Սեղմել Esc փակելու համար:
2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՄԻՋՈՒԿԱՅԻ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԹԱՐԻ ԿԱՄ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ` ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 21 հունվարի 2020թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս. Պապիկյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրված` «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստականության ապահովման` ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի դեկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստականության ապահովման` ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 2-ին Աստանայում:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`

- համագործակցել Համաձայնագրի կողմերի (Կողմեր) հետ` համաձայն Համաձայնագրի և այլ միջազգային պայմանագրերի դրույթների, որոնց մասնակից է Հայաստանի Հանրապետությունը, միջուկային վթարների կամ ճառագայթային վթարային իրավիճակների դեպքում օգնության անհապաղ տրամադրման հարցում աջակցության, վթարների հետևանքները նվազագույնի հասցնելու և բնակչության առողջության, գույքի և շրջակա միջավայրի վրա ռադիոակտիվ արտանետումներից և իոնիզացնող ճառագայթման ազդեցության պաշտպանության նպատակներով,

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության լիազոր (իրավասու) մարմինը Կողմերի լիազոր (իրավասու) մարմինների հետ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկությունների հիման վրա համատեղ մշակի իրազեկման միասնական ձևերը, որոշի փոխանցվող տեղեկատվության բովանդակությունը, նույնական կապի կետերը և իրազեկման սարքավորումները, համագործակցի ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ճառագայթային վտանգավոր օբյեկտների մշտադիտարկման միջպետական համակարգի ստեղծման գործընթացում,

- օգնությունը տրամադրել գրավոր դիմումի հիման վրա, որով հայցող Կողմը տեղեկացնում է միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի և, հնարավորության դեպքում, դրա վտանգավորության աստիճանի գնահատականի վերաբերյալ` նշելով օգնության անհրաժեշտ ձևը և ծավալը,

- որպես տրամադրող Կողմ` անհապաղ ուսումնասիրել հայցող Կողմի դիմումը և, իր հերթին, տեղեկացնել վերջինիս օգնության տրամադրման հնարավորության, ծավալի և պայմանների, այդ թվում` ֆինանսական, ինչպես նաև օգնության ցուցաբերման խմբերի ղեկավարների նշանակումների վերաբերյալ և ձեռք բերել համապատասխան համաձայնեցումներ հայցող Կողմի հետ,

- միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի հետևանքների վերացման համար օգնությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության լիազոր (իրավասու) մարմնի կողմից օգնության ցուցաբերման խմբերի ուղարկման կամ հատուկ տեխնիկայի, սարքավորումների, հանդերձանքի, գործիքների և նյութերի տրամադրման միջոցով,

- որպես հայցող Կողմ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբին ապահովել առաջնահերթ մուտքի թույլտվություն Հայաստանի Հանրապետության տարածք,

- երաշխավորել, որ որպես հայցող Կողմ Հայաստանի Հանրապետության տարածք ժամանակավորապես ներկրված հատուկ տեխնիկան, սարքավորումները, հանդերձանքը, գործիքները և նյութերն օգնության ցուցաբերման աշխատանքների ավարտից և ապաակտիվացումից հետո ենթակա լինեն վերադարձման օգնություն տրամադրող պետության տարածք Կողմերի միջև համաձայնեցված կարգով,

- որպես հայցող Կողմ հանդես գալու պարագայում` կրել Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների հետևանքների վերացման ընթացքում առաջացած ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման պատասխանատվությունը,

- միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների հետևանքների վերացման համար Համաձայնագրի մասնակից պետությունների անցակետերով տրանսպորտային միջոցների, հատուկ տեխնիկայի, սարքավորումների, հանդերձանքի, գործիքների և նյութերի տեղաշարժի հսկողության եղանակների ու միասնական իրականացման նպատակով նպաստել անցակետերում վերահսկման տեխնիկական միջոցների միավորմանը և պետությունների միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների կարգավորման վերաբերյալ օրենքի ներդաշնակեցմանը,

- որպես հայցող Կողմ` տրամադրող Կողմի` Համաձայնագրի ներքո իրականացրած գործողությունների շրջանակներում փոխհատուցել Հայաստանի Հանրապետության տարածքում օգնության ցուցաբերման հետ կապված տրամադրող Կողմի բոլոր ծախսերը` տրամադրող Կողմի կողմից եռամսյա ժամկետում փոխհատուցման տրամադրման խնդրանքի ներկայացման դեպքում, եթե Կողմերի լիազորված (իրավասու) մարմիններն այլ բան չեն պայմանավորվել,

- որպես հայցող Կողմ` տրամադրող Կողմի` Համաձայնագրի ներքո իրականացրած գործողությունների շրջանակներում օգնության տրամադրման խմբերին օգնության տրամադրման իրականացման շրջանակներում տրամադրել անձեռնմխելիություն ձերբակալումից, կալանավորումից և դատական գործընթացներից, ինչպես նաև, Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պարտավորությունների համաձայն, ազատել հատուկ տեխնիկայի, սարքավորումների, հանդերձանքի, գործիքների, նյութերի և դեղորայքի ներկրման հարկերից, տուրքերից և մաքսային վճարներից` բացառությամբ ապրանքի կամ ծառայությունների արժեքում ներառվածներից,

- որպես տրամադրող Կողմ` օգնություն ցուցաբերող խմբի փոխադրումը հայցող Կողմի պետության տարածք իրականացնել Հայաստանի Հանրապետության բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակ ունեն ամրապնդելու միջուկային վթարների կանխարգելման և դրանց հետևանքների նվազեցմանն ուղղված` արդեն իսկ ձեռնարկվող բազմակողմանի միջոցառումները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2018 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրված` «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստականության ապահովման` ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

21 հունվարի 2020 թվականի

ՍԴՈ-1503

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 22 հունվարի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
21.01.2020
N ՍԴՈ-1503
Որոշում