Սեղմել Esc փակելու համար:
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ Խ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ ԵՎ ԱՇ ...

28.11.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.10.2012  -ից մինչեւ   28.11.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 05.11.15 թիվ 1282-Ն որոշում)

i

040.0462.290501

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 2001 թվականի N 462

 

i

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Միջազգային խոշոր մարզական միջոցառումներին Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի հաջող մասնակցությունն ապահովելու, առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և շախմատի համաշխարհային օլիմպիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկների, ազգային հավաքական թիմերի ավագ մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչների ու բժիշկների, մարզիկին պատրաստող մարզական կազմակերպության դրամական մրցանակների չափերը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.05.02 թիվ 714-Ն, 24.03.05 թիվ 353-Ն, 27.10.05 թիվ 1802-Ն, 09.12.05 թիվ 2226-Ն, 16.12.10 թիվ 1669-Ն, 04.07.12 թիվ 871-Ն որոշումներ)

i

1.1. Հաստատել մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին մրցանակների և խրախուսման այլ ձևերի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(1.1-րդ կետը լրաց. 27.10.05 թիվ 1802-Ն, 09.12.05 թիվ 2226-Ն որոշումներ)

i

2. Սույն որոշմամբ սահմանված դրամական մրցանակները շնորհել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջարկությամբ:

(2-րդ կետը փոփ. 24.03.05 թիվ 353-Ն, 09.12.05 թիվ 2226-Ն, 16.12.10 թիվ 1669-Ն, 20.10.11 թիվ 1523-Ն որոշումներ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 29-ից:

(վերնագիրը փոփ. 24.03.05 թիվ 353-Ն, 09.12.05 թիվ 2226-Ն, 04.07.12 թիվ 871-Ն որոշումներ)

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության 2001 թ.

մայիսի 29-ի N 462 որոշման

 

i

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ, ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԻԿԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

1. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|   Մարզիկները    |Ազգային հավաքական      |Հավաքական թիմերի|Մարզական      |

|                 |թիմերի ավագ մարզիչները |երկրորդ         |կազմակերպու-  |

|                 |և  մեդալակիր մարզիկների|մարզիչները և    |թյունները     |

|                 |անձնական մարզիչները    |ՀՀ մեծահասակների|              |

|                 |                       |հավաքական թիմերի|              |

|                 |                       |բժիշկները       |              |

|_________________|_______________________|________________|______________|

|        1        |           2           |         3      |      4       |

|_________________________________________________________________________|

|                           ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ                              |

|_________________________________________________________________________|

|1-ին տեղ` 20000.0|                10000.0|           4000.0|       2000.0|

|2-րդ տեղ` 15000.0|                 7500.0|           3000.0|       1500.0|

|3-րդ տեղ` 10000.0|                 5000.0|           2000.0|       1000.0|

|_________________________________________________________________________|

|                          ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ                           |

|_________________________________________________________________________|

|1-ին տեղ` 5000.0 |                 2500.0|           1000.0|        500.0|

|2-րդ տեղ` 3500.0 |                 1750.0|            700.0|        350.0|

|3-րդ տեղ` 2000.0 |                 1000.0|            400.0|        200.0|

|_________________________________________________________________________|

|                         ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ                           |

|_________________________________________________________________________|

|1-ին տեղ` 3000.0 |                 1500.0|            600.0|        300.0|

|2-րդ տեղ` 1500.0 |                  750.0|            300.0|        150.0|

|3-րդ տեղ` 1000.0 |                  500.0|            200.0|        100.0|

|_________________________________________________________________________|

|                      ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ                         |

|_________________________________________________________________________|

|1-ին տեղ|  2500.0|                 1250.0|            550.0|        275.0|

|________|________|_______________________|_________________|_____________|

|2-րդ տեղ|  2000.0|                 1000.0|            400.0|        200.0|

|________|________|_______________________|_________________|_____________|

|3-րդ տեղ|  1500.0|                  750.0|            300.0|        150.0|

|_________________________________________________________________________|

|   ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ     |

|_________________________________________________________________________|

|1-ին տեղ` 1000.0 |                  500.0|            200.0|        100.0|

|2-րդ տեղ`  500.0 |                  250.0|            100.0|         50.0|

|3-րդ տեղ`  250.0 |                  125.0|             50.0|         25.0|

|_________________________________________________________________________|

|                  ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ                    |

|_________________________________________________________________________|

|1-ին տեղ` 500.0  |                  250.0|            100.0|        100.0|

|2-րդ տեղ` 300.0  |                  150.0|             60.0|         50.0|

|3-րդ տեղ` 150.0  |                   75.0|             30.0|         25.0|

|_________________________________________________________________________|

|       ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ         |

|                          ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ                             |

|_________________________________________________________________________|

|1-ին տեղ` 250.0  |                  125.0|             50.0|        100.0|

|2-րդ տեղ` 150.0  |                   75.0|             30.0|         50.0|

|3-րդ տեղ` 100.0  |                   50.0|             20.0|         25.0|

|_________________________________________________________________________|

|                    ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ                      |

|_________________________________________________________________________|

|1-ին տեղ` 150.0  |                   75.0|             30.0|        100.0|

|2-րդ տեղ` 100.0  |                   50.0|             20.0|         50.0|

|3-րդ տեղ`  50.0  |                   25.0|             10.0|         25.0|

._________________________________________________________________________.

