Սեղմել Esc փակելու համար:
{22.02.2020 - 08.11.2024} ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{22.02.2020 - 08.11.2024} ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.02.2020  -ից մինչեւ   08.11.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 22.02.2020 - 08.11.2024

040.0489.020511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 2011 թվականի N 489-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 909-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իգ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից` հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից` հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու կարգը սահմանելու մասին» N 909-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մեկամսյա ժամկետում սահմանել տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին որոշումների ձևերը և վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

i

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

i

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 28-ի

N 489-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանումներում գրանցված և (կամ) հաշվառված, ինչպես նաև գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների` հաշվառման տվյալների փոփոխությամբ վերասարքավորման թույլտվություն տալու հետ կապված հարաբերությունները:

2. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն ստանալու համար ճանապարհային ոստիկանություն է ներկայացնում դիմում և տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու համար օրենքով նախատեսված վճարի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:

3. Դիմումում նշվում են տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալները, ինչպես նաև տեղեկություններ կատարվող վերասարքավորման մասին:

i

4. Դիմումին կից ներկայացվում են տրանսպորտային միջոցի ամբողջական տեսքի և հանգույցների լուսանկարները, գծապատկերները (էսքիզներ կամ գծագրեր), ինչպես նաև տեղեկություններ վերասարքավորման ժամանակ օգտագործվող հանգույցների, առարկաների, սարքավորումների և նյութերի մասին:

5. Պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում անձին տրվում է 5-օրյա ժամկետ` փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու համար:

6. Դիմումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում ճանապարհային ոստիկանությունում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

i

1) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու մասին.

2) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու մասին:

i

(6-րդ կետը փոփ. 19.10.17 թիվ 1322-Ն որոշում)

7. Տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալը մերժվում է, եթե`

1) վերասարքավորման արդյունքում կարող են խախտվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի կամ վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանների պահանջները.

2) անձը սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում չի ներկայացնում կամ թերի է ներկայացնում պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը.

i

3) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը գտնվում է հետախուզման մեջ:

8. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշումից երկու (երկրորդ օրինակը նախատեսված է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու համար), իսկ 2-րդ ենթակետով նախատեսված որոշումից մեկ օրինակ տրվում (ուղարկվում) են դիմումատուին:

i

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 28-ի

i

N 489-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանումներում գրանցված և (կամ) հաշվառված, ինչպես նաև գրանցման ենթակա և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու հետ կապված հարաբերությունները:

2. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը) տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն ստանալու համար ճանապարհային ոստիկանություն է ներկայացնում դիմում և տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու համար օրենքով նախատեսված վճարի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:

3. Դիմումում նշվում են տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալները, ինչպես նաև տեղեկություններ կատարված վերասարքավորման մասին:

4. Դիմումին կից ներկայացվում են տրանսպորտային միջոցի ամբողջական տեսքի և հանգույցների լուսանկարները, գծապատկերները (էսքիզներ կամ գծագրեր), ինչպես նաև տեղեկություններ վերասարքավորման ժամանակ օգտագործված հանգույցների, առարկաների, սարքավորումների և նյութերի մասին:

5. Պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում անձին տրվում է 5-օրյա ժամկետ` փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու համար:

6. Դիմումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում ճանապարհային ոստիկանությունում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու մասին.

2) վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին:

(6-րդ կետը փոփ. 19.10.17 թիվ 1322-Ն որոշում)

7. Վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալը մերժվում է, եթե`

1) վերասարքավորման արդյունքում խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի կամ վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանների պահանջները.

2) անձը սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում չի ներկայացնում կամ թերի է ներկայացնում պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը.

3) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը գտնվում է հետախուզման մեջ:

8. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշումից երկու (երկրորդ օրինակը նախատեսված է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու համար), իսկ 2-րդ ենթակետով նախատեսված որոշումից մեկ օրինակ տրվում (ուղարկվում) են դիմումատուին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.04.2011
N 489-Ն
Որոշում