Սեղմել Esc փակելու համար:
2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «1992 ԹՎԱԿ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՉՈՐՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 25 փետրվարի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի դեկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 30-ին Մինսկում` 2000 թվականի հունիսի 20-ին ստորագրված` 1992 թվականի մայիսի 15-ի` «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) իրագործման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունից ելնելով:

Արձանագրությամբ նախատեսվում է դյուրացնել Կողմերի ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զինվորական կազմավորումների, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների սպառազինության և ռազմական տեխնիկայի` այդ թվում արտոնյալ պայմաններով ձեռքբերումն ու ձեռքբերման մեխանիզմները:

2. Արձանագրությամբ Համաձայնագրի 2-րդ հոդվածը լրացվում է հետևյալ պարբերությամբ. ռազմական նշանակության արտադրանքի գները ձևավորվում են ռազմական նշանակության արտադրանք մատակարարող (ծառայություններ մատուցող, աշխատանքներ կատարող) Կողմի` սեփական կարիքների համար ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զինվորական կազմավորումների, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների պատվերների կատարման ժամանակ ռազմական նշանակության արտադրանքի համար գնագոյացումը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

Այն դեպքում, երբ ռազմական նշանակության արտադրանքը չի գնվել ռազմական նշանակության արտադրանք մատակարարվող Կողմի ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զինվորական կազմավորումների, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների սեփական կարիքների համար, արտոնյալ պայմաններով մատակարարման ժամանակ դրանց նկատմամբ գնագոյացումը ձևավորվում է արտադրող ձեռնարկությունների կողմից ազգային զինված ուժերի շահերից ելնելով, ռազմական նշանակության արտադրանքի պատվերների կատարման ժամանակ ռազմական նշանակության արտադրանք մատակարարող Կողմի օրենսդրությանը համապատասխան:

Արտոնյալ պայմաններով ռազմական նշանակության արտադրանք մատակարարող Կողմը, անհրաժեշտության դեպքում, ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերմամբ շահագրգիռ Կողմի հարցմամբ, տրամադրում է Համաձայնագրի դրույթներով ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման համար պայմանագրի (պայմանագրի նախագծի) պայմանների համապատասխանության մասին, այդ թվում` գների կազմավորման մասով, լիազորված մարմնի գրավոր հաստատումը:

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2017 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

25 փետրվարի 2020 թվականի

ՍԴՈ-1509

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 27 փետրվարի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
25.02.2020
N ՍԴՈ-1509
Որոշում