Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2020 թվականի N 348-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) Երևանի քաղաքի համայնքային սեփականություն հանդիսացող` Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» կայարանի երկաթգծին հարակից 15 հեկտար մակերեսով հողատարածքը (այսուհետ` հողատարածք), համաձայն հավելվածի, նվիրել Հայաստանի Հանրապետությանը, որից հետո «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին համապատասխան` ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե).

2) Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կոմիտեի հետ կնքել հողատարածքի նվիրատվության պայմանագիր` պայմանագրում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է կոմիտեին 2020 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:

2. Կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել հողատարածքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը և հաշվառումը:

3. Հողատարածքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո կոմիտեին ամրացված հողատարածքը հետ վերցնել և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

4. Կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել հողատարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 19-ի

N 348-Ա որոշման

 

_____________________________

ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2020
N 348-Ա
Որոշում