Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-4-Ո-Կ-1

2020թ.

 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՅԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 14.02.2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ ԲԴԽ-8-Ո-Կ-04 ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՀԻՄՔՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

Բարձրագույն դատական խորհրդի

                   նախագահ`                     Ռ. Վարդազարյան,

                   անդամներ`                    Գ. Բեքմեզյան,

                                                Հ. Հովհաննիսյան,

                                                Մ. Մակյան,

                                                Լ. Մելիքջանյան,

                                                Ա. Մխիթարյան,

                                                Ս. Չիչոյան,

                                                Վ. Քոչարյան

 

Ք. Երևան 6 մարտի 2020 թ.

i

քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-04 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցի վերաբերյալ» Բարձրագույն դատական խորհրդի կողմից 27.02.2020թ. ընդունված թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման մեջ առկա վրիպակներն ուղղելու հարցը`

 

ՊԱՐԶԵՑ.

 

Բարձրագույն դատական խորհուրդը 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշմամբ մասնակի բավարարել է 03.02.2020թ.-ին Արայիկ Մելքումյանի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդությունը` Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2019թ. թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-4 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

i

«Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշման հավելվածի 107-րդ մասի համաձայն` կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Խորհրդում` կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության նկատմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտում թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ այդ գործողությունները կատարում է դատական ակտի կայացման պահից մինչև դրա կատարումը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու հարցը դատարանը լուծում է առանց դատական նիստ հրավիրելու:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման մեջ թույլ են տրվել թվով երեք վրիպակներ.

Մասնավորապես.

1) Բարձրագույն դատական խորհրդի 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման ներածական մասում` առաջին պարբերության 5-րդ տողում «03.02.2019թ.-ին Արայիկ Մելքումյանի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված դիմումը» արտահայտության մեջ նշվել է «03.02.2019թ.-ին» ամսաթիվը` «03.02.2020թ.-ին» ամսաթվի փոխարեն:

2) Բարձրագույն դատական խորհրդի 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման նկարագրական մասում` «Գործի նախապատմությունը» բաժնի 3-րդ պարբերության 2-րդ տողում նշված Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2020թ. թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-4 որոշումը» արտահայտության մեջ նշվել է «14.02.2020թ. «ամսաթիվը «14.02.2019թ.» ամսաթվի փոխարեն:

3) Բարձրագույն դատական խորհրդի 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման եզրափակիչ` «Որոշեց» մասի 1-ին կետի «գ» ենթակետից հետո նշվել է «գ» ենթակետ` «դ» ենթակետի փոխարեն:

Նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է գործին մասնակցող անձանց դիմումով կամ դատարանի նախաձեռնությամբ որոշման մեջ թույլ տրված վրիպակն ուղղելու հնարավորություն, միաժամանակ հաշվի առնելով այն, որ թույլ տրված վրիպակի ուղղումը չի փոխում որոշման բովանդակությունը և էությունը` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման մեջ թույլ տրված վրիպակները ենթակա են ուղղման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 155-րդ հոդվածով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածով, ինչպես նաև «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշման հավելվածի 107-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ.

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման ներածական մասում առաջին պարբերության 5-րդ տողում «03.02.2019թ.-ին Արայիկ Մելքումյանի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված դիմումը» արտահայտության մեջ «03.02.2019թ.-ին»-ի փոխարեն կարդալ «03.02.2020թ.-ին»:

2. Բարձրագույն դատական խորհրդի 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման նկարագրական մասում` «Գործի նախապատմությունը» բաժնի 3-րդ պարբերության 2-րդ տողում «Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2020թ. թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-4 որոշումը» արտահայտության մեջ «14.02.2020թ.»-ի փոխարեն կարդալ «14.02.2019թ.»:

3. Բարձրագույն դատական խորհրդի 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման եզրափակիչ` «Որոշեց» մասի 1-ին կետի «գ» ենթակետից հետո «գ» ենթակետի փոխարեն կարդալ «դ» ենթակետ:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

    խորհրդի նախագահ                        Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

    Անդամներ`                              Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

                                           Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

                                           Մ. ՄԱԿՅԱՆ

                                           Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

                                           Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ

                                           Ս. ՉԻՉՈՅԱՆ

                                           Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
06.03.2020
N ԲԴԽ-4-Ո-Կ-1
Որոշում