Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԻ ՀԱՐԿԻՑ 50 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ԱԶԱՏՎՈՂ Ձ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԻ ՀԱՐԿԻՑ 50 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ԱԶԱՏՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.11.1994  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 1994թ. թիվ 550

 

Հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվող ձեռնարկությունների, հիմնարկների և

i

կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի փետրվարի 14-ի «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվող գյուղատնտեսական գիտական և ուսումնա-փորձնական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ցանկը, համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1994 թվականի

նոյեմբերի 29-ի հ.550 որոշման

 

ՑԱՆԿ

 

Հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվող ձեռնարկությունների, հիմնարկների և

կազմակերպությունների

 

Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական

ինստիտուտի` Էջմիածնի շրջանի Մերձավանի փորձարարական բազա

Արմավիրի շրջանի փորձարարական բազա

Իջևանի շրջանի փորձարարական բազա

Թալինի շրջանի Արտենիի  փորձարարական բազա

Նոյեմբերյանի շրջանի Բարձրաշենի փորձարարական բազա

Գյումրիի փորձարարական բազա

Բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտի`

Դիլիջանի փորձադաշտ

Աշտարակի շրջանի հենակետ

Տաուշի շրջանի հենակետ

Նոյեմբերյանի շրջանի  հենակետ

Արտաշատի շրջանի հենակետ

Մերձավանի հենակետ

Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի` Գյումրիի սելեկցիոն

կայան

Մարտունու շրջանի Լիճքի սերմնաբուծական կայան

Սիսիանի շրջանի Իշխանասարի սերմնաբուծական կայան

Կուրթանի սերմնաբուծական կայան

Էջմիածնի շրջանի փորձարարական տնտեսություն /ինստիտուտի տարածքը/

Սիսիանի գոտիական փորձարարական կայան

Մարտունու գոտիական փորձարարական կայան

Էջմիածնի շրջանի Մերձավանի գոտիական փորձարարական կայան

Ստեփանավանի գոտիական փորձարարական կայան

Բաղրամյանի շրջանի Շենիկի սերմնաբուծական տնտեսություն

Վարդենիսի շրջանի Նորակերտի սերմնաբուծական տնտեսություն

Գորիսի շրջանի Զանգեզուրի սերմնաբուծական տնտեսություն

Սիսիանի շրջանի Ույծի, Նորավանի և Աղիտուի սերմնաբուծական

տնտեսություններ

Կրասնոսելսկի սերմնաբուծական տնտեսություն

Հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտի`

Երասխահունի  փորձարարական կայան

Արթիկի շրջանի Տուֆաշենի ագրոքիմիական հենակետ

Հրազդանի շրջանի ագրոքիմիական հենակետ

Սիսիանի շրջանի հակաէրոզիայի հենակետ

Սպիտակի շրջանի հակաէրոզիայի հենակետ

Կոտայքի շրջանի Գողադիրի հակաէրոզիայի հենակետ

Բանջարաբոստանային մշակաբույսերի գիտահետազոտական ինստիտուտի`

Մասիսի շրջանի Դարակերտի փորձարարական բազա

Արարատի շրջանի Այգեվանի հենակետ

Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի`

Էջմիածնի շրջանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսություն

Կոտայքի շրջանի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսություն

Անասնաբուծական գիտահետազոտական ինստիտուտի`

Տաշիրի շրջանի Լոռվա  փորձարարական բազա

Սևանի լեռնամարգագետնային կայան

Չարբախի փորձարարական բազա

Արմավիրի շրջանի «Զարթոնք» եթերայուղի մշակաբույսերի փորձակայանի

տնտեսություն

Ստեփանավանի պետական տնտեսություն - տեխնիկում

Հացիկի պետական տնտեսություն - տեխնիկում

Կամոյի պետական տնտեսություն - տեխնիկում

Գորիսի Վերիշենի պետական տնտեսություն - տեխնիկում

Արմավիրի գյուղատնտեսական տեխնիկում

Նոր Գեղիի ուսումնաարտադրական ձեռնարկություն

«Շերամ» գիտաարտադրական ագրոֆիրմայի թթենու տնկարանային տնտեսություն

/ձեռնարկության տարածքը/

Ծխախոտի հայկական փորձակայանի տնտեսություն§

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.11.1994
N 550
Որոշում