ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2019 թվականի N 520-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի «Բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 543-Ն որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «օրենքով» բառը, ինչպես նաև որոշման N1 հավելվածով սահմանված Պայմանագրի`
1) վերնագրից հանել «օրենքով» բառը,
2) նախաբանում «այսուհետ` Բաշխող» բառերից հետո լրացնել «(Երաշխավորված մատակարար)» բառերը, իսկ «այլ իրավական ակտերով,» բառերից հետո` «ինչպես նաև սույն պայմանագրով նախատեսված դեպքերում Արտադրողի հետ կնքված պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի (այսուհետ` ՊՄԳԳ) պայմաններով» բառերը,
3) 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4) Կայան` __________________________________________________________
(օրենքով կամ ՊՄԳԳ-ով)
էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող ___ ՄՎտ տեղակայվող հզորությամբ «______________» կայան.»,
4) 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3) Արտադրողը վաճառում, իսկ Բաշխողը գնում է Արտադրողի առաքած էլեկտրական էներգիան և (կամ) հզորությունը` օրենքով, իսկ ՊՄԳԳ-ի առկայության դեպքում, դրանով նախատեսված ժամկետում և չափով:»,
5) 14-րդ կետում «15» թիվը փոխարինել «10» թվով,
6) 20-րդ կետում «47-րդ կետով» բառերից և 26-րդ կետի 3-րդ ենթակետում «առաքում բաշխման ցանց» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ ՊՄԳԳ-ով» բառերը,
7) 62-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «օրենքով ամրագրված» բառերը:
2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում վերակնքել էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրողների հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի փետրվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Գ. Բաղրամյան