Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

30 հունվարի 2020 թվականի N 01-Ն

 

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՀԱՆՈՒՅԹԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել երկրաբանական ուսումնասիրության համար անհրաժեշտ փորձնական հանույթի ֆիզիկական ծավալները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանին:

 

Ս. Պապիկյան

 

Հավելված

Տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

30 հունվարի 2020 թ.

01-Ն Հրամանի

 

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՀԱՆՈՒՅԹԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

1. Փորձնական արդյունահանման քանակները հիմնավորում է ընդերքօգտագործողը` հանքավայրի մանրազնին հետախուզման ծրագրում:

2. Մետաղական հանքավայրերի համար.

1) Ստորգետնյա մշակման եղանակի դեպքում.

Հանութային միավոր սահմանել ստորգետնյա շահագործական բլոկը, որի չափերը որոշվում է կախված մշակման համակարգից: Փորձնական արդյունահանման քանակը կախված հանութային միավորից որոշվում է բլոկի չափերի և հանքամարմնի հզորության արտադրյալով, որի ծավալների (խոր. մ) հավանական քանակները բերված են աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

.____________________________________________________________________

|Հանութային  |             Հանքամարմնի հզորություն, մ               |

|միավորի     |______________________________________________________|

|չափեր, մxմ  |0.4 |0.5 |0.6 |0.7 |0.8 |0.9 |1   |1.1 |1.2 |1.3 |1.4 |

|____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|50 մ x 40 մ |800 |1000|1200|1400|1600|1800|2000|2200|2400|2600|2800|

|____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|50 մ x 50 մ |1000|1250|1500|1750|2000|2250|2500|2750|3000|3250|3500|

|____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|50 մ x 100 մ|2000|2500|3000|3500|4000|4500|5000|5500|6000|6500|7000|

.____________________________________________________________________

._________________________________________________.

|Հանութային  |   Հանքամարմնի հզորություն, մ       |

|միավորի     |____________________________________|

|չափեր, մxմ  |1.5 |1.6 |1.7 |1.8 |1.9 |2    |2.1  |

|____________|____|____|____|____|____|_____|_____|

|50 մ x 40 մ |3000|3200|3400|3600|3800| 4000| 4200|

|____________|____|____|____|____|____|_____|_____|

|50 մ x 50 մ |3750|4000|4250|4500|4750| 5000| 5250|

|____________|____|____|____|____|____|_____|_____|

|50 մ x 100 մ|7500|8000|8500|9000|9500|10000|10500|

._________________________________________________.

 

Այլ հանութային միավորների չափերի և հանքամարմինների այլ հզորությունների համար դրանք կարող են հաշվարկվել վերը նշված ձևով` բլոկի առավելագույն երկարությունը ընդունելով 100 մ, իսկ բարձրությունը սահմանել շահագործական հորիզոնների միջև եղած հեռավորությանը հավասար` առավելագույնը ընդունելով 50 մ:

 

2) Բացահանքով մշակման եղանակի դեպքում

Հանութային միավոր սահմանել հանքաստիճանը, որի չափերը որոշվում է կախված մշակման համակարգից. այն կարող է լինել 5 մ-ից 15 մ բարձրությամբ, 25 մ-ից 100 մ երկարությամբ և 5 մ-ից 15 մ պոկվող զանգվածի լայնությամբ: Փորձնական արդյունահանման քանակը (խոր. մ) կախված հանքայնացման տեսակից` շտոկվերկային, երակային կամ հանքային գոտիներ, կարող է որոշվել հետևյալ կերպ.

