Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ԱԼՈՅԱՆԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ԱԼՈՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ Դ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ     -ը:
 

(ուժը կորցրել է 13.04.2020 թիվ 457-Ա որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2020 թվականի N 258-Ա

 

ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ԱԼՈՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանին 2020 թվականի մարտի 4-ից 7-ը, իսկ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանին 2020 թվականի մարտի 3-ից 6-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)` «ITB Berlin 2020» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Սուսաննա Սաֆարյանի և Գոհար Ալոյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 26

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.02.2020
N 258-Ա
Որոշում