Սեղմել Esc փակելու համար:
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՍԱՀ ...

22.03.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.03.2020  -ից մինչեւ   22.03.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 22.03.2020 թիվ 325-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2020 թվականի N 280-Ն

 

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը` թույլատրելով միայն`

1) ցամաքային հաղորդակցության դեպքում`

ա. Վրաստանից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Վրաստան բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը: Ընդ որում, թույլատրվում է միայն տրանսպորտային միջոցի վարորդի և փոխարինող մեկ վարորդի մուտքը և ելքը,

բ. Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն բեռնափոխադրումներ իրականացրած տրանսպորտային միջոցների վերադարձը Վրաստան` Հայաստանի Հանրապետության տարածքով,

գ. Վրաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների վերադարձը Հայաստանի Հանրապետությունից Վրաստան,

դ. Վրաստանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների վերադարձը Հայաստանի Հանրապետություն,

ե. Վրաստանից պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Վրաստանի քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց, նրանց ուղեկցողների և Հայաստանի Հանրապետությունից պաշտոնական այցով Վրաստան մեկնող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց ու նրանց ուղեկցողների մուտքը և ելքը,

զ. Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մուտքն ու ելքը,

է. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց` Վրաստանից Հայաստանի Հանրապետություն մուտքը.

2) օդային հաղորդակցության դեպքում` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «գ»-»է» պարբերություններով նախատեսված անձանց մուտքը (վերադարձը), ինչպես նաև բեռնափոխադրումներ իրականացնող օդանավերի մուտքը և ելքը: Ընդ որում, թույլատրվում է միայն օդանավի անձնակազմի մուտքը և ելքը:

(1-ին կետը փոփ. 17.03.2020 թիվ 302-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2020
N 280-Ն
Որոշում