Սեղմել Esc փակելու համար:
{06.12.2019 - 05.01.2020} «ԲԱՆԿԵՐԻ ՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

{06.12.2019 - 05.01.2020} «ԲԱՆԿԵՐԻ ՈՒ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ Ե ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.12.2019  -ից մինչեւ   05.01.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

06/12/2019 - 05/01/2020

i

050.0176.210817

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        08            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05017344

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2017 թվականի թիվ 176-Ն

 

i

«ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/06-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1.1 մասի 2-րդ պարբերությունը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1 հոդվածի 3-րդ պարբերությունը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իբ» կետերը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով,

նպատակ ունենալով կանոնակարգել երաշխավորների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ գործարար վարվելակերպի կիրարկման եղանակներն ու ընթացակարգերը, բարձրացնել բանկերում և վարկային կազմակերպություններում երաշխավորության ինստիտուտի ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հաստատել ««Երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոններ» կանոնակարգ 8/06-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

(1-ին կետը փոփ. 11.10.2019 թիվ 162-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

(վերնագիրը փոփ. 11.10.2019 թիվ 162-Ն որոշում)

 

Հավելված

i

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2017 թվականի օգոստոսի 4-ի

թիվ 176-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/06 ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է երաշխավորների հետ բանկերի ու վարկային կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) կողմից գործարար վարվելակերպի կանոնների կիրառման եղանակների և ընթացակարգերի պահանջները:

i

2. Սույն կանոնակարգով նախատեսված տեղեկատվությունը և փաստաթղթերը Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է անվճար:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 2-րդ կետի գործողությունը տարածվում է նաև մինչև 2017

թվականի հոկտեմբերի 1-ը կնքված և գործող երաշխավորության

պայմանագրերի վրա` 11.10.2019 թիվ 162-Ն որոշում)

--------------------------------------------------------------

 

3. Սույն կանոնակարգի իմաստով երաշխավոր է համարվում ֆիզիկական անձը:

 

2. ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

 

4. Կազմակերպությունները պետք է ունենան երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոններ, որոնց կիրառման եղանակներն ու ընթացակարգերը սահմանվում են սույն կանոնակարգին համապատասխան:

5. Երաշխավորի պահանջով Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է սույն կանոնակարգի 4-րդ կետով նախատեսված կանոնների պատճենը:

 

3. ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

6. Կազմակերպությունը պետք է երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության վերաբերյալ այլ պայմանագիր (վարկային կամ այլ պրոդուկտի վերաբերյալ պայմանագիր) կնքելուց առաջ երաշխավորին ծանոթացնի երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի էական պայմաններին, վարկառուի (համավարկառուի, պարտապանի) կողմից իր պարտականությունը չկատարելու դեպքում երաշխավորի վարկային պատմության վատթարացման, երաշխավորի պարտավորության, դրա չափի, երաշխավորի վերաբերյալ վարկային ռեգիստր և վարկային բյուրո տեղեկատվության տրամադրման և վեճերի լուծման մեխանիզմների վերաբերյալ:

7. Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է երաշխավորության պայմանագրի օրինակը, ինչպես նաև երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրի (այդ թվում վարկի մարման ժամանակացույցի) բնօրինակը կամ պատճենը` «Բնօրինակի հետ ճիշտ է» մակագրմամբ:

i

8. Կազմակերպությունը երաշխավորի պահանջով երաշխավորությամբ ծագող հարաբերությունների ամբողջ ընթացքում տրամադրում է նրան վարկի (պարտավորության) մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 8-րդ կետի գործողությունը տարածվում է նաև մինչև 2017

թվականի հոկտեմբերի 1-ը կնքված և գործող երաշխավորության

պայմանագրերի վրա` 11.10.2019 թիվ 162-Ն որոշում)

--------------------------------------------------------------

 

