Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐ ...

 

 

040.0968.230916

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2016 թվականի N 968-Ն

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1-ին հոդվածի 8-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ մինչև 2021 թվականի բյուջետային տարվա ավարտը «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ» ծրագրի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանած չափաքանակների շրջանակներում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի սեպտեմբերի 22-ի

N 968-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (այսուհետ` կենտրոն)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ» ծրագրի միջոցների հաշվին:

3. Կենտրոնի տարեկան ֆինանսավորումը բաղկացած է կենտրոնի մանկավարժահոգեբանական անձնակազմի տարեկան աշխատավարձի ֆոնդից և պահպանման ծախսերից:

4. Կենտրոնի մանկավարժահոգեբանական անձնակազմի դրույքները սահմանվում են կենտրոնի սպասարկվող տարածքում մինչև 10000 հաշվառված երեխայի առկայության դեպքում` 30 դրույք, 10001-25000 հաշվառված երեխայի առկայության դեպքում` 44 դրույք, 25001-ից ավելի հաշվառված երեխայի առկայության դեպքում` 60 դրույք:

5. Մանկավարժահոգեբանական անձնակազմի տվյալ տարվա միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է տվյալ տարվա պետական բյուջեով սահմանված հատուկ հանրակրթական դպրոցների մանկավարժական հաստիքների միջին ամսական աշխատավարձի չափով:

6. Կենտրոնի տվյալ տարվա պահպանման ծախսը սահմանվում է «Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցների մասին» Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի ու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ամենամյա համատեղ հրամանով սահմանված` 101-ից մինչև 300 աշակերտ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունների համար սահմանված պահպանման ծախսերի տվյալ տարվա նվազագույն գումարի չափով:

(6-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն որոշում)

7. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցելու ռեսուրսներ ունեցող այլ կազմակերպությանը ծառայությունների մատուցման պատվիրակման դեպքում տվյալ տարվա պահպանման ծախսը հաշվարկվում է «Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցների մասին» Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի ու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ամենամյա համատեղ հրամանով սահմանված հաստատության պահպանման նվազագույն ծախսին (չհաշված աշակերտների թվից ելնելով, ըստ դպրոցների հաշվարկված ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը) ավելացնելով ծրագրի ղեկավարի մեկ դրույքի, հաշվապահի կես դրույքի և վարորդի մեկ դրույքի համար տվյալ տարվա պետական բյուջեով սահմանված տարեկան աշխատավարձի համար նախատեսված գումարները:

(7-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2016
N 968-Ն
Որոշում