Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՕԳՆԱԿԱՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

31 հուլիսի 2018 թվականի թիվ 7-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 11.06.2018 թ. թիվ 751-Լ որոշման 20-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի առանձին կարևորություն ունեցող ոլորտների համակարգումը կազմակերպելու և անմիջական հսկողություն իրականացնելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի խորհրդականների և օգնականների միջև պարտականությունների բաշխման ցանկը` համաձայն հավելվածի:

2. Հրամանը հայտարարել ՀՀ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2018 թվականի հուլիսի 31-ի

թիվ 7-Լ հրամանի

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ

 

1. ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական, ոստիկանության գնդապետ` Գ. Բադիրյան

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ և 5-րդ հատուկ գումարտակներում ծառայության ընդունվելու թեկնածուների ընտրություն, նրանց մասնագիտական գիտելիքների ստուգում, ինչպես նաև ծառայողական գործունեության ընթացիկ վերլուծություն:

2. ՀՀ ոստիկանության պետի խորհրդական` Ա. Ավոյան

Ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով ստեղծված ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի գործառույթների պատշաճ կազմակերպում և իրականացում:

3. ՀՀ ոստիկանության պետի խորհրդական` Գ. Աբովյան

«Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամների և ոստիկանության համակարգի միջև ակտիվ փոխհամագործակցության աշխատանքների կազմակերպում և վերահսկողություն:

(3-րդ կետը փոփ. 28.03.2019 թիվ 4-Լ հրաման)

4. ՀՀ ոստիկանության պետի խորհրդական` Մ. Կիրակոսյան

Ոստիկանության Երևան քաղաքի, մարզային վարչությունների և դրանց ենթակա տարածքային բաժինների, մարզպետարանների և համայնքների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ` համայնքում առկա խնդիրների քննարկման և դրանց լուծման, ինչպես նաև ոստիկանություն-համայնք փոխհամագործակցությունն ակտիվացնելու և ամրապնդելու նպատակով տեղերում անցկացված հանդիպումների տեսաձայնագրությունների ու արձանագրությունների, ինչպես նաև համայնքային ոստիկանության ծառայության առանձնահատկությունների ուսումնասիրման և ծառայողների շրջանում ոլորտի վերաբերյալ մասնագիտական գիտելիքների համալրման նպատակով վերոնշյալ ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացված դասընթացների տեսաձայնագրությունների պարբերաբար ամփոփում:

5. ՀՀ ոստիկանության պետի խորհրդական` Ա. Կիրակոսյան

Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ոլորտի համակարգում, քաղաքականության մշակում, ինչպես նաև խնդրահարույց հարցերի լուծմանն ուղղված խորհրդատվությունների տրամադրում:

(5-րդ կետը փոփ. 30.08.2018 թիվ 9-Լ, 28.03.2019 թիվ 4-Լ հրամաններ)

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
31.07.2018
N 7-Լ
Հրաման