ա. շտոկվերկային հանքամարմինների համար հանքաստիճանի ծավալի չափով, որի հավանական արժեքները բերված են աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2

 

._________________________________________________________________________.

|Հանքաստի-|         Հանքաստիճանից պոկվող զանգվածի լայնությունը, մ         |

|ճանի     |_______________________________________________________________|

|բարձրու- |Հանքաստիճանի       |Հանքաստիճանի        |Հանքաստիճանի          |

|թյունը, մ|երկարությունը, 25 մ|երկարությունը, 50 մ |երկարությունը, 100 մ  |

|         |___________________|____________________|______________________|

|         | 5  | 8  | 12 | 15 | 5  | 8  | 12 | 15  | 5  |  8  | 12  | 15  |

|_________|____|____|____|____|____|____|____|_____|____|_____|_____|_____|

|5        |625 |1000|1500|1875|1250|2000|3000| 3750|2500| 4000| 6000| 7500|

|_________|____|____|____|____|____|____|____|_____|____|_____|_____|_____|

|7        |875 |1400|2100|2625|1750|2800|4200| 5250|3500| 5600| 8400|10500|

|_________|____|____|____|____|____|____|____|_____|____|_____|_____|_____|

|10       |1250|2000|3000|3750|2500|4000|6000| 7500|5000| 8000|12000|15000|

|_________|____|____|____|____|____|____|____|_____|____|_____|_____|_____|

|15       |1875|3000|4500|5625|3750|6000|9000|11250|7500|12000|18000|22500|

._________________________________________________________________________.

 

Այլ հանութային միավորների չափերի համար դրանք կարող են հաշվարկվել վերը նշված ձևով` հանքաստիճանի առավելագույն չափերը ընդունելով. բարձրությունը 15 մ, ճակատի երկարությունը` 100 մ, պոկվող լեռնային զանգվածի լայնությունը` 15 մ:

բ. հանքերակների, հանքային գոտիների դեպքում փորձնական արդյունահանման քանակը (խոր. մ) պետք է որոշել մեկ հանքաստիճանում առկա հանքամարմնի ծավալի չափով: Այն որոշվում է հանքաստիճանի երկարության, բարձրության և հանքամարմնի հզորության արտադրյալով, որի հավանական քանակները բերված են աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3

 

._______________________________________________________________.

|Հանքաստիճանի   |     Հանքամարմնի հզորություն, մ                |

|երկարություն, մ|_______________________________________________|

|               |Հանքաստիճանի   |Հանքաստիճանի  |Հանքաստիճանի    |

|               |բարձրությունը, |բարձրությունը,|բարձրությունը,  |

|               |    5 մ        |   10 մ       |   15 մ         |

|               |_______________|______________|________________|

|               |0.5 |1   |1.5  |0.5|1   |1.5  |0.5  |1   |1.5  |

|_______________|____|____|_____|___|____|_____|_____|____|_____|

|25             |62.5|125 |187.5|125| 250| 375 |187.5| 375|562.5|

|_______________|____|____|_____|___|____|_____|_____|____|_____|

|50             | 125|250 |375  |250| 500| 750 |375  | 750| 1125|

|_______________|____|____|_____|___|____|_____|_____|____|_____|

|100            | 250|500 |750  |500|1000|1500 |750  |1500| 2250|

._______________________________________________________________.

 

Այլ հանութային միավորների չափերի համար դրանք կարող են հաշվարկվել վերը նշված ձևով` հանքաստիճանի առավելագույն չափերը ընդունելով. բարձրությունը 15 մ, ճակատի երկարությունը` 100 մ, պոկվող լեռնային զանգվածի լայնությունը` 15 մ:

3) Հանքավայրի բաց-ստորգետնյա համակցված մշակման եղանակի դեպքում փորձնական հանույթի քանակը սահմանել`

ա) հաջորդաբար իրականացման դեպքում առաջնորդվել սույն հրամանի Հավելվածի աղյուսակ 2-ով կամ աղյուսակ 3-ով առաջարկված բաց լեռնային աշխատանքների համար հաշվարկված քանակներին համապատասխան:

բ) զուգահեռաբար իրականացման դեպքում առաջնորդվել սույն հրամանի Հավելվածի աղյուսակ 1-ով և աղյուսակ 2-ով կամ աղյուսակ 3-ով առաջարկված բաց լեռնային և ստորգետնյա աշխատանքների համար հաշվարկված քանակների հանրագումարին հավասար:

3. Շինարարական քարերի դեպքում հիմք են հանդիսանում հետևյալ չափորոշիչները.

