Սեղմել Esc փակելու համար:
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ...

 

 

040.0414.150501

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մայիսի 2001 թվականի N 414

 

i

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Արտասահմանում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների մասին» N 457 որոշումը և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Թուրքմենստանում գրանցված և այնտեղ գործունեություն իրականացնող «Պրոգրես» տնտեսավարող ընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի N 457 որոշմամբ հաստատված` արտասահմանում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների մասին կանոնադրության 12-րդ կետով սահմանված կարգով օժտել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության լիազորություններով:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` «Պրոգրես» տնտեսավարող ընկերության հետ կնքել համաձայնագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի N 457 որոշմամբ հաստատված կանոնադրության համաձայն:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Պրոգրես» տնտեսավարող ընկերության միջոցների հաշվին Աշգաբատ քաղաքում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենք կառուցելու և կառուցված շենքից նրան Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության կարիքների համար անհրաժեշտ տարածք հատկացնելու նպատակով «Պրոգրես» տնտեսավարող ընկերության հետ կնքել պայմանագիր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.05.2001
N 414
Որոշում