 

2. ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ԵՎ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ

(2-րդ բաժինն ուժը կորցրել է 20.09.12 թիվ 1203-Ն որոշում)

 

3. ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

 

._________________________________________________________________________.

|1-ին տեղ|   500.0|                  250.0|            100.0|         50.0|

|________|________|_______________________|_________________|_____________|

|2-րդ տեղ|   300.0|                  150.0|             60.0|         30.0|

|________|________|_______________________|_________________|_____________|

|3-րդ տեղ|   200.0|                  100.0|             40.0|         20.0|

._________________________________________________________________________.

 

4. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԱԾ ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ, ՍԱՄԲՈ, ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ

._________________________________________________________________________.

|                         ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ                            |

|_________________________________________________________________________|

|1-ին տեղ` 500.0  |                  250.0|            100.0|        100.0|

|2-րդ տեղ` 250.0  |                  125.0|             50.0|         50.0|

|3-րդ տեղ` 150.0  |                   75.0|             50.0|         25.0|

|_________________________________________________________________________|

|                         ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ                           |

|_________________________________________________________________________|

|1-ին տեղ` 300.0  |                  150.0|             60.0|         50.0|

|2-րդ տեղ` 150.0  |                   75.0|             30.0|         40.0|

|3-րդ տեղ` 100.0  |                   50.0|             20.0|         25.0|

|_________________________________________________________________________|

|  ԱՇԽԱՐՀԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ                             |

|_________________________________________________________________________|

|1-ին տեղ` 150.0  |                   75.0|             30.0|         50.0|

|2-րդ տեղ` 100.0  |                   50.0|             20.0|         40.0|

|3-րդ տեղ`  50.0  |                   25.0|             10.0|         25.0|

|_________________________________________________________________________|

|  ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ                                    |

|_________________________________________________________________________|

|1-ին տեղ` 100.0  |                   50.0|             20.0|         50.0|

|2-րդ տեղ`  75.0  |                   40.0|             15.0|         40.0|

|3-րդ տեղ`  50.0  |                   25.0|             10.0|         25.0|

|_________________________________________________________________________|

|              ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ                 |

|_________________________________________________________________________|

|1-ին տեղ` 75.0   |                   50.0|             15.0|         50.0|

|2-րդ տեղ` 50.0   |                   40.0|             10.0|         40.0|

|3-րդ տեղ` 35.0   |                   25.0|              7.5|         25.0|

._________________________________________________________________________.

 

5. ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏՈՒՄ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԵՎ ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

 

._________________________________________________________________________.

|                            ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐ                             |

|_________________________________________________________________________|

|1-ին տեղ|  3500.0|                 1750.0|            700.0|        350.0|

|________|________|_______________________|_________________|_____________|

|2-րդ տեղ|  2500.0|                 1250.0|            500.0|        250.0|

|________|________|_______________________|_________________|_____________|

|3-րդ տեղ|  2000.0|                 1000.0|            400.0|        200.0|

|_________________________________________________________________________|

|               ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐ                 |

|_________________________________________________________________________|

|1-ին տեղ|  1250.0|                  625.0|            250.0|        125.0|

|________|________|_______________________|_________________|_____________|

|2-րդ տեղ|   800.0|                  400.0|            160.0|         80.0|

|________|________|_______________________|_________________|_____________|

|3-րդ տեղ|   500.0|                  250.0|            100.0|         50.0|

|_________________________________________________________________________|

|                             ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ                       |

|_________________________________________________________________________|

|1-ին տեղ|   800.0|                  400.0|            160.0|         80.0|

|________|________|_______________________|_________________|_____________|

|2-րդ տեղ|   500.0|                  250.0|            100.0|         50.0|

|________|________|_______________________|_________________|_____________|

|3-րդ տեղ|   300.0|                  150.0|             60.0|         30.0|

._________________________________________________________________________.

 

i

(հավելվածը փոփ. 30.05.02 թիվ 714-Ն, 24.03.05 թիվ 353-Ն, 27.10.05 թիվ 1802-Ն, 09.12.05 թիվ 2226-Ն, 16.12.10 թիվ 1669-Ն, 04.07.12 թիվ 871-Ն, 20.09.12 թիվ 1203-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2001 թվականի մայիսի 29-ի

N 462 որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՐԶԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՈՒ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, նրանց մարզիչներին, բժիշկներին ու մարզական կազմակերպություններին մրցանակներ և խրախուսման այլ ձևեր տրամադրելու կարգը:

2. Հիմք ընդունելով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից հաստատված օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների արդյունքները` մրցումներում մրցանակային տեղեր գրաված մարզիկները, ազգային հավաքական թիմերի մարզիչները, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները, բժիշկները և մարզիկներին պատրաստող մարզական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին խրախուսելու մասին» N 462 որոշման 1-ին կետով սահմանված դրամական մրցանակների չափերին համապատասխան:

3. Դրամական մրցանակները մարզիկներին, ազգային հավաքական թիմերի մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, բժիշկներին և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպություններին տրվում են մարզիկի ցույց տված յուրաքանչյուր արդյունքի համար:

4. Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և միջազգային մրցումներում հանրապետության` աշխարհի, Եվրոպայի ռեկորդներ սահմանած և բարձր ցուցանիշների հասած մարզիկները կարող են խրախուսել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների և հասարակական կազմակերպությունների հուշանվերներով, պատվոգրերով կամ խրախուսման այլ ձևերով:

(2-րդ հավելվածը լրաց. 27.10.05 թիվ 1802-Ն, 09.12.05 թիվ 2226-Ն, 16.12.10 թիվ 1669-Ն, 20.10.11 թիվ 1523-Ն, 04.07.12 թիվ 871-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.05.2001
N 462
Որոշում