Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2020 թվականի N 147-Ա

 

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասը, 468-րդ հոդվածի 1-ին մասը, 469-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի (Արաբկիր վարչական շրջան) Կոմիտասի պողոտայի N 49/3 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից 410 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` տարածք) հետ վերցնել «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ` կազմակերպություն):

2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 2009 թվականի հունիսի 23-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 52/009 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2020 թ. փետրվարի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.02.2020
N 147-Ա
Որոշում