ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2019 թվականի N 1813-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում և որոշման տեքստում «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի» բառերը հանել, իսկ «սահմանելու» և «սահմանել» բառերը համապատասխանաբար փոխարինել «հաստատելու» և «հաստատել» բառերով.
i
2) որոշման հավելվածի 4-րդ կետի 1-4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հայերեն` Կադաստրի կոմիտե.
2) ռուսերեն` Կոմիտետ Կադաստրա.
3) անգլերեն` Cadastre Committee.
4) ֆրանսերեն` Comite' du Cadastre:»:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման հավելվածով սահմանված կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը`
1) դադարեցնել կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ներքին աուդիտի բաժնի գործունեությունը,
2) այդ կապակցությամբ`
ա. ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 25-րդ կետի 9-րդ ենթակետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից` բացառությամբ 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետի «ա» պարբերության դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 4
Երևան