Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 439 ՈՐ ...

 

 

040.0490.040601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2001 թվականի N 490

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 439 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 24-ի «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի առևտրային կազմակերպությունների միջև պարտավորությունների վերակառուցման մասին» N 439 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 1-ին կետի`

i

առաջին պարբերությունում «փոխանցելի օրդերային մուրհակների» բառերը փոխարինել «հասարակ մուրհակների» բառերով.

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մուրհակները թողարկվում են տարեկան 16 տոկոս միջին տոկոսադրույքով, 8-30 ամիս վճարման ժամկետով: Մուրհակ թողարկողը պարտավորվում է դրա վճարման նախատեսված օրվանից սկսած մուրհակատիրոջը վճարել մուրհակում նախատեսված գումարը և հաշվարկված տոկոսները կամ մուրհակի կազմման օրվանից սկսած մուրհակն ընդունել որպես իր կողմից արտադրվող (իրացվող) ապրանքի դիմաց վճարում` մուրհակի անվանական արժեքի և հաշվարկված տոկոսների չափով».

բ) որոշման 2-րդ կետի`

i

«ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում էլեկտրական էներգիայի վճարման համար բյուջետային հիմնարկների և իրավաբանական անձանց համար նախատեսված հատկացումների (ներառյալ սուբսիդիաները) գումարների մի մասը տվյալ ամսվա 25-30-ի սահմաններում հատկացվում են էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների` «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում սպասարկվող բանկային հաշիվներին, որոնց մի մասի հաշվին «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը գանձում է տվյալ պահին մարման ենթակա էլեկտրաէներգիա բաշխող ընկերության թողարկած համապատասխան մուրհակի (մուրհակների) գումարը».

«բ» ենթակետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում էլեկտրական էներգիայի վճարման համար բյուջետային հիմնարկների և իրավաբանական անձանց համար նախատեսված հատկացումների (ներառյալ սուբսիդիաները) գումարների մի մասը տվյալ ամսվա 25-30-ի սահմաններում փոխանցվում են էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների` «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում սպասարկվող բանկային հաշիվներին, որոնց մի մասի հաշվին տվյալ էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունը յուրաքանչյուր անգամ «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից գնում է «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության, «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության, «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության թողարկած մուրհակները (սույն պայմանի կիրառման նպատակով էլեկտրաէներգիա բաշխող ընկերությանը վաճառքի ենթակա համապատասխան մուրհակի գումարը «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությունն անվիճելի կարգով գանձում է տվյալ էլեկտրաէներգիա բաշխող ընկերության բանկային հաշվից, նույն օրը տվյալ մուրհակը, ինդոսամենտ կատարելով, ուղարկում է տվյալ էլեկտրաէներգիա բաշխող ընկերություն)».

«դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) սույն կետով նախատեսված բյուջետային հատկացումների գումարները «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների բանկային հաշիվներին ժամանակին չփոխանցելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը երաշխավորում է համապատասխան գումարների անվիճելի կարգով գանձումը միասնական գանձապետական հաշվից` մուրհակատիրոջ ինկասո վճարման հանձնարարականով».

i

գ) որոշման 3-րդ կետը լրացնել «և տալ համապատասխան հանձնարարական ինկասո հաշվարկների կարգավորման վերաբերյալ» բառերով.

i

դ) որոշման 4-րդ կետը լրացնել «և սույն որոշմամբ սահմանված էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների պարտավորությունների կատարման ապահովման նպատակով այդ հաշիվների գրավադրումը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 4-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2001
N 490
Որոշում