Սեղմել Esc փակելու համար:
{26.12.2019 - } ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{26.12.2019 - } ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 15 ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.12.2019  -ից մինչեւ     -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2019 թվականի N 179-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության գծով սույն որոշման N 1 հավելվածի 1015 ծրագրի 12001 «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառմամբ նախատեսված բյուջետային հատկացումների գումարը ներառում է պետության կողմից Երևանի քաղաքապետարանին ենթակա կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ֆինանսավորման համար ընդհանուր 9791 շահառուի գծով Երևանի քաղաքապետարանին հասանելիք գումարը` 2019 թվականի առաջին եռամսյակում` 117,492.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 293,730.0 հազ. դրամ, ինն ամսում` 469,968.0 հազ. դրամ և տարեկան` 704,952.0 հազ. դրամ:

(2-րդ կետը փոփ. 24.12.2019 թիվ 1907-Ն որոշում)

3. Հույժ գաղտնի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 14

ք. Երևան

 

_______________________

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.2019
N 179-Ն
Որոշում