Սեղմել Esc փակելու համար:
«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2019 թվականի N 1969-Ա

 

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1304-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին» N 1304-Ա որոշման`

i

1) 1.1-ին և 3-րդ կետերի «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» բառերը փոխարինել «Ճանապարհային դեպարտամենտ» բառերով:

2) 1.1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«2) «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու տարածքային կառավարման մարմինների կողմից մշակված` տրանսպորտի ոլորտի կապիտալ ու զարգացման ծրագրերի մասով (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի) և օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերն ու աշխատանքները, այդ թվում` նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով և «Հյուսիսային միջանցքի արդիականացման» ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման ու դրա նպատակային օգտագործման, պահպանման և հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման օժանդակությունը.

գ) միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների հետ համատեղ իր իրավասության սահմաններում ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, օգտագործման և պահպանման իրականացման բնագավառում օժանդակության և աջակցության ծրագրերի մշակումը.

դ) ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, օգտագործման և պահպանման վերաբերյալ գիտական հետազոտությունների, լաբորատոր և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպումը, ուսումնասիրությունների և գնահատման և վերլուծությունների իրականացումը.

ե) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների ուսումնասիրությունների ու վերլուծությունների իրականացումը և առաջարկություններ ներկայացնելը.

զ) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների վիճակի պարբերական ուսումնասիրությունների և գնահատման իրականացումը և ժամանակին տեխնիկապես հաշվարկված ու հիմնավորված վերականգնողական միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

է) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների նախագծման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքների մշակումը.

ը) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների նախագծային փաստաթղթերի իրականացված փորձաքննության վերաբերյալ եզրակացության տրամադրումը.

թ) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների պահպանման և շահագործման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության իրականացումը և սահմանված կարգով աշխատանքների ընդունումը.

ժ) լիազոր մարմնի հանձնարարությամբ` ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների շինարարական աշխատանքների վերաբերյալ եզրակացության տրամադրումը.

ժա) լիազոր մարմնի հանձնարարությամբ` շինարարական նյութերի և արտադրանքների լաբորատոր փորձաքննությունների իրականացումը.

ժբ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ծածկի անհարթության միջազգային ինդեքսի ամենամյա մշտադիտարկում` լիազոր մարմնի կողմից հաստատված մեթոդաբանությանը համապատասխան:»:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) հաստատել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

2) հաստատել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը և հաստիքացուցակը.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխությունների կատարման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2019
N 1969-Ա
Որոշում