9. Երաշխավորության պայմանագրում կամ առանձին փաստաթղթով երաշխավորը ձեռագրով (էլեկտրոնային եղանակով երաշխավորության պայմանագիր կնքելու դեպքում` էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով) նշում է, «Ես` (անուն, ազգանուն/անվանում) երաշխավորում եմ (անուն, ազգանուն/անվանում) ----- --- գումարի պարտավորությունը և գիտակցում եմ, որ վերջինիս կողմից իր պարտավորությունը չկատարելու դեպքում ես եմ դրանք կատարելու, վատանալու է իմ վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեմ իմ սեփական գույքից»: Ընդ որում, վերոնշյալ ձեռագրով նշումը երաշխավորը կարող է կատարել միայն այն լեզվով, որով վերջինիս տրամադրվել է երաշխավորության պայմանագիրը:

10. Այն դեպքում, երբ երաշխավորը սույն կանոնակարգի 9-րդ կետով սահմանված ձեռագրով նշումն իրականացնում է առանձին փաստաթղթում, ապա փաստաթղթի բնօրինակը մնում է Կազմակերպության մոտ, պատճենը տրամադրվում է երաշխավորին, իսկ երաշխավորության պայմանագրում իրականացնելու դեպքում` երաշխավորը ձեռագրով նշումը կատարում է երաշխավորության պայմանագրի բոլոր օրինակների վրա:

11. Այն դեպքում, երբ երաշխավորը ի վիճակի չէ ապահովել սույն կանոնակարգի 9-րդ մասով նախատեսված ձեռագրով նշում կատարելու պահանջը, ապա կազմակերպությունը պարտավոր է ապահովել այդ պահանջի կատարումը այլ եղանակներով` (օրինակ` տեսաձայնագրություն) պահպանելով փաստն արձանագրող հիմքերը պայմանագրի ժամկետը լրանալուց հետո առնվազն հինգ տարի:

12. Կազմակերպությունը երաշխավորի հետ հաղորդակցվում է հետևյալ կարգով.

i

1) Երաշխավորի հետ հաղորդակցումը կատարվում է գրավոր ձևով:

2) Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է գրավոր հաղորդակցման առնվազն երեք եղանակի ընտրության հնարավորություն (ընդ որում` Կազմակերպության տարածքում տեղեկատվության առձեռն հանձնման եղանակը չի կարող լինել միակ հաղորդակցման եղանակը) և բացատրում ընտրված միջոցով հաղորդակցման էությունը: Իսկ սույն կետի 3-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունը Կազմակերպությունը երաշխավորին հայտնում է վերջինիս կողմից ընտրված հետևյալ եղանակներից որևէ մեկով` կարճ հաղորդագրության (sms) և (կամ) էլեկտրոնային հաղորդագրության միջոցով:

3) Վարկառուի` մարման ժամանակացույցով սահմանված պարտավորության կատարման օրից առնվազն 1 օր առաջ Կազմակերպությունը պարտավոր է երաշխավորին ծանուցել մարման ենթակա պարտավորության առկայության մասին:

4) Կազմակերպությունը երաշխավորին ուղարկում է առաջարկ կամ ծանուցում երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի էական պայմանների փոփոխությունների (տոկոսադրույք, միջնորդավճար, տույժ, տուգանք, ժամկետ, վարկի չափ և այլն) մասին, որը պարունակում է տեղեկատվություն էական փոփոխությունների, տվյալ փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետների, իսկ օրենսդրությամբ երաշխավորի կողմից համաձայնության ստացման անհրաժեշտության դեպքում նաև` համաձայնեցման ձևաչափերի, ինչպես նաև չհամաձայնվելու հետևանքների մասին: Ընդ որում`

ա) Այն դեպքում, երբ Կազմակերպությունը ցանկանում է փոփոխել պայմանագրերի այն էական պայմանները, որոնց արդյունքում վատթարանում են պայմանագրի պայմանները, և (կամ) ավելանում է պարտավորությունը, և երաշխավորը նախապես չի տրամադրել դրանց փոփոխության վերաբերյալ համաձայնություն, ապա Կազմակերպությունը առնվազն 7 աշխատանքային օր առաջ երաշխավորին տրամադրում է այդ փոփոխության վերաբերյալ առաջարկ:

