Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2019 թվականի N 1927-Ա

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության միջև 2019 թվականի մայիսի 10-ին կնքված «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրում և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 14-ի N 238-Լ որոշման 2-րդ կետի համաձայն կնքված համաձայնագրերում փոփոխություններ կատարելու միջոցով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությանը ներել 2015-2019 թվականների Տեղեկատվական տեխնոլոգիաների ու ծառայությունների համաշխարհային ալյանսին (WITSA) երաշխիքային կանխավճարն իրականացնելու նպատակով պետության կողմից տրամադրված և դեռևս Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չվերադարձված 348,530.6 հազար դրամի չափով պայմանագրային պարտավորությունը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2019
N 1927-Ա
Որոշում