1) Հանութային միավոր սահմանել պատքարի և երեսապատման քարի հանքավայրերի երկրաբանատնտեսական հավաստի գնահատման համար անհրաժեշտ ընդերքի քարազանգվածից առանձին ապրանքային քարարտադրատեսակների ելքերը:

2) Ավազի, խճի և նմանատիպ հանքավայրերի համար, որոնց դեպքում միայն լաբորատոր նմուշարկումները բավարար են որակի ճշգրտման համար` փորձնական արդյունահանում չի պահանջվում:

Երեսապատման քարեր, շինարարական քարեր, լցանյութի և բալաստային հումքի հանքավայրերի փորձնական հանույթի ծավալները, որի հավանական քանակները բերված են աղյուսակ 5-ում:

 

Աղյուսակ 5

 

.____________________________________________________________________.

|Օգտակար հանածոյի տեսակ                |Երեսապատման|Շինարա-   |Լցա-  |

|                                      |քարեր      |րական     |նյութի|

|                                      |           |քարեր     |և     |

|                                      |           |          |բալաս-|

|                                      |           |          |տային |

|                                      |           |          |հումք |

|______________________________________|___________|__________|______|

|1 |Անդեզիտաբազալտ, անդեզիտ, բազալտ,   |մինչև  150 |մինչև  100|   0  |

|  |հիալոբազալտ, դոլերիտային բազալտ,   |           |          |      |

|  |լիպարիտ և  նմանատիպ այլ            |           |          |      |

|  |տարատեսակներ, մ3                   |           |          |      |

|__|___________________________________|___________|__________|______|

|2 |Գաբբրոներ, գրանիտներ,              |մինչև  150 |մինչև  100|   0  |

|  |տուֆաավազաքարեր, մոնցոնիտներ,      |           |          |      |

|  |գրանոդիորիտներ, գրանոսիենիտներ և   |           |          |      |

|  |նմանատիպ այլ տարատեսակներ          |           |          |      |

|__|___________________________________|___________|__________|______|

|3 |Կոնգլոմերատներ, կոնգլոբրեկչիաներ և |մինչև  150 |ինչև  100 |   0  |

|  |նմանատիպ այլ տարատեսակներ          |           |          |      |

|__|___________________________________|___________|__________|______|

|4 |Մարմարներ, մարմարացված կրաքարեր,   |մինչև  150 |մինչև  100|   0  |

|  |դիաբազային պորֆիրիտներ, դիաբազներ, |           |          |      |

|  |պորֆիրիտներ և  նմանատիպ այլ        |           |          |      |

|  |տարատեսակներ                       |           |          |      |

|__|___________________________________|___________|__________|______|

|5 |Տուֆեր, կրաքար և  նմանատիպ այլ     |մինչև  150 |մինչև  100|   0  |

|  |տարատեսակներ                       |           |          |      |

|__|___________________________________|___________|__________|______|

|6 |Ֆելզիտային տուֆեր, տրավերտիններ,   |մինչև  150 |մինչև  100|   0  |

|  |տուֆաբրեկչիաներ, չհղկվող           |           |          |      |

|  |տուֆաավազաքարեր և  նմանատիպ այլ    |           |          |      |

|  |տարատեսակներ                       |           |          |      |

|__|___________________________________|___________|__________|______|

|7 |Հրաբխային խարամ և  նմանատիպ այլ    |կիրառելի չէ|իրառելի չէ|   0  |

|  |տարատեսակներ                       |           |          |      |

|__|___________________________________|___________|__________|______|

|8 |Պեմզաներ, պեռլիտներ և  նմանատիպ այլ|կիրառելի չէ|իրառելի չէ|   0  |

|  |տարատեսակներ                       |           |          |      |

|__|___________________________________|___________|__________|______|

|9 |Ավազակոպճային, ավազակոպճագլաքարային|կիրառելի չէ|իրառելի չէ|   0  |

|  |խառնուրդներ և  նմանատիպ այլ        |           |          |      |

|  |տարատեսակներ                       |           |          |      |

.____________________________________________________________________.

