ստորաբաժանումներ, ֆինանսաբյուջետային վարչություն, տնտեսական վարչություն, բժշկական վարչություն, մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժին, «Երեխայի զարգացման կենտրոն» և ««Արշալույս» առողջարարական ճամբար» ՊՈԱԿ-ներ:

Գործառույթներ. ՀՀ ոստիկանության պետի տեղակալի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:

 

Հավելված 2

i

ՀՀ ոստիկանության պետի

2018 թվականի հուլիսի 14-ի

թիվ 2-Լ հրամանի

 

ՑԱՆԿ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱԿՑՄԱՆ

 

ՀՀ ոստիկանության տարածքային մարմինների օպերատիվ-ծառայողական գործունեությունն ամփոփելու, հաշվետվությունները լսելու և ՀՀ ոստիկանության ղեկավարության հանձնարարականները տեղում ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունները ՀՀ ոստիկանության պետին և նրա տեղակալներին ամրակցել հետևյալ կերպ.

1. ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ. Օսիպյան.

1) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

2. ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Սարգսյան.

1) ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն,

2) ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն,

3) ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն:

3. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ. Քոչարյան.

1) ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն,

2) ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչություն,

3) ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն:

4. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ:

5. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վ. Մովսիսյան.

1) ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն,

2) ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն,

3) ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն,

4) ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն:

(2-րդ հավելվածը փոփ. 28.03.2019 թիվ 5-Լ հրաման)

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
14.07.2018
N 2-Լ
Հրաման