Սեղմել Esc փակելու համար:
2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «1994 ԹՎԱԿ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 31 մարտի 2020 թ.

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ն. Մարգարյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի սեպտեմբերի 9-ին ստորագրված 1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի հունվարի 29-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 9-ին Նուր-Սուլթանում` արդյունաբերական նմուշների պահպանության միջպետական համակարգ ստեղծելու, Պայմանավորվող պետությունների ներքին շուկաները զարգացնելու և իրենց տարածքների գրավչությունը առևտրի ու ներդրումային գործունեության զարգացման համար բարձրացնելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Արձանագրությամբ ստանձնում է մի շարք պարտավորություններ, որոնցից, մասնավորապես, նշում ենք հետևյալները.

- որպես արդյունաբերական նմուշի` իրավական պահպանություն չտրամադրել հետևյալ որոշումներով, որոնք`

ա) հակասում են հանրային շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին թեկուզ մեկ Պայմանավորվող պետությունում.

բ) պարունակում, վերարտադրում կամ նմանակում են պաշտոնական խորհրդանիշեր (այդ թվում` պետական խորհրդանիշեր և նշաններ), միջազգային և միջկառավարական կազմակերպությունների կրճատ կամ լրիվ անվանումներ` առանց այն պետությունների համապատասխան իրավասու մարմինների, կազմակերպությունների համաձայնության, որոնց շահերին են առնչվում այդ լուծումները.

գ) պարունակում, վերարտադրում կամ նմանակում են մշակութային (այդ թվում` էթնիկ ու կրոնական) ժառանգության օբյեկտների պաշտոնական անվանումները կամ պատկերները, դրանց ճանաչելի մասերը` առանց այն Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինների համաձայնության, որոնց շահերին են առնչվում այդ լուծումները (Հոդված 3, կետ 2),

- արդյունաբերական նմուշի նկատմամբ առաջնության իրավունքը ճանաչել Փարիզյան կոնվենցիային համապատասխան (Հոդված 5),

- արդյունաբերական նմուշի եվրասիական արտոնագրով տրամադրվող իրավական պահպանության ծավալը որոշել արտադրատեսակի պատկերների վրա արտացոլված` արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջությամբ (Հոդված 7),

- ապահովել, որ արդյունաբերական նմուշի նկատմամբ բացառիկ իրավունքը ժառանգությամբ կամ այլ իրավահաջորդության կարգով փոխանցվի միայն ամբողջությամբ (Հոդված 10, կետ 2),

- լիցենզային պայմանագրի, ինչպես նաև Արձանագրության 10-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ մասի հիման վրա` ՀՀ օրենսդրությանը համապատասխան կնքված պայմանագրի գրանցումն իրականացնել ՀՀ ազգային արտոնագրային գերատեսչության (այսուհետ` ազգային գերատեսչություն) կողմից, որի տարածքի մասով կնքվել է համապատասխան պայմանագիրը (Հոդված 10, կետ 3, պարբերություն 2-րդ),

- տեղեկացնել Եվրասիական գերատեսչությանը արդյունաբերական նմուշի եվրասիական արտոնագիրը անվավեր ճանաչելու վերաբերյալ ընդունված որոշման մասին (Հոդված 11, կետ 3, պարբերություն 2),

- ապահովել, որ արդյունաբերական նմուշի եվրասիական հայտը ներկայացվի Եվրասիական գերատեսչություն, բացի Արձանագրության 13-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերից (Հոդված 13, կետ 1):

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությունով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի սեպտեմբերի 9-ին ստորագրված «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Հ. Թովմասյան

 

31 մարտի 2020 թվականի

ՍԴՈ-1521

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 01 ապրիլի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
31.03.2020
N ՍԴՈ-1521
Որոշում