Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 20 ...

 

 

020.0304.080601

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՎԱՐԿ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 հունիսի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2001 թվականի մայիսի 31-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման վարկային համաձայնագրում (Կառուցվածքային բարեփոխումների չորրորդ վարկ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Խաչատրյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի մայիսի 31-ին Վաշինգտոնում` Հայաստանի Հանրապետության տնտեսության կառուցվածքային բարեփոխումների Ծրագիրն իրականացնելու համար: Ծրագիրը ներառում է Հայաստանի Հանրապետության տնտեսության կառուցվածքային բարեփոխումների նպատակները և քաղաքականությունը:

Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում Ընկերակցության 1985 թ. հունվարի 1-ին ընդունված և 1999 թ. հոկտեմբերի 6-ին փոփոխված` «Զարգացման վարկային համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանները», որոնց մի մասը սույն համաձայնագրի նկատմամբ կիրառվում է որոշակի փոփոխություններով:

Համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանը վարկավորել տարբեր արժույթներով գումարով, որը համարժեք է երեսունութ միլիոն չորս հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքի (38,400,000 SDR):

Վարկի տրամադրման դեպքում Փոխառուն վարկի մայր գումարը պետք է մարի կիսամյակային մասնաբաժիններով, որոնք պետք է վճարվեն յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին` սկսած 2011 թ. հունիսի 15-ից մինչև 2040թ. դեկտեմբերի 15-ը: Յուրաքանչյուր մասնաբաժին, ներառյալ 2020 թ. դեկտեմբերի 15-ին վճարման ենթակա մասնաբաժինը, պետք է կազմի մայր գումարի մեկ տոկոսը, իսկ դրանից հետո կատարված յուրաքանչյուր վճարումը` մայր գումարի երկու տոկոսը:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վարկի մայր գումարից օգտագործված գումարի և մնացորդային գումարների դիմաց ժամանակ առ ժամանակ Ընկերակցությանը վճարել սպասարկման վարձ` տարեկան մեկ տոկոսի երեք քառորդի չափով (1 %-ի 3/4):

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վարկի գումարները չօգտագործել այնպիսի ծախսերի ֆինանսավորման համար, որոնք արգելված են համաձայնագրի 1-ին Ժամանակացույցի դրույթներով:

Համաձայնագիրը նախատեսում է, որ Ծրագրի կատարման համար տրամադրվող վարկերի ծախսման արդյունավետության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Փոխառուն Ընկերակցությանը պետք է ներկայացնի հաշվետվություն: Միաժամանակ, Ընկերակցության խնդրանքով Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է աուդիտի ենթարկել Ավանդային հաշիվը` առաջինի կողմից նախատեսված կարգով և սկզբունքներով:

Նկատի ունենալով, որ վարկի տրամադրման նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսության կառուցվածքային բարեփոխումների իրականացումն է, համաձայնագրի Ժամանակացույց 2-ում նշված են մի շարք միջոցառումներ, որոնց կատարումը հանդիսանում վարկեր տրամադրելու պայմաններից մեկը:

Համաձայնագիրը Կողմերի համար նախատեսում է նաև մի շարք այլ իրավունքներ և պարտականություններ, որոնք պետք է նպաստեն այդ փաստաթղթի վերջնական նպատակի բարեխիղճ կատարմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2001 թվականի մայիսի 31-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման վարկային համաձայնագրում (Կառուցվածքային բարեփոխումների չորրորդ վարկ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 հունիսի 2001 թվականի

ՍԴՈ-304

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.06.2001
N ՍԴՈ-304
Որոշում