Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2020 թվականի N 164-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել` Միավորված ազգերի զարգացման ծրագրի (այսուհետ` ՄԱԶԾ) Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումը անտառային և դաշտային հրդեհների կառավարման և ներուժի զարգացման միջոցով» ՄԱԶԾ - Ռուսաստան N 00102520/00104555 ծրագրի շրջանակներում 24,400,000.00 դրամ ընդհանուր արժողությամբ ձեռք բերված մեքենաները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը սեփականության իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) 10-օրյա ժամկետում ապահովել որոշման 1-ին կետում նշված գույքի` որպես նվիրատվության մասին պայմանագրի կնքումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում ապահովել մեքենաների պետական գրանցումը և հաշվառումը.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերն իրականացնել գույքն ընդունող կողմի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2020 թ. փետրվարի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի փետրվարի 13-ի

N 164-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ

 

._________________________________________________________________.

|NN | Անվանումը                      |Քա- |Միավորի  |Միավորի      |

|   |                                |նակը|գինը     |գումարը      |

|   |                                |    |(ԱՄՆ     |(դրամ *)     |

|   |                                |    |դոլար)   |             |

|___|________________________________|____|_________|_____________|

|1. |Միցուբիշի L-200 D/CAB           |1   |25,608.73|12,200,000.00|

|   |Արտադրման տարին - 2018          |    |         |             |

|   |Երաշխիք - 3 տարի կամ 100 000 կմ |    |         |             |

|   |VIN -MMBNG45KXJH059587          |    |         |             |

|___|________________________________|____|_________|_____________|

|2. |Միցուբիշի L-200 D/CAB           |1   |25,608.73|12,200,000.00|

|   |Արտադրման տարին - 2018          |    |         |             |

|   |Երաշխիք - 3 տարի կամ 100 000 կմ |    |         |             |

|   |VIN -MMBNG45K7JH059577          |    |         |             |

|___|________________________________|____|_________|_____________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                        |    |51,217.46|24,400,000.00|

._________________________________________________________________.

 

*) UNORE փոխարժեք 2019 թ. սեպտեմբերի դրությամբ 1 USD=476,4 AMD

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.02.2020
N 164-Ա
Որոշում