 

3) Երկրաբանական ուսումնասիրության ընթացքում միառժամանակ երեսապատման և շինարարական քարերի համար նախատեսված փորձնական հանույթի պարագայում վերցնել աղյուսակ 5-ով սահմանված առավելագույն քանակը

4) Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի հանքավայրերի (ցեոլիտ, պեռլիտ, դիատոմիտ, բենտոնիտ, դունիտ և պերիդոտիտ, մագնեզիումասիլիկատային ապարներ, տրակտոլիտ-պերիդոտիտային ապարներ, հրակայուն կավեր, անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն հումք), ծծումբ, կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս), դոլոմիտ, բարիտ, անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն հումք), ռիոլիտ դացիտային տուֆ, մագնեզիումասիլիկատային ապարներ, հղկանյութեր) համար, որոնք բնութագրվում են պարունակությամբ կամ որակի տարբեր այլ չափանիշներով փորձնական հանույթ չի նախատեսվում

5) վառելիքաէներգետիկ հումքի, շինանյութերի արտադրության հումքի, գունագեղ քարերի հանքավայրերի փորձնական հանույթի ծավալները, որի հավանական քանակները բերված են աղյուսակ 6-ում:

 

Աղյուսակ 6

 

.________________________________________________________________.

|Հ/Հ|Օգտակար հանածոյի տեսակ                           |Փորձնական |

|   |                                                 |հանույթի  |

|   |                                                 |ծավալը, մ3|

|___|_________________________________________________|__________|

|   |            Վառելիքաէներգետիկ հումք              |          |

|___|_________________________________________________|__________|

|1  |Ածուխ                                            |Մինչև  100|

|___|_________________________________________________|__________|

|2  |Տորֆ                                             |Մինչև  100|

|___|_________________________________________________|__________|

|3  |Այրվող թերթաքարեր                                |Մինչև  100|

|___|_________________________________________________|__________|

|   |            Շինանյութերի արտադրության հումք      |          |

|___|_________________________________________________|__________|

|4  |Ցեմենտի հումք` կավեր, կրաքարեր, տրավերտիններ     |Մինչև  150|

|___|_________________________________________________|__________|

|5  |Ցեմենտի հումք` մագնեզիումասիլիկատային ապարներ,   |Մինչև  150|

|   |տրակտոլիտ-պերիդոտիտային ապարներ                  |          |

|___|_________________________________________________|__________|

|6  |Կրաքար (կիր ստանալու համար)                      |Մինչև  100|

|___|_________________________________________________|__________|

|7  |Բնական հանքային ներկեր                           |Մինչև  100|

|___|_________________________________________________|__________|

|   |            Գունագեղ քարեր                       |          |

|___|_________________________________________________|__________|

|8  |Վանակատ (օբսիդիան)                               |Մինչև  100|

|___|_________________________________________________|__________|

|9  |Լիստվենիտ                                        |Մինչև  100|

|___|_________________________________________________|__________|

|10 |Օնիքսանման մարմար                                |Մինչև  150|

.________________________________________________________________.

 

4. Հանքաքարի հարստացման տեխնոլոգիական պարամետրերի ճշգրտման, հարստացման սխեմայի փորձարկման նպատակով իրականացվող փորձնական արդյունահանման ծավալների հիմնավորումը իրականացնում է ընդերքօգտագործողը` կախված այն հարստացման ֆաբրիկայի կամ սարքավորումների արտադրողականությունից, որում պետք է իրականացվեն փորձարկումները:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
30.01.2020
N 01-Ն
Հրաման