Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒ ...

01.08.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.05.2001  -ից մինչեւ   01.08.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 04.07.02 թիվ 969-Ն որոշում)

i

(ուժը կորցրել է համալիրին հարող աջակողմյան հատվածի մասով 18.02.02 թիվ 142 որոշում)

040.0463.290501

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 2001 թվականի N 463

 

i

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 25-ի «Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող տարածքի կառուցապատման ծրագրի մասին» N 775 որոշման պահանջների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևանի «Կասկադ» համալիրին հարող ձախակողմյան և աջակողմյան հողամասերն օտարել աճուրդով:

2. Երևանի քաղաքապետին` 20-օրյա ժամկետում`

ա) սույն որոշման առաջին կետում նշված հողամասերի աճուրդային վաճառքը կազմակերպելու նպատակով ստեղծել աճուրդային հանձնաժողով` վերջինիս կազմում ընդգրկելով նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչներին.

i

բ) մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել աճուրդի անցկացման պայմանները.

գ) աճուրդի մեկնարկային գինը սահմանելիս հաշվի առնել գործող շուկայական գները, բայց ոչ պակաս, քան համապատասխան գոտու համար սահմանված հողի կադաստրային արժեքը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 29-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.05.2001
N 463
Որոշում