Սեղմել Esc փակելու համար:
ՈՒՂԵՂԱՅԻՆ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԲԺՇԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՒՂԵՂԱՅԻՆ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂ ...

 

 

100.0011.150710

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        07            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10010257

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

31 մայիսի 2010 թվականի N 11-Ն

 

i

ՈՒՂԵՂԱՅԻՆ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) ուղեղային մահվան փաստը հաստատող բժշկական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) ուղեղային մահվան հաստատման արձանագրության ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վ. Պողոսյանին:

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թվականի մայիսի 31-ի

N 11-Ն հրամանով

 

ԿԱՐԳ

ՈՒՂԵՂԱՅԻՆ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է ուղեղային մահվան փաստը հաստատող բժշկական հանձնաժողովի կազմավորումը և գործունեությունը:

2. ՈՒղեղային մահը ախտորոշում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն կազմակերպության բժշկական հանձնաժողովը, որտեղ մահացել է անձը:

3. ՈՒղեղային մահը ախտորոշելու համար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում ստեղծվում է մշտապես գործող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության`

1) տնօրենը կամ բուժական գծով տեղակալը (հանձնաժողովի նախագահ),

2) ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող ռեանիմատոլոգը (անեսթեզիոլոգ),

3) առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող նյարդաբանը:

4. Առանձին դեպքերի համար, երբ կա հատուկ հետազոտությունների կատարման անհրաժեշտություն, հանձնաժողովի նախագահի որոշմամբ, հանձնաժողովի կազմում ժամանակավորապես ընդգրկվում են այդ հետազոտությունների առնվազն հինգ տարուց ոչ պակաս աշխատանքային փորձ ունեցող համապատասխան մասնագետներ, այդ թվում դատաբժշկական փորձագետներ, որոնք կարող են հրավիրվել նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ կազմակերպություններից:

5. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության բժշկական հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել այն մասնագետները, որոնք մասնակցելու են փոխպատվաստման համար մահացածից օրգաններ վերցնելու գործընթացին:

6. ՈՒղեղային մահվան հաստատման արձանագրությունը համարվում է այն հիմնական փաստաթուղթը, որտեղ նշվում են կատարված բոլոր հետազոտությունների արդյունքները, բժշկական հանձնաժողովի անդամի անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը` ուղեղի մահվան, հետևաբար մարդու մահվան գրանցման ժամը, օրը, ամիսը, տարին:

7. Հանձնաժողովի անդամը ուղեղային մահվան հաստատման արձանագրության կամ դրա որևէ կետի հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում է հատուկ կարծիք, որը կցվում է արձանագրությանը:

8. Հանձնաժողովի անդամներից մեկի հատուկ կարծիքի դեպքում, նախագահի որոշմամբ հրավիրվում է տվյալ բնագավառի մասնագետների խորհրդատվություն` վերջնական կարծիք ստանալու համար:

9. ՈՒղեղային մահվան հաստատման արձանագրությունը համարվում է ընդունված` հանձնաժողովի բոլոր անդամների կողմից այն հաստատվելու դեպքում:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԵՂԱՅԻՆ ՄԱՀՎԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ

 

10. ՈՒղեղային մահը գլխուղեղի բոլոր ֆունկցիաների ամբողջական և անդառնալի դադարումն է, որը գրանցվում է աշխատող սրտի և թոքերի արհեստական շնչառության պայմաններում: Մարդու ուղեղի մահը համարժեք է մարդու մահվանը:

11. ՈՒղեղային մահվան հաստատման համար հիմք է հանդիսանում գլխուղեղի ողջ գործունեության ընդհատման և ընդհատման անվերադարձ լինելու հանգամանքի համադրումը:

12. ՈՒղեղային մահը կարող է զարգանալ դրա առաջնային կամ երկրորդային ախտահարումից: ՈՒղեղի առաջնային ախտահարման հետևանքով ուղեղային մահը կարող է զարգանալ ներգանգային ճնշման կտրուկ բարձրացման և դրանով պայմանավորված ուղեղի արյան շրջանառության ընդհատման` ծանր փակ գանգուղեղային վնասվածքի, ներգանգային արյունազեղումների, ուղեղի կաթվածի, ուռուցքի, ուղեղի փակ սուր ջրգողության, ինչպես նաև բաց գանգուղեղային վնասվածքի, ներգանգային վիրահատական միջամտությունների և այլնի հետևանքով:

13. ՈՒղեղի երկրորդային ախտահարում կարող է զարգանալ տարբեր ծագման թթվածնային քաղցի, այդ թվում նաև սրտի կանգի և արյան շրջանառության ընդհատման կամ կտրուկ վատացման, երկարատև շոկի հետևանքով, ինչպես նաև այլ դեպքերում:

14. ՈՒղեղային մահ ախտորոշումը չի դիտարկվում այնքան ժամանակ, քանի դեռ չեն բացառվել հետևյալ ազդեցությունները` ներթունավորում, այդ թվում նաև դեղորայքային, առաջնային հիպոթերմիա, հիպովոլեմիկ շոկ, նյութափոխանակային և էնդոկրին կոմաներ, ինչպես նաև թմրամիջոցների (հոգեմետ նյութեր) և միոռելաքսանտների կիրառում:

15. ՈՒղեղային մահ ախտորոշման հաստատման պարտադիր պայմանը կենտրոնական նյարդային համակարգը և նյարդամկանային հաղորդականությունն ընկճող դեղերի ազդեցության, ներթունավորման նյութափոխանակության խանգարումների և ուղեղի ինֆեկցիոն ախտահարման բացակայության ապացույցն է: Հիվանդի կլինիկական քննության ժամանակ ուղիղ աղիքի ջերմաստիճանը պետք է կայուն բարձր լինի 32 աստիճան C, սիստոլիկ զարկերակային ճնշումը 90 մմ սնդիկի սյունից ոչ ցածր (ավելի ցածր զարկերակային ճնշման դեպքում այն պետք է բարձրացնել ներերակային անոթասեղմիչ դեղերով): Թունաբանական քննությամբ հաստատված ներթունավորման առկայության դեպքում ուղեղային մահ ախտորոշումը չի դիտարկվում մինչև դրա նշանների վերացումը:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԴԻՏԱՐԿՎՈՂ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է «ՈՒՂԵՂԱՅԻՆ ՄԱՀ» ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

16. ՈՒղեղային մահվան ախտորոշման համար անհրաժեշտ են կլինիկական չափանիշների հետևյալ խմբերը`

1) Գիտակցության լրիվ և կայուն բացակայություն,

2) Բոլոր մկանների ատոնիա,

3) Եռորակային կետերի շրջանում ուժեղ ցավային գրգիռների հանդեպ պատասխան ռեակցիայի և ողնուղեղի պարանոցային հատվածից վեր ցանկացած ռեֆլեքսների բացակայություն,

4) ՈՒղղակի պայծառ լույսի հանդեպ բբային ռեակցիայի բացակայություն, ակնագնդերի անշարժություն: Ընդ որում, բբերը լայնացնող ոչ մի դեղ նախապես չի կիրառվում,

5) Եղջերային ռեֆլեքսների բացակայություն,

6) Օկուլոցեֆալիկ ռեֆլեքսի բացակայություն: Օկուլոցեֆալիկ ռեֆլեքս առաջացնելու համար բժիշկը հիվանդի գլխավերևում այնպիսի դիրք է ընդունում, որ ձեռքերով բռնի հիվանդի գլուխը, իսկ բութ մատներով բարձրացնի կոպերը: Գլուխը թեքել 90 աստիճանով մի կողմ և այդ դիրքում պահել 3-4 վայրկյան, ապա նույնը կրկնել հակառակ կողմում: Եթե գլխի դիրքի փոփոխման ժամանակ աչքերի տեղաշարժ չի լինում և նրանք կայուն մնում են կենտրոնական դիրքում, ապա դա խոսում է օկուլոցեֆալիկ ռեֆլեքսի բացակայության մասին: Այս ռեֆլեքսը չի ստուգվում ողնաշարի պարանոցային հատվածի վնասվածքի կասկածի կամ առկայության դեպքում:

7) Ակնավեստիբուլային ռեֆլեքսի բացակայություն: Ակնավեստիբուլային ռեֆլեքսը ստուգելու համար կատարվում է երկկողմանի ջերմային փորձ: Նախապես պետք է ստուգել թմբկաթաղանթի թափածակման բացակայությունը: Հիվանդի գլխատակը բարձրացնել հորիզոնական մակարդակից 30 աստիճան բարձր: Արտաքին լսողական ուղի ներմուծել փոքր տրամաչափի կաթետր և 10 վայրկյանի ընթացքում դանդաղ ցողել սառը ջրով /+20 աստիճան C, 100 մլ/: ՈՒղեղաբնի գործունեության պահպանման դեպքում 20-25 վայրկյան անց ի հայտ է գալիս նիստագմը կամ աչքերի թեքումը դեպի նիստագմի բաղկացուցիչը: Նիստագմի կամ ակնագնդերի շեղման բացակայությունը երկկողմանի կատարվող ջերմային փորձի ժամանակ վկայում է ակնավեստիբուլային ռեֆլեքսի բացակայության մասին:

8) Ըմպանային և շնչափողային ռեֆլեքսների բացակայությունը, որոնք որոշվում են ներշնչափողային խողովակի տեղաշարժով շնչափողում և վերին շնչուղիներում, ինչպես նաև արտածծման կաթետրի տեղաշարժմամբ` բրոնխներում:

9) Ինքնուրույն շնչառության բացակայություն: Շնչառության բացակայությունը հաստատելու համար չի կարելի ուղղակի անջատել շնչական ապարատից, քանի որ այդ ժամանակ զարգացող հիպոքսիան բացասաբար կանդրադառնա օրգանիզմի և առաջին հերթին գլխուղեղի ու սրտի վրա: Հիվանդին շնչական սարքից պետք է անջատել հատուկ մշակված անջատման տեստով (ապնոէտիկ օքսիգենացիայի տեստ)` սույն կետի 1)-ից 8)-րդ ենթակետերով նախատեսված գործողությունների արդյունքները ստանալուց հետո: Տեստը բաղկացած է երեք տարրերից`

ա. Արյան գազային կազմի (PaCO2 և PaO2) հսկողության համար պետք է ունենալ կաթետրավորված զարկերակ,

բ. Նախքան շնչական սարքից անջատելը 10-15 րոպեի ընթացքում անհրաժեշտ է իրականացնել թոքերի արհեստական շնչառությունը` ապահովելով նորմոկապնիա (PaCO2 35-45 մմ սնդիկի սյուն) և հիպոքսիա (PaO2 200 մմ սնդիկի սյունից ոչ պակաս) FiO2 = 1.0-ի (այսինքն 100% թթվածնի), թոքերի րոպեական օդափոխություն (ընտրված VE) և արտաշնչման վերջում դրական ճնշում (օպտիման PEEP) պայմաններում:

գ. սույն ենթակետի բ. պարբերությամբ նախատեսված գործողությունից հետո շնչական սարքն անջատել և ներշնչափողային կամ տրախեոստոմիկ փողով տալ խոնավացված 100% թթվածին` 6 լ/րոպե արագությամբ: Այդ ժամանակ տեղի է ունենում էնդոգեն ածխաթթվի կուտակում, որը որոշվում է զարկերակային արյան քննությամբ:

17. Արյան գազերի քննության փուլերը հետևյալն են`

1) տեստից առաջ` օժանդակ-մեխանիկական շնչառության պայմաններում,

2) 100% թթվածնով արհեստական շնչառություն սկսելուց 10-15 րոպե անց,

3) շնչական սարքից անջատելուց անմիջապես հետո, հետագայում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ այնքան ժամանակ, մինչև PaCO2-ը դառնա 60 մմ սնդիկի սյուն: Եթե PaCO2-ի այդ և ավելի բարձր արժեքների պայմաններում ինքնուրույն շնչական շարժումները չեն վերականգնվում, տեստը վկայում է ուղեղաբնի շնչական կենտրոնի գործունեության բացակայության մասին: Շնչառական նույնիսկ աննշան շարժումների ի հայտ գալու դեպքում պետք է անմիջապես վերսկսել թթվածնով արհեստական շնչառությունը:

18. ՈՒղեղային մահվան ախտորոշումը հաստատող լրացուցիչ տեստերը`

1) ՈՒղեղի էլեկտրական ակտիվության բացակայությունը հաստատվում է համաձայն ուղեղի մահվան պայմաններում կատարվող էլեկտրաուղեղագրային հետազոտությունների: Որպես գլխուղեղի էլեկտրական լռություն ընդունվում է էլեկտրաուղեղագրի այն գրանցումը, որում ակտիվության ամպլիտուդը պիկից պիկ չի գերազանցում 2 մկվ այն դեպքում, երբ գլխի մաշկից էլեկտրոդների հեռավորությունը 10 սմ-ից ոչ պակաս է և դիմադրությունը մինչև 10 կՕհմ է, սակայն 100 Օհմ-ից ոչ պակաս: Օգտագործվում են «10-20%» համակարգով տեղակայված 8-ից ոչ պակաս ասեղային և 2 ականջային էլեկտրոդներ: Միջէլեկտրոդային դիմադրությունը պետք է լինի 100 Օհմ-10 կՕհմ, միջէլեկտրոդային տարածությունը 10 սմ-ից ոչ պակաս: Գրանցումը կատարվում է 0,3 վայրկյանից ոչ պակաս կայուն ժամանակով, ուժեղացման դեպքում ոչ պակաս 2 մկվ/մմ (հաճախականության վերին սահմանը 30 հերցից ոչ պակաս): Էլեկտրաուղեղագրի գրանցումը իրականացվում է երկբևեռ և միաբևեռ արտածումներով: Գլխուղեղի կեղևի լռությունն այս պայմաններում պետք է պահպանվի` անընդհատ գրանցման ոչ պակաս 30 րոպեների ընթացքում: Կասկածների դեպքում էլեկտրաուղեղագիրը պետք է կրկնել:

19. ՈՒղեղային արյան շրջանառության բացակայության հաստատումը կատարվում է ուղեղի 4 կենտրոնական անոթների (ընդհանուր քնային և ողնաշարային զարկերակները) երկակի կոնտրաստային պանանգիոգրաֆիայի միջոցով` 30 րոպեից ոչ պակաս դադարով: Անգիոգրաֆիայի ժամանակ միջին զարկերակային ճնշումը պետք է լինի ոչ պակաս 80 մմ սնդիկի սյուն: Եթե զարկերակներից ոչ մեկը կոնտրաստով չի լցվում, ուրեմն ուղեղային արյան շրջանառությունն ընդհատված է:

 

4. «ՈՒՂԵՂԱՅԻՆ ՄԱՀ» ԱԽՏՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

i

20. ՈՒղեղի առաջնային ախտահարման ժամանակ ուղեղի մահվան կլինիկական պատկերը որոշելու համար դիտարկման տևողությունը պետք է կազմի 6 ժամից ոչ պակաս` սկսած այն պահից, երբ հաստատվել են ուղեղային մահվան 16-րդ կետի 1)-ից 9)-րդ ենթակետերում նկարագրված նշանները: Նշված ժամանակահատվածի ավարտից հետո կատարվում է նյարդաբանական զննումների` 16-րդ կետի 1)-ից 8)-րդ ենթակետերի արդյունքների կրկնակի գրանցում: Անջատման տեստը (16-րդ կետի 9)-րդ ենթակետ) կրկնակի չի կատարվում: Դիտարկման այս փուլը կարող է կրճատվել, եթե ուղեղի ֆունկցիաների անկման փաստի հաստատումից հետո` (16-րդ կետի 1)-ից 9)-րդ ենթակետերի արդյունքներով) կատարվի գլխի մագիստրալ անոթների կրկնակի պանանգիոգրաֆիա և հայտնաբերվի ուղեղային արյան շրջանառության ընդհատում` համաձայն սույն կարգի 18-րդ կետի: Նշված դեպքում ուղեղային մահը հաստատվում է առանց հետագա դիտարկման:

(20-րդ կետը փոփ. 07.02.2020 թիվ 03-Ն հրաման)

21. ՈՒղեղի երկրորդային ախտահարման ժամանակ ուղեղի մահվան կլինիկական հաստատման դիտարկումը պետք է տևի ոչ պակաս, քան 24 ժամ, սկսած այն պահից, երբ հաստատվել են 16-րդ կետի 1)-ից 9)-րդ ենթակետերում նկարագրված արդյունքները: Ներթունավորման կասկածի դեպքում դիտարկման տևողությունն երկարաձգվում է մինչև 72 ժամ: Այս ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր 2 ժամը մեկ կատարվում է սույն կարգի 16-րդ կետի 1)-ից 8)-րդ ենթակետերի քննության արդյունքների գրանցումը: Դիտարկման այս փուլը նույնպես կարող է կրճատվել, եթե ուղեղի ֆունկցիաների անկման փաստի հաստատումից հետո (սույն կարգի 16-րդ կետի 1)-ից 8)-րդ ենթակետերի արդյունքներով) կատարվի գլխի մագիստրալ անոթների կրկնակի պանանգիոգրաֆիա և հայտնաբերվի ուղեղային արյան շրջանառության ընդհատում` համաձայն սույն կարգի 18-րդ կետի: Ընդ որում, ողնուղեղային ռեֆլեքսները և ավտոմատիզմը կարող են դիտվել թոքերի շարունակվող արհեստական շնչառության պայմաններում:

(21-րդ կետը փոփ. 07.02.2020 թիվ 03-Ն հրաման)

 

5. ՈՒՂԵՂԱՅԻՆ ՄԱՀԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

i

(5-րդ գլուխը լրաց. 07.02.2020 թիվ 03-Ն հրաման)

 

22. Այն դեպքում, երբ անձը օրենքով սահմանված կարգով չի կարող հանդես գալ որպես դիակային դոնոր, ուղեղային մահը հաստատելուց հետո` 48 ժամվա ընթացքում, տեղեկացնելով պացիենտի հարազատներին (ազգականներին), իսկ մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դեպքում` նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին, դադարեցվում են վերակենդանացման միջոցառումները, այն է` կենսական կարևոր օրգանների գործունեությունն ապահովող դեղերի ներարկումը և բժշկական սարքավորումների գործունեությունը:

23. Այն դեպքում, երբ անձը օրենքով սահմանված կարգով կարող է հանդես գալ որպես դիակային դոնոր և առկա է հարազատների (ազգականների), իսկ մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դեպքում` միայն նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությունը, ուղեղային մահը հաստատելուց հետո մինչ 72 ժամ տևողությամբ շարունակվում է օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների արհեստական ապահովումը դեղերի, սնուցման և բժշկական սարքավորումների միջոցով` մինչ օրգանների և/կամ հյուսվածքների սահմանված կարգով վերցնելը:

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թվականի մայիսի 31-ի

N 11-Ն հրամանով

 

Ձև

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ՄԱՀՎԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

Մահացած անձի ազգանունը, անունը, հայրանունը __________________________

 

Ծննդյան օրը, ամիսը, տարին ___________________________________________

 

Հիվանդության պատմագրի համարը ________________________________________

 

ՈՒղեղի մահվան պատճառ հանդիսացող հիվանդության ախտորոշում______________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Հանձնաժողովը հետևյալ կազմով`

Նախագահ _____________________________________________________________

Բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ _____________________________________

Բժիշկ նյարդաբան _____________________________________________________

Բժիշկ մասնագետ ______________________________________________________

_________________________________________________________________________

Բժիշկ մասնագետ ______________________________________________________ ______ ժամերի ընթացքում հետազոտելով հիվանդի վիճակը հավաստում ենք, որ ____

