Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մարտի 2020 թվականի N 350-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը և ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 993-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) հավելվածի 3.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

i

2. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ գլխով.

 

i

«IV. ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ, ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

38. Ստացիոնար սպանդանոց.

38.1. Շենքեր և տարածքներ.

1) կենդանիների նախասպանդային պահման տարածք.

ա. կենդանիների բեռնաթափման հարթակ (տեղափոխվող կենդանիների դեպքում),

բ. կենդանիների նախասպանդային պահման տարածք,

գ. կենդանիների նախասպանդային անասնաբուժական զննության իրականացման տարածք,

դ. մեկուսարան.

2) արտադրական.

ա. սպանդի,

բ. ենթամթերքի մշակման,

գ. անասնաբուժասանիտարական փորձաքննության համար նախատեսված,

դ. կասկածելի մսեղիքի և ենթամթերքի պահման,

ե. մսեղիքի և ենթամթերքի սառեցման և պահման,

զ. աշխատակիցների համար նախատեսված մուտք,

է. հանդերձարան` լոգախցիկով,

ը. սանհանգույց,

թ. մսեղիքի առաքման,

3) տնտեսական:

38.2. Տեխնոլոգիական հագեցվածություն.

1) կենդանու զգայազրկման (շշմեցման) և սպանդի հավաքածու` կենդանու զգայազրկման սարք և կենդանիների շարժողական ակտիվությունը սահմանափակող սարքավորում (խեկ, խոզ).

1) կախովի ուղի.

2) աշխատանքային հարթակներ` ըստ գոտիների.

3) մաշկազերծման սարքավորում.

4) սղոցներ` կրծոսկրը կտրող.

5) գլուխների զննման և մշակման սարքավորում ` ըստ կենդանատեսակի.

6) տարաներ` արյան հավաքման, աղիների, կարմիր օրգանների, կաշվի.

7) սարքավորում` ներքին օրգանների ընդունման և տարանջատման համար.

8) գործիքների սանիտարական մաքրման լվացարան.

9) մոնոռելսային կշեռք` մսեղիքի համար.

10) դանակներ` նախատեսված յուրաքանչյուր փուլի համար.

11) անասնաբուժասանիտարական փորձաքննության համար նախատեսված միջոցներ.

12) սպանդին հետևելու հնարավորություն (օր.` տեսադիտման համակարգ).

13) թափոնների վնասազերծման և ոչնչացման հնարավորություն.

14) օդափոխման, ջրամատակարարման, ջրահեռացման, լուսավորության համակարգ:

39. Շարժական սպանդանոց.

39.1. Տեխնոլոգիական հագեցվածություն.

1) կենդանու զգայազրկման (շշմեցման) և սպանդի հավաքածու` կենդանու զգայազրկման սարք և կենդանիների շարժողական ակտիվությունը սահմանափակող սարքավորում (խեկ, խոզ).

2) սղոց` կրծոսկրը կտրող.

3) փականային ջրային ատրճանակ.

4) գործիքների մանրէազերծման սարք.

5) լվացարան.

6) կուտակային ջրատաքացուցիչ.

7) մոնոռելսային կշեռք` մսեղիքի համար.

8) տարաներ` արյան հավաքման, աղիների, կարմիր օրգանների, կաշվի.

9) տելֆեր.

10) շարժական պարիսպ` նախասպանդային գոտու կազմակերպման համար.

11) երթուղին և տեղակայման վայրը ֆիքսող` Գլոբալ տեղորոշման համակարգ (GPS)` սարք.

12) դանակներ` նախատեսված յուրաքանչյուր փուլի համար.

13) կախովի ուղի.

14) մխոցավոր օդամղիչ (կոմպրեսոր).

15) սառնարանային խցիկ.

16) անասնաբուժասանիտարական փորձաքննության համար նախատեսված միջոցներ.

17) ջրի տարա.

18) էլեկտրագեներատոր.

19) ջրի պոմպ.

20) շարժական պոմպային ախտահանիչ` ցողարկող գործիքով:

39.2. Շարժական սպանդանոցի ստացիոնար վայր.

1) կայանատեղի.

2) ախտահանման համար նախատեսված տարածք և համապատասխան միջոցներ.

3) գործիքների ախտահանման սենյակ` համապատասխան միջոցներով.

4) հանդերձարան` լոգախցիկով.

5) թափոնների վնասազերծման և ոչնչացման հնարավորություն:»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 26

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.03.2020
N 350-Ն
Որոշում