Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 75-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2020 թվականի N 145-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 75-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին դրամական վճարների չափը և վճարման կարգը սահմանելու մասին» N 75-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման վերնագիրը և 1-ին կետը, հավելվածի վերնագիրը, 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը «ուսման» բառից հետո լրացնել «և վերապատրաստման» բառերով.

i

2) որոշման նախաբանը «օրենքի» բառից հետո լրացնել «34-րդ հոդվածի 4-րդ մասին և» բառերով.

i

3) որոշման հավելվածի 2-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 

._____________________________________________________________________.

|NN |Պաշտոնների խումբը                    |   Դրամական վճարները       |

|ը/կ|                                     |        (դրամ)             |

|   |                                     |___________________________|

|   |                                     |Ռուսաստանի  |այլ օտարերկրյա|

|   |                                     |Դաշնության  |պետությունների|

|   |                                     |ուսումնական |ուսումնական   |

|   |                                     |հաստատու-   |հաստատու-     |

|   |                                     |թյունների   |թյունների     |

|   |                                     |ունկնդիրների|ունկնդիրների  |

|   |                                     |համար       |համար         |

|___|_____________________________________|____________|______________|

|1. |Փրկարարական ծառայության բարձրագույն  |     150 000|       200 000|

|   |պաշտոններ                            |            |              |

|___|_____________________________________|____________|______________|

|2. |Փրկարարական ծառայության գլխավոր      |     135 000|       180 000|

|   |պաշտոններ                            |            |              |

|___|_____________________________________|____________|______________|

|3. |Փրկարարական ծառայության ավագ         |     117 000|       162 000|

|   |պաշտոններ                            |            |              |

|___|_____________________________________|____________|______________|

|4. |Փրկարարական ծառայության միջին        |     108 000|       153 000|

|   |պաշտոններ                            |            |              |

|___|_____________________________________|____________|______________|

|5. |Փրկարարական ծառայության կրտսեր       |      99 000|       144 000|

|   |պաշտոններ                            |            |              |

._____________________________________________________________________.

«.

 

i

4) որոշման հավելվածի 3-րդ կետում «18.000» թիվը փոխարինել «99 000» թվով.

5) որոշման հավելվածի 5-րդ կետում`

i

ա. «սովորող» բառից հետո լրացնել «կամ վերապատրաստվող» բառերը,

բ. հանել «աշխատակազմի» բառը:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում անհրաժեշտ վերաբաշխումների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան     

 

2020 թ. փետրվարի 14

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.02.2020
N 145-Ն
Որոշում