Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 201 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2019 թվականի N 1536-Ն

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել 2019 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ` 2019 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրացել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. 2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

4. 2019 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման` դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2019 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2020 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ.

2) 2019 թվականի ձմեռային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներն ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

8. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին` համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:

10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

11. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զինվորական կոմիսարիատներ.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Երևան քաղաքի և մարզերի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկանության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների անձնակազմեր:

12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

13. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:

14. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:

15. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում օրենքով նախատեսված եզրակացությունների և առաջարկությունների ներկայացման համար մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի նիստերի անցկացումը:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 13

Երևան

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2019 թվականի նոյեմբերի 7-ի

N 1536-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Դ. Տոնոյան         - ՀՀ պաշտպանության նախարար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Դավթյան         - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

                         (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

    Ա. Սարգսյան        - ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար

 

    է. Մարտիրոսյան     - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի

                         պարտականությունների ժամանակավոր կատարող

 

    Ա. Դավթյան         - ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

 

Ա. Հարությունյան  - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարար

 

    Հ. Արշակյան        - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

                         նախարար

 

    Ա. Թորոսյան        - ՀՀ առողջապահության նախարար

 

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Ս. Պապիկյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարար

 

    Ա. Սարգսյան        - ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ

                         (հանձնաժողովի քարտուղար)

 

    Ա. Ավթանդիլյան     - ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և

                         զորահավաքային համալրման ծառայության պետ

 

(1-ին հավելվածը փոփ. 16.01.2020 թիվ 21-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի նոյեմբերի 7-ի

N 1536-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Տարածքների և    |           Հանձնաժողովների անդամներ                 |

|զինվորական      |                                                    |

|կոմիսարիատների  |                                                    |

|անվանումները    |                                                    |

|________________|____________________________________________________|

|       1        |                   2                                |

|________________|____________________________________________________|

|Երևան           |Երևանի  քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ)            |

|Երևանի  N 1     |Երևան  քաղաքի ոստիկանության վարչության պետ          |

|Երևանի  N 2     |ՊՆ ռազմական ոստիկանության Երևան  ռազմական           |

|Երևանի  N 3     |ոստիկանության բաժնի պետ                             |

|Երևանի  N 4     |Երևանի  N 1, Երևանի  N 2, Երևանի  N 3 և  Երևանի  N 4|

|                |զինվորական կոմիսարիատների զինվորական կոմիսարներ     |

|                |Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի առաջին և         |

|                |զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի պետ          |

|                |(հանձնաժողովի քարտուղար)                            |

|________________|____________________________________________________|

|Արագածոտն       |Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)           |

|Արագածոտնի մարզի|Մարզային ոստիկանության վարչության պետ               |

|                |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական      |

|                |ոստիկանության բաժնի Աշտարակի հենակետի պետ           |

|                |Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար                 |

|                |Արագածոտնի մարզպետարանի զորահավաքային               |

|                |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)|

|________________|____________________________________________________|

|Արարատ          |Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)              |

|Արարատի մարզի   |Մարզային ոստիկանության վարչության պետ               |

|                |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի ռազմական       |

|                |ոստիկանության բաժնի պետ                             |

|                |Արարատի մարզի զինվորական կոմիսար                    |

|                |Արարատի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության|

|                |բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)                  |

|________________|____________________________________________________|

|Արմավիր         |Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)             |

|Արմավիրի մարզի  |Մարզային ոստիկանության վարչության պետ               |

|                |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական      |

|                |ոստիկանության բաժնի պետ                             |

|                |Արմավիրի մարզի զինվորական կոմիսար                   |

|                |Արմավիրի մարզպետարանի զորահավաքային                 |

|                |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)|

|________________|____________________________________________________|

|Գեղարքունիք     |Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)         |

|Գեղարքունիքի    |Մարզային ոստիկանության վարչության պետ               |

|մարզի           |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Մարտունու ռազմական     |

|                |ոստիկանության բաժանմունքի պետ և  նույն բաժանմունքի  |

|                |Սևանի  հենակետի պետ Գեղարքունիքի մարզի զինվորական   |

|                |կոմիսար                                             |

|                |Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային             |

|                |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի           |

|                |քարտուղար)                                          |

|________________|____________________________________________________|

|Լոռի            |Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ)                |

|Լոռու մարզի     |Մարզային ոստիկանության վարչության պետ               |

|                |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վանաձորի ռազմական      |