Ներկայացուցչական օրինակ 1` «Հարգելի երաշխավոր, Կազմակերպության և վարկառուի միջև ձեռք բերված համաձայնությամբ 15.04.2019 թ-ից նախատեսվում է փոփոխել երաշխավորությամբ ապահովված պարտավորության տոկոսադրույքի չափը (14%-ից դառնում է 16%) և ժամկետը (երկարացվում է երկու ամսով, մարման ավարտը` 20.01.2020-ի փոխարեն 20.03.2020): Եթե Դուք համաձայն եք, անհրաժեշտ է մինչև 14.04.2019 թ-ը ներկայանալ կազմակերպություն և գրավոր եղանակով` տալ Ձեր համաձայնությունը: Եթե Դուք համաձայն չեք այդ փոփոխությանը և փոփոխությունը տեղի է ունեցել, ապա օրենսդրության համաձայն փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո Ձեր կողմից տրամադրված երաշխավորությունը դադարում է, իսկ եթե Դուք համաձայն չեք, և փոփոխությունը չի իրականացվել պայմանագրում, ապա շարունակվում է գործել Ձեր երաշխավորությամբ ապահովված պայմանագրի դրույթները»:

բ) Այն դեպքում, երբ Կազմակերպությունը նախատեսում է փոփոխել պայմանագրի այն էական պայմանները, որոնք չեն նախատեսում պայմանագրի պայմանների վատթարացում և (կամ) պարտավորության ավելացում, ապա Կազմակերպությունը փոփոխության վերաբերյալ ծանուցում է երաշխավորին փոփոխությունը հաստատվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացուցչական օրինակ 2` «Հարգելի երաշխավոր, Կազմակերպության և վարկառուի միջև ձեռք բերված համաձայնությամբ 15.04.2019 թ-ից փոխվելու է Ձեր երաշխավորությամբ ապահովված պարտավորության տոկոսադրույքի չափը (14%-ից դառնալու է 12%)»:

գ) Այն դեպքում, երբ Կազմակերպությունը նախատեսում է փոփոխել պայմանագրերի այն էական պայմանները (այդ թվում` երբ նախապես տրամադրված երաշխավորության պայմանագրի շրջանակում կնքվում են լրացուցիչ համաձայնագրեր), որոնց երաշխավորը նախապես տրամադրել է համաձայնություն, Կազմակերպությունը յուրաքանչյուր անգամ երաշխավորին ծանուցում է այդ փոփոխությունների մասին փոփոխությունը հաստատվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացուցչական օրինակ 3` «Հարգելի երաշխավոր, Ձեր կողմից տրամադրված երաշխավորության պայմանագրի շրջանակներում և պայմանների համաձայն` Կազմակերպության կողմից 15.04.2019 թ-ից փոխվելու է Ձեր երաշխավորությամբ ապահովված պարտավորության տոկոսադրույքի չափը (14%-ից դառնալու է 16%)»:

5) Այն դեպքում, երբ տեխնիկածրագրային սահմանափակումներից ելնելով (օրինակ` կարճ հաղորդագրության նիշերի սահմանափակում) անհնար է ներկայացնել սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված ներկայացուցչական օրինակները, ապա կազմակերպությունը երաշխավորին տեղեկացնում է փոփոխությունների, հետագա գործողությունների մասին` նշելով, թե ինչ հեռախոսահամարով կամ կապի այլ միջոցներով կարելի է իմանալ մանրամասների և հետագա գործողությունների մասին:

6) Կազմակերպությունը երաշխավորին ծանուցում է նաև երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրի դադարեցման մասին դրա դադարեցումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

7) Պարտապանի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորության կետանցի դեպքում Կազմակերպությունը պետք է երաշխավորին տեղեկացնի այդ մասին ոչ ուշ, քան կետանցի հաջորդ օրը` նշելով ընդհանուր պարտավորության մնացորդի չափը և դրա բացվածքը` առանձին պարտավորության մայր գումարը, տոկոսները, տույժերը, տուգանքները (առկայության դեպքում):

13. Կազմակերպության կողմից երաշխավորին իր պարտավորությունը կատարելու համար պահանջ ներկայացնելու դեպքում պահանջը պետք է նախատեսի այն ժամկետը, որի ընթացքում երաշխավորը պարտավոր է վճարել երաշխավորված գումարը, ընդ որում` այդ ժամկետը չի կարող 7 աշխատանքային օրից պակաս լինել:

 

(հավելվածը փոփ. 11.10.2019 թիվ 162-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
04.08.2017
N 176-Ն
Որոշում