Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի
կողմից «19» փետրվարի 1996 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ, ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալներում պետական մասնակցության կարգի, պայմանների և Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման միջոցառումների մասին «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հոկտեմբերի 13-ի որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1. Որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Մինչև Հայաստանի Հանրապետության պետական բանկերի վերակազմավորումը բաժնետիրական ընկերությունների, նրանց հաշվեկշիռներում հաշվառվող շենքերը, շինությունները և գույքի նյութական օբյեկտների կազմին դասվող ոչ դրամական մյուս միջոցները հանդիսանում են պետական սեփականություն»:

2. Որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի մինչև 1993 թվականի դեկտեմբերի 31-ը իր լիազորությունների սահմաններում ընդունած որոշումները Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են մինչև իրավասու պետական մարմինների կողմից այդ հարցի վերաբերյալ այլ որոշումների ընդունումը»:

3. Որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7. Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալների փոփոխությունների դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է համապատասխան որոշում այդ բանկերում պետական բաժնեմասի և դրանց ներդրումների չափերի վերաբերյալ»:

 

15 մարտի 1996 թ.

ՀՕ-35

 

 

pin
ՀՀ 19.02.1996
N ՀՕ-35 օրենք