Սեղմել Esc փակելու համար:
{12.12.2019 - 22.04.2024} ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{12.12.2019 - 22.04.2024} ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ, ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ Գ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.12.2019  -ից մինչեւ   22.04.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1678.131204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2004 թվականի N 1678-Ն

 

i

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ, ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 8-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների (կիսակցորդների), ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների ու դրանց բաղկացուցիչ մասերի և ինքնագնաց մեքենաների (կառուցված ավտոմոբիլային հենասահքերի վրա)` բացառությամբ տրակտորների, այլ ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների և ինքնագնաց շասսիների ու դրանց բաղկացուցիչ մասերի, կադաստրի վարման (հաշվառման և հաշվառման մատյանների վարման) լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

(1-ին կետը փոփ. 05.12.2019 թիվ 1720-Ն, 12.04.2024 թիվ 503-Ն որոշումներ)

i

2. Հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի, որոնք կարող են որակվել որպես անհատապես որոշվող գույք, կադաստրի վարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

(2-րդ կետը փոփ. 05.12.2019 թիվ 1720-Ն որոշում)

i

3. Երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

(3-րդ կետը փոփ. 05.12.2019 թիվ 1720-Ն, 12.04.2024 թիվ 503-Ն որոշումներ)

i

4. Գյուղատնտեսական կենդանիների` ըստ տեսակների, սեռի, ցեղի և գտնվելու վայրի, գյուղատնտեսական սարքավորումների, տրակտորների, այլ ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների և ինքնագնաց շասսիների ու դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

(4-րդ կետը փոփ. 05.12.2019 թիվ 1720-Ն որոշում)

i

5. Շարժական գույքի նկատմամբ գրավի, շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի գրանցման լիազոր մարմին ճանաչել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` բացառությամբ սույն որոշման 5.1-ին կետով նախատեսված տրանսպորտային միջոցների մասով, որոնց գրանցման լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

(5-րդ կետը փոփ. 18.02.10 թիվ 178-Ն, 05.12.2019 թիվ 1720-Ն որոշումներ)

 

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 05.12.2019 թիվ 1720-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի

համաձայն սույն որոշման 5-րդ կետերից պետք է հանել «Հայաստանի

Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը: Նշված

փոփոխության հետևանքով «Կադաստրի Կոմիտեն» բառերի փոխարեն

լիազոր մարմին է ճանաչվել «անշարժ գույքի կադաստրի պետական

կոմիտեն»

------------------------------------------------------------------

 

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հաշվառման ենթակա շարժական գույքի ցանկերը և դրանց հաշվառման կարգը:

i

7. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության (լիզինգ) իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 2025-Ն որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 25.12.14 թիվ 1505-Ն, 12.04.2024 թիվ 503-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2004
N 1678-Ն
Որոշում