Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 529-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 2020 թվականի N 397-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 529-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Գույքի նվիրատվությունն ընդունելու մասին» N 529-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) «Շիրակի մարզ» բաժինը 96.60.-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 96.61-րդ կետով`

 

«.________________________________________________________________________.

|96.61.|Շինություն        |ՀՀ Շիրակի մարզ,        |0.014268|25.12.2017 թ.|

|      |                  |Ախուրյանի համայնք,     |        |N 17-Ա       |

|      |                  |Գյումրի խճուղի 16/2    |        |որոշում      |

.________________________________________________________________________.

«.

2) «Վայոց ձորի մարզ» բաժինը 116.9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 116.10-րդ կետով`

 

«.________________________________________________________________________.

|116.10|Կաթսայատուն       |Վայոց ձորի մարզ,       |0.038   |26.11.2019 թ.|

|      |                  |Մալիշկայի համայնք      |        |N 83 որոշում |

.________________________________________________________________________.

«.

3) «Լոռու մարզ» բաժինը 245-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 246-րդ կետով`

 

«.________________________________________________________________________.

|246.  |Շենք-շինություններ|ՀՀ Լոռու մարզ, Գարգառի |0.25658 |12.04.2019 թ.|

|      |(պահեստ, ավտոտնակ,|համայնք, Կենտրոնական   |        |N 26-Ա       |

|      |լաբորատորիա)      |փողոց 1, փակուղի 1     |        |որոշում      |

.________________________________________________________________________.

«:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 30

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.03.2020
N 397-Ա
Որոշում