|                |ոստիկանության բաժնի պետ                             |

|                |Լոռու մարզի զինվորական կոմիսար                      |

|                |Լոռու մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության  |

|                |բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)                  |

|________________|____________________________________________________|

|Կոտայք          |Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)              |

|Կոտայքի մարզի   |Մարզային ոստիկանության վարչության պետ               |

|                |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական      |

|                |ոստիկանության բաժնի պետ                             |

|                |Կոտայքի մարզի զինվորական կոմիսար                    |

|                |Կոտայքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության|

|                |բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)                  |

|________________|____________________________________________________|

|Շիրակ           |Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)               |

|Շիրակի մարզի    |Մարզային ոստիկանության վարչության պետ               |

|                |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրիի ռազմական      |

|                |ոստիկանության բաժանմունքի պետ                       |

|                |Շիրակի մարզի զինվորական կոմիսար                     |

|                |Շիրակի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության |

|                |բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)                  |

|________________|____________________________________________________|

|Սյունիք         |Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)             |

|Սյունիքի մարզի  |Մարզային ոստիկանության վարչության պետ               |

|                |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական       |

|                |ոստիկանության բաժնի և  նույն բաժնի Գորիսի           |

|                |բաժանմունքի պետեր                                   |

|                |Սյունիքի մարզի զինվորական կոմիսար                   |

|                |Սյունիքի մարզպետարանի զորահավաքային                 |

|                |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)|

|________________|____________________________________________________|

|Վայոց ձոր       |Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)           |

|Վայոց ձորի մարզի|Մարզային ոստիկանության վարչության պետ               |

|                |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայքի ռազմական         |

|                |ոստիկանության բաժնի պետ                             |

|                |Վայոց ձորի մարզի զինվորական կոմիսար                 |

|                |Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային               |

|                |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)|

|________________|____________________________________________________|

|Տավուշ          |Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)              |

|Տավուշի մարզի   |Մարզային ոստիկանության վարչության պետ               |

|                |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի  ռազմական       |

|                |ոստիկանության բաժնի պետ, ՀՀ ՊՆ ռազմական             |

|                |ոստիկանության Բերդի ռազմական ոստիկանության բաժնի պետ|

|                |Տավուշի մարզի զինվորական կոմիսար                    |

|                |Տավուշի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության|

|                |բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)                  |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

i

ՀՀ կառավարության

2019 թվականի նոյեմբերի 7-ի

N 1536-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հովիկ Սերգեյի Բալյան         - ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական

                                   (հանձնաժողովի նախագահ)

 

    Գարիկ Սմբատի Սարգսյան        - օտոլարինգոլոգ

                                   (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Գաբրիել Վարդգեսի Թեփելիկյան - ՀՀ առողջապահության նախարարության

ներկայացուցիչ

 

    Վահան Նաիրիի Մուկուչյան      - թերապևտ

 

    Էդուարդ Արմենի Ավագյան       - թերապևտ

 

Հարություն Վահրամի Ղռմաջյան - սրտաբան

 

    Գագիկ Սարիբեկի Հակոբյան      - սրտաբան    

 

    Արշակ Վարդգեսի Ղազարյան      - նյարդաբան     

 

    Սահակ Աշոտի Հակոբյան         - մաշկաբան

 

    Գարիկ Մարատի Սողոմոնյան      - վիրաբույժ

 

    Հայկ Հենրիկի Եղիազարյան      - վիրաբույժ

 

    Թեհրան Ֆրիկի Նավիկյան        - վնասվածքաբան

 

    Լևոն  Գագիկի Ներսիսյան       - վնասվածքաբան

 

    Արթուր Լիոնիկի Մինասյան      - օտոլարինգոլոգ

 

Նարինե Լավրենտի Բաղդասարյան - ակնաբույժ

 

    Հրանտ Ալեքսանի Շահինյան      - ակնաբույժ

 

    Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան      - հոգեբույժ

 

    Լուսինե Անդրանիկի            - հոգեբույժ

Արզումանյան

 

    Ռաֆիկ Գևորգի  Բզանյան        - համակարգչային օպերատոր

 

    Անի Սերգեյի Բաբայան          - հանձնաժողովի քարտուղար

 

   Ժաննա Վլադիմիրի Ալեքսանյան    - նյարդաբան

 

(3-րդ հավելվածը փոփ. 16.01.2020 թիվ 21-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.11.2019
N 1536-Ն
Որոշում