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

1. Բացառվում են ուղեղի մահվան ախտորոշման հաստատմանը խոչընդոտող հետևյալ գործոնները (գործոնները հաստատվում են «բացառվում է» բառով)`

1) Զարկերակային սիստոլիկ ճնշումը ցածր է 90 մմ սնդիկի սյուն /նշել թվերը/

_________________________________________________________________________

2) ՈՒղիղ աղիքի ջերմաստիճանը ցածր է +32 o C /նշել թվերը/ _____________

_________________________________________________________________________

3) Ինտոքսիկացիա (այդ թվում նաև դեղորայքայինը) ______________________

_________________________________________________________________________

3) Միոռելաքսանտներ __________________________________________________

4) Թմրամիջոց ________________________________________________________

5) Նյութափոխանակության և էնդոկրին կոմաներ __________________________

6) Հիպովոլեմիկ շոկ __________________________________________________

7) Առաջնային հիպոթերմիալ ____________________________________________

2. Գրանցվել են ուղեղի մեծ կիսագնդերի և գլխուղեղի ցողունի գործունեության դադարեցման հետևյալ ախտանիշները (ախտանիշների առկայությունն արձանագրել «այո» բառով)`

1) Գիտակցության ամբողջական և կայուն բացակայություն _________________

2) Ինքնուրույն շնչառության բացակայություն ___________________________

3) Սուր ցավային ազդակների հանդեպ պատասխան ռեակցիայի և ողնուղեղի պարանոցային հատվածից վեր գտնվող ցանկացած տեսակի ռեֆլեքսների բացակայություն

_________________________________________________________________________

4) Բոլոր մկանների ատոնիա ____________________________________________

5) Լույսի նկատմամբ բիբերի ռեակցիայի բացակայություն __________________

6) Բիբերի տրամագիծը մեծ է 5 միլիմետրից ______________________________

7) Կոռնեալ ռեֆլեքսների բացակայություն _______________________________

8) Օկուլոցեֆալ ռեֆլեքսների բացակայություն ___________________________

9) Օկուլովեստիբուլյար ռեֆլեքսների բացակայություն ____________________

10) Ըմպանային և շնչափողային ռեֆլեքսների բացակայություն (ներշնչափողային փողը շարժելիս և շնչուղիները մաքրելիս) __________________________________

_________________________________________________________________________

11) Ինքնուրույն շնչառության բացակայություն շնչական սարքից անջատելու փորձի ժամանակ (PaCO2 մակարդակը լինի ոչ պակաս, քան 60 մմ սնդիկի սյուն) նշել արժեքը _______________________________________________________________---

ա. PaCO2-ի մակարդակը /մմ սնդիկի սյուն/, ապնոեի ստուգման վերջում ____

_________________________________________________________________________

բ. PaO2 ապնոեի ստուգման վերջում մմ սնդիկի սյուն _____________________

_____________________

3. Լրացուցիչ (հաստատող) տեստեր ______________________________________

(ամրագրված լրացուցիչ տեստերի տվյալները նշվում են «այո» բառով) _______

_____________________

ա. Էլեկտրոուղեղագիր (էլեկտրական պատասխանի բացակայություն) ___________

_____________________

բ. ՈՒղեղային պանանգիոգրաֆիա (ներուղեղային զարկերակների լեցունության բացակայություն) _________________________________________________________

_________________________________________________________________________

4. Մեկնաբանություններ _______________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

5. Եզրակացություն

Հաշվի առնելով վերոնշյալ արդյունքները և ղեկավարվելով «ՈՒղեղային մահվան փաստը հաստատող բժշկական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով, հաստատում ենք ուղեղի մահվան հիման վրա հիվանդի մահը:

_________________________________  _________________________________

Ամսաթիվ (օրը, ամիսը, տարին) _________________________________________

Մահվան ժամը _________________________________________________________

Հանձնաժողովի անդամների անուն, ազգանուն, ստորագրություն ______________

_____________________________

                                            _____________________________

                                            _____________________________

                                            Բժշկական կազմակերպության Կ.Տ.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
31.05.2010
N 11-Ն
Հրաման