(ուժը կորցրել է 01.01.01 թվականից` 30.09.00 թիվ 607 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 1994 թ. թիվ 206
ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՊՀ անդամ պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում, Թուրքմենստանում և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանների (ժամանակավոր հավատարմատարների) պաշտոնային դրույքաչափերը` 250 ԱՄՆ-ի դոլարի համարժեքով:
/խմբ. 04.12.95 թիվ 325 որոշում/
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների մնացած աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են համապատասխան դեսպանների (ժամանակավոր հավատարմատարների) պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ, համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ հաստատել բանկային հիմնարկներից դրամական միջոցների ստացման և աշխատավարձի վճարման կարգը:
4. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի մայիսի 1-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 1994 թ.
մայիսի 2-ի թիվ 206 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ) ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ
--------------------------------------------------------------------------
Տոկոսները` դեսպանի
(ժամանակավոր
Պաշտոնների անվանումը հավատարմատարի)
պաշտոնային դրույքաչափի
նկատմամբ
--------------------------------------------------------------------------
1 2
--------------------------------------------------------------------------
Դեսպանորդ-խորհրդական 85
Խորհրդական 75
1-ին քարտուղար 75
2-րդ քարտուղար 70
3-րդ քարտուղար 65
Կցորդ 60
Ռեֆերենտ 55
Թարգմանիչ 50
Հաշվապահ, գրասենյակի վարիչ, տնտեսական մասի
վարիչ, մեխանիկ, վարորդ 50
Քարտուղար-մեքենագրուհի 45
Հավաքարար 30
--------------------------------------------------------------------------